Empire State Building

( Էմփայր Սթեյթ Բիլդինգ )

Էմփայր Սթեյթ Բիլդինգ (անգլ.՝ Empire State Building), 102 հարկանի երկնաքեր, գտնվում է Նյու Յորքի Մանհեթեն կղզում։ Կառուցվել է 1929 թվականից մինչև 1931 թվականը։ Համաշխարհային Առևտրի Կենտրոնը համարվում էր աշխարհի խոշորագույն երկնաքերներից մեկը։ Երբ 2001 թվականին փլուզվեցին երկվորյակ աշտարակները, Էմփայր Սթեյթ Բիլդինգը կրկին դարձավ Նյու Յորքի ամենաբարձր երկնաքերը և մնաց այդպես մինչև 2012 թվականը։ Ճարտարապետության առումով շենքը պատկանում է ար-դեկո ոճին։

1986 թվականին Էմփայր Սթեյթ Բիլդինգը մտավ ԱՄՆ-ի ազգային պատմական հուշարձանների ցուցակը։ 2008 թվականին Ամերիկյան ճարտարապետների ինստիտուտի կողմից համարվեց ամերիկյան ճարտարապետության լավագույն լուծումը։ Շինության սեփականատերը W&H Properties ընկերությունն է։ Գտնվում է 5-րդ պողոտայում։ Էմփայր Սթեյթ Բիլդինգը ներկա պահին բարձրությամբ զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը ԱՄՆ-ում և 22-րդը աշխարհում։ Այժմ կատարվում է վերանորոգում ավելի քան 550 միլիոն դոլար արժողությամբ։

Պատմություն Նախագծում

Անվանումը ծագել է Նյու Յորք նահանգի ալտերնատիվ անվանումից (Կայսերական նահանգ, Empire State)։ Նախագիծն իրագործել է Shreve, Lamb and Harmon ճարտարապետական ընկերությունը։ Գլխավոր ճարտարապետն էր Վիլլիամ Լամբը։ Ֆինանսավորումն ապահովել են Ջոն Ռասկոբը և Պիեռ Դյուպոնը։

Շինարարություն

Աշխատանքները սկսվեցին 1930 թվականին։ Շինարարությանը մասնակցել է 3400 աշխատող, որոնք հիմնականում Եվրոպայից եկած էմիգրանտներ էին և մոհաք ցեղի ներկայացուցիչներ։ Աշխատանքների ընթացքում գրանցվել է 5 մահվան դեպք[1]։ Էմփայր Սթեյթ Բիլդինգի շինարարությունը տևեց ընդամենը 410 օր։ Մեկ շաբաթում կառուցվում էր 4.5 հարկ, իսկ երբեմն 10 օրում՝ 14 հարկ։ Բացումը տեղի է ունեցել 1931 թվականի մայիսի 1-ին, երբ նախագահ Հերբերտ Գուվերը Վաշինգտոնից միացրեց շինության լույսերը։ Վերին հարկերի լույսերն առաջին անգամ օգտագործվեցին 1932 թվականի նոյեմբերին, Ռուզվելտի նախագահ ընտրվելու տոնակատարության ժամանակ[2]։

Իրադարձություններ

1945 թվականի հուլիսի 28-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռմբակոծիչը ուժեղ մառախուղի պայմաններում մտնում է 79-րդ և 80-րդ հարկերի միջև։ Միջադեպի արդյունքում մահանում է 14 մարդ[3], սակայն հաջորդ օրը գրասենյակների մեծամասնությունը շարունակում է ամենօրյա աշխատանքը։ Շենքի գոյության ընթացքում գրանցվել է ինքնասպանության 30 դեպք[4]։ Առաջինը բացումից մի քանի օր անց, աշխատանքից ազատված աշխատողի կողմից։ 1979 թվականին Էլվիտա Ադամս անունով մի կնոջ ինքնասպանության փորձը անհաջող է լինում։ Ուժեղ քամու պատճառով նա 86-րդ հարկից ցատելուց հետո ընկնում է 85-րդ հարկ և ընդամենը ստանում կոնքի կոտրվածք։

about.com Էմփայր Սթեյթ Բիլդինգի մասին հետաքրքիր փաստեր(անգլ.) История освещения здания Archived 2003-07-31 at the Wayback Machine.(անգլ.) «Empire State Building Withstood Airplane Impact»(անգլ.) «iht.com»։ Արխիվացված օրիգինալից 2006 թ․ օգոստոսի 21-ին։ Վերցված է 2006 թ․ օգոստոսի 21 
Photographies by:
Sam valadi - CC BY 2.0
Statistics: Position
1994
Statistics: Rank
63302

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
542786931Click/tap this sequence: 2821

Google street view

Where can you sleep near Էմփայր Սթեյթ Բիլդինգ ?

Booking.com
489.368 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 6 visits today.