New York City

( Նյու Յորք )


Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նյու Յորք (այլ կիրառումներ)

Նյու Յորք (անգլ.՝ New York), Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենաբնակեցված քաղաքը։ 2016 թվականի տվյալներով՝ 784 կմ² տարածքի վրա բնակվում է 8,537,673 մարդ, ինչն էլ Նյու Յորքը դարձնում է Միացյալ Նահանգների ամենախիտ բնակեցված քաղաքը։ Տեղակայված լինելով Նյու Յորք նահանգի ծայր հարավում՝ քաղաքը Նյու Յորք մերձքաղաքային շրջանի կենտրոնն է, որն աշխարհում ամենաբնակեցվածն է։ Համաշխարհային հզոր այս քաղաքը մեծ ազդեցություն ունի առևտրի, ֆինանսների, մեդիայի, արվեստի, նորաձևության, հետազոտությունների, տեխնոլոգիայի, կրթության և ժամանցի վրա․ քաղաքի արագ տեմպը հայտնի է «Նյույորքյան րոպե» անվամբ։ Այստեղ է գտնվում Միացյալ Ազգերի Կազմակերպության գլխավոր գրասենյակը։ Նյու Յորքը միջազգային դիվանագիտության կարևոր կենտրոնն է և նկարագրվում է որպես աշխարհի մշակութային, ֆինանսական և մեդիա մայրաքաղաք։

Տեղակայված լինելով աշխարհի ամենամեծ բնական...Կարդալ ավելին


Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նյու Յորք (այլ կիրառումներ)

Նյու Յորք (անգլ.՝ New York), Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենաբնակեցված քաղաքը։ 2016 թվականի տվյալներով՝ 784 կմ² տարածքի վրա բնակվում է 8,537,673 մարդ, ինչն էլ Նյու Յորքը դարձնում է Միացյալ Նահանգների ամենախիտ բնակեցված քաղաքը։ Տեղակայված լինելով Նյու Յորք նահանգի ծայր հարավում՝ քաղաքը Նյու Յորք մերձքաղաքային շրջանի կենտրոնն է, որն աշխարհում ամենաբնակեցվածն է։ Համաշխարհային հզոր այս քաղաքը մեծ ազդեցություն ունի առևտրի, ֆինանսների, մեդիայի, արվեստի, նորաձևության, հետազոտությունների, տեխնոլոգիայի, կրթության և ժամանցի վրա․ քաղաքի արագ տեմպը հայտնի է «Նյույորքյան րոպե» անվամբ։ Այստեղ է գտնվում Միացյալ Ազգերի Կազմակերպության գլխավոր գրասենյակը։ Նյու Յորքը միջազգային դիվանագիտության կարևոր կենտրոնն է և նկարագրվում է որպես աշխարհի մշակութային, ֆինանսական և մեդիա մայրաքաղաք։

Տեղակայված լինելով աշխարհի ամենամեծ բնական ծովախորշում՝ Նյու Յորքը կազմված է 5 բորոներից, որոնցից յուրաքանչյուրը Նյու Յորք նահանգի առանձին շրջան է։ Հինգ բորոները՝ Բրուքլինը, Քուինսը, Մանհեթենը, Բրոնքսը և Սթաթեն Այլենդը, 1898 թվականին միավորվել են՝ դառնալով մեկ քաղաք։ Քաղաքը և դրա մերձքաղաքային շրջանը ԱՄՆ օրինական գաղթելու համար առաջնային մուտքն է, և քանի որ Նյու Յորքում խոսում են ավելի քան 800 լեզվով, այն այդ առումով աշխարհի ամենաբազմալեզու քաղաքն է։ Նյու Յորքն ունի ավելի քան 3.2 մլն բնակիչ, որոնք ծնվել են ԱՄՆ-ից դուրս․ այն աշխարհի ամենաշատ օտարազգի բնակչություն ունեցող քաղաքն է։ 2016 թվականի տվյալներով՝ Նյու Յորք մերձքաղաքային շրջանն ամենաբնակեցվածն է ԱՄՆ-ում, սա վերաբերվում է և՛ Մերձքաղաքային վիճակագրական տարածաշրջանին (MSA, 20.2 մլն), և՛ Միացյալ վիճակագրական տարածաշրջանին (CSA, 23.7 մլն)։ 2013 թվականին Մերձքաղաքային վիճակագրական տարածաշրջանն արտադրել է գրեթե $1.39 տրիլիոն ԱՄՆ դոլարի համախառն մերձքաղաքային արտադրանք։ 2012 թվականին Միացյալ վիճակագրական տարածաշրջանն արտադրել է $1.55 տրիլիոն համախառն մերձքաղաքային արտադրանք։ Նյու Յորքի Մերձքաղաքային վիճակագրական տարածաշրջանի համախառն ներքին արդյունքն ավելի բարձր է, քան բոլոր երկրներինը՝ բացառությամբ 11 երկրի, իսկ Միացյալ վիճակագրական տարածաշրջանինը՝ ավելի բարձր է, քան բոլոր երկրներինը՝ բացառությամբ 12 երկրի։

Նյու Յորքը հիմնադրվել է 1624 թվականին Ստորին Մանհեթենում Հոլանդիայի գաղութարարների կողմից` որպես առևտրային կենտրոն, և 1626 թվականին անվանվել է Նոր Ամստերդամ։ 1664 թվականին քաղաքը և շրջակա տարածքներն անցել են անգլիական իշխանության տակ, և երբ Անգլիայի Չարլզ II արքան այդ տարածքները նվիրել է եղբորը՝ Յորքի դքսին, վերանվանվել է Նյու Յորք։ 1785–1790 թվականներին Նյու Յորքը եղել է ԱՄՆ-ի մայրաքաղաքը։ Այն 1790 թվականից երկրի ամենամեծ քաղաքն է։ Ազատության արձանը, որը համարվում է Միացյալ Նահանգների և նրա ժողովրդավարության խորհրդանիշը, 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին ողջունում էր Ամերիկա ժամանած միլիոնավոր մարդկանց, որոնք ներգաղթել էին նավով։ Այժմ Նյու Յորքը համարվում է նորարարության և ձեռնարկատիրության, սոցիալական հանդուրժողականության և շրջակա միջավայրի կայունության համաշխարհային հանգույց և ազատության ու մշակութային բազմազանության համաշխարհային խորհրդանիշ։

Նյու Յորքի շատ վարչական շրջաններ և հուշարձաններ բավականին հայտնի են․ 2016 թվականին քաղաք է այցելել ռեկորդային՝ 61 միլիոն զբոսաշրջիկ, 2013 թվականին Նյու Յորքում էին գտնվում աշխարհի ամենաշատ այցելվող 10 զբոսաշրջային վայրերը։ Որոշ աղբյուրներ Նյու Յորքը դասել են որպես աշխարհի ամենաշատ լուսանկարված քաղաք։ Թայմս Սքվերը համարվում է աշխարհի «սիրտը», իսկ նրա «խաչմերուկները» Բրոդվեյի թատերական թաղամասի լուսավոր հաբն են՝ աշխարհի ամենաաշխույժ հետիոտնային հանգույցը և աշխարհի զվարճալիքների ամենամեծ կենտրոնը։ Քաղաքի շատ կամուրջներ, երկնաքերներ և զբոսայգիներ հայտնի են ամբողջ աշխարհում։ Ստորին Մանհեթենի Ֆինանսական վարչական շրջանում է գտնվում Ուոլ Սթրիթը, որի համար Նյու Յորքը համարվում է աշխարհի տնտեսապես ամենահզոր քաղաքը և առաջատար ֆինանսական կենտրոնը․ քաղաքում են գտնվում ընդհանուր շուկայական կապիտալիզացիայով աշխարհի 2 ամենամեծ ֆոնդային բորսաները՝ Նյու Յորքի ֆոնդային բորսան և NASDAQ-ը։ Մանհեթենի անշարժ գույքի շուկան ամենաթանկն է աշխարհում։ Մանհեթենի Չայնաթաունում է կենտրոնացած Արևմտյան կիսագնդի չինացիների մեծ մասը՝ տարբեր առումներով զարգացնելով Չայնաթաուններն ամբողջ քաղաքում։ Մատուցելով 24/7 ծառայություն՝ Նյու Յորքի մետրոպոլիտենը խոշորագույնն է աշխարհում՝ 472 կայարանով։ Նյու Յորքում է գտնվում ավելի քան 120 քոլեջ և համալսարան՝ Կոլումբիայի համալսարանը, Նյու Յորքի համալսարանը, Ռոքֆելլերի համալսարանը, որոնք ընդգրկված են աշխարհի առաջատար 35 բուհերի սանդղակում։

Պատմություն Անվան ստուգաբանություն

1664 թվականին քաղաքն անվանվեց Հյուսիսային Անգլիայի Յորք քաղաքի պատվին՝ մեծարելով Յորքի դուքս, Անգլիայի հետագա արքա Ջեյմս II-ին։ Չարլզ II-ը՝ Ջեյմսի եղբայրը, վերջինիս նվիրեց նախկին Նոր Նիդեռլանդները և նրա գլխավոր քաղաք Նոր Ամստերդամը, որը նոր էին զավթել հոլանդացիներից։

Վաղ պատմություն

Վիսկոնսինյան սառցակալման ժամանակ Նյու Յորքը տեղակայված էր 304.8 մ խորություն ունեցող մեծ սառցե վահանի ծայրին։ Սառցե վահանից մեծ հողակտորներ պոկվեցին, մնաց միայն հիմնաժայռը, որը ներկայիս Նյու Յորքի երկրաբանական հիմքն է։ Ավելի ուշ, սառցե վահանի տեղաշարժի արդյունքում առանձնացան ներկայիս Լոնգ Այլենդը և Սթաթեն Այլենդը[1]։

Նախագաղութային ժամանակաշրջանում ներկայիս Նյու Յորքի տարածքում ապրում էին հնդկացի ալգոնկինների տարբեր ցեղախմբեր՝ ներառյալ դելավարները, որոնց հայրենի Լինեյփհոքինգի մեջ էր մտնում Սթաթեն Այլենդը, Լոնգ Այլենդի արևմտյան մասը՝ ներառյալ այն տարածքը, որի վրա հետագայում առաջացան Բրուքլինը և Քուինսը, Մանհեթենը, Բրոնքսը և Ստորին Հուդզոնի հովիտը[2]։

Առաջին եվրոպացին, որն այցելեց Նյու Յորք, ֆրանսիական գահին ծառայող ֆլորենցիացի ծովագնաց Ջիովաննի դա Վեռացանոն էր, որը 1524 թվականին իր «La Dauphine» նավով մտավ այժմյան Նյու Յորք ծովախորշ։ Նա պահանջեց այդ տարածքը Ֆրանսիայի համար, որն անվանեց Նոր Անգուլեմ (Nouvelle Angoulême)[3]։

 
Պետեր Մինյոյտին են վերագրում Մանհեթեն կղզու գնումը 1626 թվականին։

Մի իսպանական արշավախումբ՝ Կառլոս V կայսեր պորտուգալացի ծովագնաց, կապիտան Էշտևան Գոմեշի գլխավորությամբ, 1525 թվականի հունվարին ժամանեց ներկայիս Նյու Յորք ծովախորշ՝ «La Anunciada» կարավելլան կառուցելու նպատակով․ նա տեղակայվեց Հուդզոն գետի ափին, որն անվանեց Ռիո դե Սան Անտոնիո (Սուրբ Անտոնիոսի գետ)։ Ծանր սառույցը խոչընդոտեց նրա հետագա նավարկությանը, և Էշտևանն օգոստոսին վերադարձավ Իսպանիա։ 1527 թվականի Պադրոն Ռեալ քարտեզը, որը Հյուսիսային Ամերիկայի արևելյան ափը ցույց տվող առաջին գիտական քարտեզն էր, կազմվել է Գոմեշի արշավախմբի հաղորդած տվյալների հիման վրա, որի համար էլ Միացյալ Նահանգների հյուսիսարևելյան մասը Գոմեշի պատվին կոչվել է Տիեռա դե Էշտևան Գոմեշ (Էշտևան Գոմեշի երկիր)[4]։

1609 թվականին անգլիացի ծովագնաց Հենրի Հուդզոնը կրկին հայտնաբերեց այս շրջանը, երբ իր «Halve Maen» (հոլանդերենից թարգմ․՝ «Կիսալուսին») նավով ժամանեց ներկայիս Նյու Յորք ծովախորշ, մինչ Հոլանդական Իսթ Ինդիա ընկերության համար Արևելքում փնտրում էր Հյուսիսարևմտյան անցուղին։ Նա շարունակեց նավարկել մինչև Հյուսիսային գետ հասնելը (այսպես էին հոլանդացիները կոչել գետը, այժմ՝ Հուդզոն գետ), որը Հուդզոնն անվանեց Մաուրիտիուս (Mauritius)՝ Մորից Օրանացու պատվին։ Հուդզոնի առաջին օգնականը ծովախորշը նկարագրել է որպես «շատ լավ ծովախորշ բոլոր տեսակի քամիների համար», իսկ գետը՝ որպես «մի մղոն լայնության» և «լի ձկներով»[5]։ Հուդզոնը նավարկեց 150 մղոն դեպի հյուսիս[6], անցավ ներկայիս Օլբանիի տարածքը՝ հավատալով, որ նավարկում է օվկիանոսային վտակով, մինչև որ գետը չափազանց ծանծաղ դարձավ՝ նավարկելը շարունակելու համար[5]։ Նա 10 օր հետազոտեց տարածքը և այն վերցրեց Հոլանդական Իսթ Ինդիա կազմակերպության համար։ 1614 թվականին Նիդեռլանդները վերցրեց Քեյփ Քոդի և Դելավար ծոցի միջև ընկած տարածքը և այն անվանեց Նոր Նիդեռլանդներ (հին հոլ․՝ Nieuw-Nederland)։

Ապագա Նյու Յորքի առաջին ոչ հնդկացի բնակիչը Խուան Ռոդրիգեսն էր՝ մի վաճառական Սանտո Դոմինգոյից։ Ծնվելով Սանտո Դոմինգոյում և ունենալով պորտուգալական և աֆրիկյան ծագում՝ նա Մանհեթեն ժամանեց 1613-1614 թվականի ձմռանը՝ որպես Հոլանդիայի ներկայացուցիչ, տեղի բնակչության հետ առևտուր անելու համար։ Վերին Մանհեթենի Բրոդվեյ փողոցի 159-218 հատվածը կրում է Խուան Ռոդրիգեսի անունը[7][8]։

 
Նոր Ամստերդամը՝ Ստորին Մանհեթենի կենտրոնում, 1664 թվականին, երբ Անգլիան գրավեց այն և անվանեց «Նյու Յորք»։
Հոլանդիայի կառավարման տարիներ

Նոր Նիդեռլանդներում մշտական եվրոպական ներկայությունն սկսել է 1624 թվականին՝ Նյու Յորքը դարձնելով 12-րդ ամենահին շարունակ նվաճված, եվրոպացիների կողմից ստեղծված բնակավայրը Միացյալ Նահանգներում[9], որի Գովերնորս կղզում հիմնվեց հոլանդական մորթու առևտրի բնակատեղի։ 1625 թվականին շինարարություն սկսվեց Մանհեթեն կղզու միջնաբերդում և Ամստերդամ բերդում, որն ավելի ուշ անվանվեց Նոր Ամստերդամ[10][11]։ Նոր Ամստերդամի գաղութը կենտրոնացած էր մի վայրում, որը հետագայում դարձավ Ստորին Մանհեթենը։ 1626 թվականին հոլանդացի գաղութային կառավարիչ-գեներալ Պետեր Մինյոյտը, գործելով որպես Հոլանդական Վեսթ Ինդիա ընկերության իրավասու, Քանարսիից՝ դելավարների մի փոքր ցեղախմբից, 60 գուլդենով[12][13] (մոտ $1,000 2006 թվականին) գնեց Մանհեթեն կղզին։ Ըստ հերքված լեգենդի՝ Մանհեթենը գնել են $24 ԱՄՆ դոլար արժեցող ապակյա ուլունքահատիկներով[14][15][16]։

Գնումից հետո Նոր Ամստերդամը սկսեց դանդաղ աճել[17]։ Որպեսզի բնակիչներ գրավեն, հոլանդացիները 1628 թվականին ստեղծեցին պատրունային համակարգ, համաձայն որի՝ հարուստ հոլանդացիները («պատրուններ» կամ պատրոններ), որոնք 50 գաղութաբնակների էին բերում Նոր Ամստերադամ, պարգևատրվում էին հողով, տեղում քաղաքական ինքնավարություն, ինչպես նաև իրավունք էին ստանում մասնակցել մորթու եկամտաբեր առևտրին։ Այս ծրագիրը քիչ հաջողություն ունեցավ[18]։

1621 թվականից Հոլանդական Վեսթ Ինդիա ընկերությունը, Հոլանդիայի գլխավոր նահանգների կողմից լիազորված լինելով, գործում էր որպես մենաշնորհ Նոր Նիդեռլանդներում։ 1639–1640 թվականներին տնտեսական աճը կայունացնելու նպատակով Հոլանդական Վեսթ Ինդիա ընկերությունը հրաժարվեց մորթու վաճառքի իր մենաշնորհից, որը հանգեցրեց սննդի, փայտանյութի, ծխախոտի և ստրուկների վաճառքի աճին (մասնավորապես Նիդերլանդական Անտիլների հետ)[17][19]։

1647 թվականին Փիթեր Ստայվեսանտը դարձավ Նոր Նիդեռլանդների վերջին կառավարիչ-գեներալը։ Նրա կառավարման օրոք Նոր Ամստերդամի բնակչությունը 2000-ից դարձավ 8000։ Ստայվեսանտին են վերագրում գաղութում իրավակարգի բարելավումը, այդուհանդերձ, նա վայելում էր նաև բռնապետ առաջնորդի համբավ։ Նա կանոնակարգեց խմիչքների վաճառքը, փորձեց վերահսկողություն սահմանել Հոլանդական ռեֆորմատական եկեղեցու վրա և արգելեց կրոնական այլ խմբերին (այդ թվում՝ քվակերներին, հուդայականներին և լյութերականներին) պաշտամունքի վայրեր կառուցել[20]։ Հոլանդական Վեսթ Ինդիա ընկերությունը փորձում էր թեթևացնել Ստայվեսանտի և Նոր Ամստերդամի բնակիչների միջև լարվածությունը[21]։

Անգլիայի կառավարման տարիներ

1664 թվականին առանց էական դիմադրության Պետեր Ստյոյվեսանտն առանց արյունահեղության Նոր Ամստերդամը հանձնեց անգլիական զորքին, որը գլխավորում էր գնդապետ Ռիչարդ Նիքոլսը[20][21]։ Հանձնման պայմանները թույլ էին տալիս հոլանդացի բնակիչներին մնալ գաղութում, որոնք ազատ էին նաև ընտրել իրենց կրոնը[22]։ Անգլիացիները նոր քաղաքն անվանեցին «Նյու Յորք»՝ Յորքի դքսի պատվին (հետագայում՝ Անգլիայի արքա Ջեյմս II)[23]։ Փոխանցումը հաստատվեց 1667 թվականին Բրեդի համաձայնագրով, որով վերջացավ Երկրորդ անգլո-հոլանդական պատերազմը[24]։

1673 թվականի օգոստոսի 24-ին՝ Երրորդ անգլո-հոլանդական պատերազմի ժամանակ, հոլանդացի կապիտան Անթոնի Քոլվեն Կորնելիս Էվերտսեն կրտսերի հրամանով Անգլիայից բռնագրավեց Նյու Յորքի գաղութը և Վիլհելմ III Օրանացու պատվին այն կնքեց «Նոր Օրան» անվամբ[25][26]։ Շուտով 1674 թվականի նոյեմբերին կնքված Վեսթմինսթերի համաձայնագրով հոլանդացիները կղզին վերադարձրին Անգլիային։

Հնդկացիների միջցեղային պատերազմները և եվրոպացիների հետ շփման արդյունքում տարածված որոշ համաճարակներ 1660-1670 թվականներին դելավարների շրջանում զգալի կորուստների պատճառ դարձան[27]։ 1700 թվականին դելավարների թիվը նվազեց՝ դառնալով 200[28]։ 18-րդ դարում Նյու Յորքում մի քանի անգամ դեղին տենդի համաճարակ բռնկվեց, որի արդյունքում միայն 1702 թվականին կրճատվեց բնակչության 10 տոկոսը[29][30]։

1700-ականների սկզբին բրիտանական իշխանության տակ Նյու Յորքը դարձավ կարևոր առևտրային նավահանգիստ։ Այն դարձավ նաև ստրկության կենտրոն․ 1730 թվականին ընտանիքների 42 %-ը ունեին ստրուկներ (ավելի քան որևէ այլ քաղաք՝ բացառությամբ Հարավային Կարոլինայի Չառլսթոն քաղաքի[31])։ Ստրկատերերից շատերը մի քանի տնային ստրուկ ունեին, սակայն մնացածները ստրուկներ էին վարձում դրսի աշխատանքների համար։ Ստրկությունը դարձավ Նյու Յորքի տնտեսության անբաժանելի մասը նավահանգստում ստրուկների աշխատանքի և դեպի ԱՄՆ-ի հարավային մաս նավագանացության շնորհիվ։ 1990-ական թվականներին Ֆոլի հրապարակի մոտ նոր դաշնային դատարանի կառուցման ժամանակ հայտնաբերվել է «African Burial Ground»-ը, որը բացահայտեց գաղութային տարիներին տվյալ տարածքում տասնյակ հազարավոր աֆրիկացիների թաղված լինելը։

1735 թվականին Մանհեթենում Ջոն Փիթեր Զենգերի դատը և արդարացման դատավճիռը, որը գաղութային կառավարիչ Ուիլյամ Քոսբիին քննադատելուց հետո մեղադրվում էր զրպարտության մեջ, օգնեց Հյուսիսային Ամերիկայում մամուլի ազատության հաստատմանը[32]։ 1754 թվականին Գեորգ II արքայի հրովարտակով Ստորին Մանհեթենում հիմնադրվեց Կոլումբիայի համալսարանը՝ որպես արքայական քոլեջ[33]։

Ամերիկյան հեղափոխություն
 
Լոնգ Այլենդի ճակատամարտը, Ամերիկյան հեղափոխական պատերազմի ամենամեծ ճակատամարտը, որը տեղի ունեցավ 1776 թվականին Բրուքլինում։

1765 թվականի հոկտեմբերին Նյու Յորքում տեղի ունեցավ Ամերիկյան գաղութների առաջին կոնգրեսի հանդիպումը։ Լոնգ Այլենդի ճակատամարտը, որն Ամերիկյան հեղափոխական պատերազմի ամենամեծ ճակատամարտն էր, տեղի ունեցավ 1776 թվականի օգոստոսին ներկայիս Բրուքլինի բորոյում։ Ճակատամարտից հետո, որտեղ ամերիկացիները պարտվեցին, բրիտանացիները քաղաքը դարձրին Հյուսիսային Ամերիկայի իրենց ռազմական և քաղաքական գործողությունների բազան։ Քաղաքն ապաստարան էր լոյալիստ փախստականների և փախուստի դիմած ստրուկների համար, որոնք միացել էին բրիտանական զորքերին, երբ արքան ազատություն խոստացավ բոլոր մարտիկներին։ Երբ բրիտանացիները գրավեցին քաղաքը, ավելի քան 10000 փախուստի դիմած ստրուկ հավաքվեց քաղաքում։ 1783 թվականին պատերազմից հետո բրիտանական ուժերը տարհանվեցին և վերաբնակեցման համար Նոր Շոտլանդիա 3000 լիբերտիններ տեղափոխվեց։ Մնացած լիբերտիններին բնակեցրին Անգլիայում և Կարիբյան ավազանում։

Պատերազմը խաղաղ ճանապարհով լուծելու միակ փորձն արվեց 1776 թվականի սեպտեմբերի 11-ին Սթաթեն Այլենդի Համաժողովի տանը (անգլ.՝ Conference House) ամերիկյան պատվիրակության (ներառյալ Բենջամին Ֆրանկլինը) և բրիտանական գեներալ լորդ Ռիչարդ Հաուիի կողմից։ Շուտով, երբ սկսվեց բրիտանական նվաճումը, տեղի ունեցավ Նյու Յորքի մեծ հրդեհը Ստորին Մանհեթենի արևմտյան մասում, որը ոչնչացրեց քաղաքի մոտ քառորդ մասը՝ ներառյալ Սուրբ Երրորդության եկեղեցին[34]։

1785 թվականին Համադաշնության կոնգրեսի ասամբլեան պատերազմից հետո Նյու Յորքը հռչակեց մայրաքաղաք։ Նյու Յորքը Համադաշնության հոդվածներով ԱՄՆ վերջին մայրաքաղաքն էր և ԱՄՆ սահմանադրության առաջին մայրաքաղաքը։ 1789 թվականին Ուոլ Սթրիթի Դաշնային սրահում տեղի ունեցավ ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի երդմնակալության արարողությունը, գումարվեց ԱՄՆ առաջին կոնգրեսը և Գերագույն դատարանը, նախագծվեց Իրավունքների հռչակագիրը[35]։ 1790 թվականին Նյու Յորքը գերազանցեց Ֆիլադելֆիային որպես ԱՄՆ-ի ամենամեծ քաղաք։

19-րդ դար
 
Մանհեթենի Բրոդվեյ փողոցը[36]

1799 թվականին, Նյու Յորք նահանգում ստրկության վերացման որոշման համաձայն, ստրուկ մայրերի երեխաները պետք է ազատվեին, սակայն մինչև 25-30 տարեկանը պետք է ծառայեին իրենց տերերին[37][38]։ Հեղափոխական պատերազմից հետո տերերի կողմից ազատ արձակված, ինչպես նաև փախուստի դիմած սևամորթ ստրուկներն աստիճանաբար հավաքվեցին Մանհեթենում։ Այսպիսի ազդեցության տակ Միացյալ Նահանգների հիմնադիրներ Ալեքսանդր Համիլթոնն ու Ջոն Ջեյը, Նյու Յորքի ստրուկների ազատման միությունը (անգլ.՝ New York Manumission Society), աշխատելով ստրուկների ազատման ուղղությամբ, հիմնեցին Աֆրիկյան ազատ դպրոց սևամորթ երեխաներին կրթություն տալու համար[39]։ 1827 թվականին ստրկությունն ամբողջովին վերացվեց նահանգում, և ազատ սևամորթներն սկսեցին պայքարել խտրականությունների դեմ։ Նյու Յորքի միջռասայականության խտրականության դեմ պայքարը շարունակվեց․ պայքարի առաջնորդների թվում էին Աֆրիկյան ազատ դպրոցի շրջանավարտները։ 1840 թվականին քաղաքի սևամորթ բնակչության թիվը հասավ 16000-ի[40]։

19-րդ դարում զարգացման և Եվրոպայից ներգաղթի արդյունքում քաղաքը՝ որպես առևտրի կենտրոն, վերափոխվեց[41]։ 1811 թվականին կազմվեց Մանհեթենի գլխավոր հատակագիծը, որով ընդլայնվեց փողոցային ցանցը՝ ընդգրկելով ողջ Մանհեթենը։ 1825 թվականին ավարտվեց Կենտրոնական Նյու Յորքով անցնող Էրի ջրանցքի կառուցումը, որն Ատլանտյան նավահանգիստը Հուդզոն գետի և Մեծ Լճերի միջոցով կապում էր Միացյալ Նահանգների հյուսիսում գտնվող գյուղատնտեսական շուկաների հետ, որի շնորհիվ քաղաքում հասանելի դարձան լայն սպառման ապրանքները[42]։ Տեղական քաղաքականության մեջ իշխում էր Թամանի Հոլ միությունը, որին աջակցում էին իռլանդացի և գերմանացի ներգաղթյալները[43]։

1830–1840-ական թվականներին Նյու Յորքում են ապրել նշանավոր ամերիկացի գրողներ Ուիլյամ Քալեն Բրայանթը, Վաշինգտոն Իրվինգը, Հերման Մելվիլը, Ռուֆուս Ուիլմոթ Գրիզվոլդը, Ջոն Կիսը, Նաթանիել Փարկեր Ուիլիսը և Էդգար Ալան Պոն։ Ժամանանակից բիզնես էլիտայի հասարակամետ անդամների շնորհիվ կառուցվեց Կենտրոնական պարկը, որը 1857 թվականին դարձավ ԱՄՆ-ի առաջին լանդշաֆտային պարկը։

 
Մանհեթենի Լիթլ Իտալիան, Ստորին Իսթ Սայդ, մոտ 1900 թվական։

Իռլանդիայի Մեծ սովը իռլանդացի գաղթականների հոծ զանգված բերեց քաղաք։ 1860 թվականին Նյու Յորքում ապրում էր ավելի քան 200000 իռլանդացի, որը կազմում էր քաղաքի բնակչության քառորդից ավելին[44]։ Մեծաքանակ ներգաղթյալներ եկան նաև գերմանական պրովինցիաներից, որտեղ հեղափոխությունները քայքայեցին հասարակություններին, որի արդյունքում 1860 թվականին Նյու Յորքի բնակչության մյուս 25%-ը կազմում էին գերմանացիները[45]։

Դեմոկրատական կուսակցության թեկնածուները պարբերաբար ընտրվում էին տեղի իշխանության մարմիններում՝ ամրապնդելով քաղաքի կապերը Հարավի և նրա գերիշխող մասի հետ։ 1861 թվականին քաղաքապետ Ֆերնանդո Վուդը հավաքեց քաղաքային վարչության անդամներին, որպեսզի անկախություն հայտարարի Օլբանիից և Միացյալ Նահանգներից այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի հարավային մասն առանձնացավ, սակայն նրա առաջարկը չանցավ[39]։ Բարկացած Ամերիկայի քաղաքացիական պատերազմի (1861–1865) ժամանակ զինվորական պարտավորվածության օրենքների վրա, որոնցով հարուստներն ազատվում էին զինվորական ծառայությունից՝ 300 ԱՄՆ դոլար (2016 թվականի տվյալներով՝ հավասար է $5,835 ԱՄՆ դոլարի) տուրք վճարելով և իրենց համար փոխարինող գտնելով[46], 1863 թվականին խռովություններ սկսեցին, որոնց ակնհայտ մասնակիցներն էթնիկ իռլանդացի աշխատավոր դասն էր[39]։ Հարձակումներ արձանագրվեցին Նյու Յորքի էլիտայի վրա․ շուրջ մեկ տասնամյակ իռլանդացի ներգաղթյալների և սևամորթների միջև աշխատանքի համար կատաղի պայքարի արդյունքում հարձակումներ եղան սևամորթ նյույորքցիների և նրանց սեփականության վրա։ Խռովարարները հրդեհեցին «Colored Orphan Asylum»-ը․ Նյու Յորքի ոստիկանության ջանքերի շնորհիվ, որի գերակշիռ մասն իռլանդացի ներգաղթյալներ էին, հաջողվեց փրկել 200 երեխայի[45]։ Ըստ պատմաբան Ջեյմս Մ․ ՄակՖերսոնի (2001)՝ նվազագույնը 120 մարդ սպանվեց։ 5 օրերի ընթացքում 11 սևամորթ ինքնադատաստանի ենթարկվեց, խռովությունները հարյուրավոր սևամորթների ստիպեցին փախչել Ուիլյամսբուրգ, Բրուքլին և Նյու Ջերսի։ 1865 թվականին Նյու Յորքի բնակչությունը 10000-ից էլ քիչ դարձավ․ այսպիսի ցուցանիշ վերջին անգամ գրանցվել էր 1820 թվականին։ Սպիտակամորթ աշխատավոր դասն սկսեց գերիշխել[45][47]։ Սևամորթների նկատմամբ իրականացրած նավահանգստային բեռնիչների բռնությունը հատկապես կատաղի էր նավանորոգարաններում[45]։ Սա Ամերիկայի պատմության մեջ քաղաքացիական անհնազանդության վատթարագույն միջադեպերից մեկն էր[48]։

Նորագույն շրջան
 
Բանվոր Էմփայր Սթեյթ Բիլդինգի կառուցման ժամանակ, 1930 թվական։

1898 թվականին Բրուքլինը (մինչ այդ առանձին քաղաք էր), Նյու Յորքի շրջանը (որն ընդգրկում էր Բրոնքսի մի մասը), Ռիչմոնդի շրջանը և Քուինսի շրջանի արևմտյան հատվածը միավորվեցին, և ձևավորվեց ժամանակակից Նյու Յորքը[49]։ 1904 թվականին մետրոպոլիտենի բացումը, որը կառուցվել էր որպես առանձին մասնավոր համակարգ, օգնեց իրար կապել նոր քաղաքը։ 20-րդ դարի առաջին կեսին քաղաքը դարձավ համաշխարհային արդյունաբերության, առևտրի և հաղորդակցության կենտրոնը։

1904 թվականին «PS General Slocum» շոգենավը հրդեհվեց Իսթ Ռիվերում՝ խլելով 1021 մարդու կյանք։ 1911 թվականին տեղի ունեցավ քաղաքի վատթարագույն արդյունաբերական աղետը՝ Թրայանգլ գործարանում բռնկված հրդեհը, որին զոհ գնաց կարի 146 բանվոր, որը խթանեց Միջազգային լեդիների կարի բանվորների միության աճին և գործարանային պայմանների անվտանգության չափորոշիչների բարելավմանը[50]։

 
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Դագ Համարշոլդը ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի առջև, որի շինարարությունն ավարտվեց 1952 թվականին։

1890 թվականին Նյու Յորքի ոչ սպիտակամորթ բնակչության թիվը 36620 էր[51]։ 20-րդ դարի սկզբին Նյու Յորքը Միացյալ Նահանգների հարավային մասից Մեծ ներգաղթի ժամանակ Աֆրիկյան ամերիկացիների հանգրվանն էր, և արդեն 1916 թվականին այն Հյուսիսային Ամերիկայում աֆրիկյան սփյուռքի ամենամեծ կենտրոնն էր։ Ոգելից խմիչքների արգելքի տարիներին ծաղկում ապրեց գրական և մշակութային կյանքի Հարլեմյան վերածնունդը։ Տնտեսական մեծ բումն արտահայտվեց բարձրությամբ միմյանց հետ մրցող երկնաքերների կառուցմամբ։

1920-ական թվականների սկզբին Նյու Յորքը դարձավ աշխարհի ամենաբնակեցված քաղաքը՝ առաջ անցնելով Լոնդոնից։ 1930-ական թվականների սկզբին մերձքաղաքային տարածքը հատեց 10 միլիոնի սահմանը՝ դառնալով մարդկության պատմության առաջին մեգաքաղաքը[52]։ 80 տարի կառավարելուց հետո Թամամի Հոլը տապալվեց, և Մեծ ճգնաժամի տարիներին քաղաքապետ ընտրվեց բարեփոխիչ Ֆիորելլո լա Գուարդիան[53]։

Երկրորդ համաշխարհային պատերազմից վերադարձած վետերաններն արևելյան Քուինսում հետպատերազմական տնտեսական բում ստեղծեցին։ Նյու Յորքն անվնաս դուրս եկավ պատերազմից՝ դառնալով համաշխարհային առաջատար քաղաք, որի Ուոլ Սթրիթն աշխարհում գերիշխող տնտեսական ուժն է։ 1952 թվականին ավարտվեց ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի շինարարությունը՝ ամրապնդելով աշխարհում Նյու Յորքի աշխարհաքաղաքական ազդեցությունը, իսկ քաղաքում աբստրակտ էքսպրեսիոնիզմի զարգացման շնորհիվ այն փոխարինեց Փարիզին՝ որպես արվեստի համաշխարհային կենտրոն[54]։

 
Ստոունուոլ Ինը Գրինվիչ Վիլիջում։[55][56]

Ստոունուոլի խռովությունները նույնասեռական համայնքի անդամների ինքնաբուխ, կատաղի ցույցերն էին ոստիկանական շուրջկալի դեմ, որը տեղի ունեցավ 1969 թվականի հունիսի 28-ի առավոտյան Ստորին Մանհեթենի Գրինվիչ Վիլիջի հարևանությամբ գտնվող Ստոունուոլ Ին բարում։ Այս ցույցերը համարվում են ամենակարևոր իրադարձությունը նույնասեռականների ազատագրական շարժման[57][58][59] և ԱՄՆ-ում ԼԳԲՏ իրավունքների համար պայքարի մեջ[60][61]։

1970-ականներին արդյունաբերական վերակառուցման արդյունքում գործազրկության պատճառով Նյու Յորքը տուժեց տնտեսական խնդիրներից և հանցագործությունների թվի աճից[62]։ Մինչ 1980-ականներին վերածնվող ֆինանսական արդյունաբերությունը բարելավեց քաղաքի տնտեսությունը, Նյու Յորքում հանցագործությունների թիվը շարունակեց աճել ևս մեկ տասնամյակ՝ մինչև 1990-ականների սկիզբ[63]։ 1990-ական թվականների կեսերին հանցագործությունների թիվը կտրուկ նվազեց՝ ոստիկանության վերանայած ռազմավարության, բարելավվող տնտեսական հնարավորությունների, քաղաքային շրջանառության, նոր բնակիչների (բնիկներ և ներգաղթյալներ Ասիայից և Լատինական Ամերիկայից) շնորհիվ։ Քաղաքի տնտեսության մեջ ի հայտ եկան այնպիսի կարևոր նոր սեկտորներ, ինչպիսին է Սիլիկոնյան ծառուղին։ 2000 և 2010 թվականների մարդահամարներով Նյու Յորքի բնակչության թիվն ամենաբարձրն էր բոլոր ժամանակներում։

 
Յունայթեդ Էյրլայնսի 175 չվերթի ինքնաթիռը մխրճվում է Համաշխարհային առևտրի կենտրոնի Հարավային աշտարակի մեջ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին։

2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումները մեծ վնաս հասցրին քաղաքի տնտեսությանը և մարդկային կյանքին, երբ Ալ-Քաիդայի հետ կապված 19 ահաբեկիչներից 10-ը Ամերիկյան ավիաուղիների 11-րդ չվերթի ինքնաթիռը մխրճեցին Համաշխարհային առևտրի կենտրոնի Հյուսիսային աշտարակի մեջ, իսկ Միացյալ ավիաուղիների 175-րդ չվերթը՝ Համաշխարհային առևտրի կենտրոնի Հարավային աշտարակի մեջ, որոնք այնուհետև փլուզվեցին՝ խլելով 2192 քաղաքացու, 343 հրշեջի և 71 իրավապահ մարմինների աշխատակցի կյանք, որոնք գտնվում էին աշտարակներում կամ հարակից տարածքում։ Հյուսիսային աշտարակը մինչև այժմ ամենաբարձր շենքն է, որ ավերվել է[64]։ Աշտարակի տարածքում կառուցվել է Համաշխարհային առևտրի կենտրոն 1, 9/11 ազգային հուշարձան և թանգարանը, այլ կառույցներ և ենթակառուցվածքներ։ Հարձակման ժամանակ ավերվեց նաև Համաշխարհային առևտրի կենտրոնի կայարանը, որը բացվել էր 1909 թվականի հուլիսի 19-ին՝ որպես Հուդզոնի տերմինալ։ Նոր ժամանակավոր կայարան կառուցվեց, որի բացումը տեղի ունեցավ 2003 թվականի նոյեմբերի 23-ին։ Սանտիագո Կալատրավայի նախագծած 74000 մ² տարածք ունեցող մշտական կայարանի շինարարությունը, որը Համաշխարհային առևտրի կենտրոնի երթևեկության հաբն է, ինչպես նաև քաղաքի 3-րդ ամենամեծ հաբը, ավարտվեց 2016 թվականին[65]։ Համաշխարհային առևտրի կենտրոն 1-ն Արևմտյան կիսագնդի ամենաբարձր երկնաքերն է[66] և աշխարհի չորրորդ ամենաբարձր շինությունը․ սայրն ունի 1776 ոտնաչափ՝ 541.3 մ բարձրություն, որը խորհրդանշում է ԱՄՆ-ի անկախության թվականը[67][68][69][70]։

Ստորին Մանհեթենի Ֆինանսական վարչական շրջանի Զուկոտի պարկում 2011 թվականի սեպտեմբերի 17-ին սկսվեցին «Գրավի՛ր Ուոլ Սթրիթը» ցույցերը, որոնք իրենց վրա սևեռեցին համաշխարհային ուշադրությունը՝ հանրայնացնելով «Occupy» շարժումն ընդդեմ սոցիալական և տնտեսական անհավասարության[71]։

«Remnants of an Ice Age, The Wisconsin Ice Sheet Continues Its Journey»։ The City of New York։ Վերցված է օգոստոսի 8, 2015  Evan T. Pritchard: Native New Yorkers: the legacy of the Algonquin people of New York, p.27 (2002); 1-57178-107-2 Rankin Rebecca B., Rodgers Cleveland (1948)։ New York: The World's Capital City, Its Development and Contributions to Progress։ Harper  Wpa Writer's Project:A Maritime History of New York, p.246;Going Coastal Productions (2004) 0-9729803-1-8 ↑ 5,0 5,1 «The Hudson River»։ New Netherland Institute։ Վերցված է 2016 թ․ հուլիսի 10  «Henry Hudson»։ Encyclopædia Britannica։ Վերցված է 2016 թ․ հուլիսի 10  Roberts Sam (հոկտեմբերի 2, 2012)։ «Honoring a Very Early New Yorker»։ New York Times  Juan Rodriguez monograph. Ccny.cuny.edu. Retrieved July 12, 2013. Briney Amanda։ «15 Oldest Cities in the United States»։ About.com։ Վերցված է 2015 թ․ հունվարի 3  Dutch Colonies, National Park Service. Accessed May 19, 2007. "Sponsored by the West India Company, 30 families arrived in North America in 1624, establishing a settlement on present-day Manhattan." GovIsland Park-to-Tolerance: through Broad Awareness and Conscious Vigilance, Tolerance Park. Accessed February 9, 2017. See Legislative Resolutions Senate No. 5476 and Assembly No. 2708. Frederick M. Binder, David M. Reimers: All the Nations Under Heaven: An Ethnic and Racial History of New York City, p. 4;(1996)0-231-07879-X Pieter Schaghen Letter 1626: "... hebben t'eylant Manhattes van de wilde gekocht, voor de waerde van 60 gulden: is groot 11000 morgen. ... "("... They have purchased the Island Manhattes from the Indians for the value of 60 guilders. It is 11,000 morgens in size ...) «Value of the Guilder / Euro»։ International Institute of Social History։ Վերցված է օգոստոսի 19, 2008  «Letter describing purchase by Pieter Schaghen from Dutch National Archive, The Hague, with transcription»։ Nnp.org։ Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 23-ին։ Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 28  Miller, Christopher L, Hamell, George R (September 1986)։ «A New Perspective on Indian-White Contact: Cultural Symbols and Colonial Trade»։ The Journal of American History (Organization of American Historians) 73 (2): 311–328։ JSTOR 1908224։ doi:10.2307/1908224  ↑ 17,0 17,1 «Dutch Colonies»։ National Park Service։ Վերցված է 2016 թ․ հուլիսի 10  «The Patroon System»։ Library of Congress։ Վերցված է 2016 թ․ հուլիսի 10  «The Story of New Amsterdam»։ New Amsterdam History Center։ Վերցված է 2016 թ․ հուլիսի 10  ↑ 20,0 20,1 «Peter Stuyvesant»։ New-York Historical Society։ Վերցված է 2016 թ․ հուլիսի 11  ↑ 21,0 21,1 «Peter Stuyvesant»։ New Netherland Institute։ Վերցված է 2016 թ․ հուլիսի 11  «The surrender of New Netherland, 1664»։ Gilder Lehrman Institute of American History։ Վերցված է 2016 թ․ հուլիսի 11  Homberger Eric (2005)։ The Historical Atlas of New York City: A Visual Celebration of 400 Years of New York City's History։ Owl Books։ էջ 34։ ISBN 0-8050-7842-8  «Treaty of Breda»։ Encyclopædia Britannica։ Վերցված է 2016 թ․ հուլիսի 10  Van Luling Todd (ապրիլի 17, 2014)։ «8 Things Even New Yorkers Don't Know About New York City»։ The Huffington Post։ Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 13  Peter Douglas։ «The Man Who Took Back New Netherland»։ New Netherland Institute։ Վերցված է 2016 թ․ հուլիսի 11  "Native Americans". Penn Treaty Museum. "Gotham Center for New York City History" Timeline 1700–1800 "The Early History of Yellow Fever" (PDF). Pedro Nogueira, Thomas Jefferson University. 2009. "Timeline of Yellow Fever in America". Public Broadcasting Service (PBS). Oltman Adele (հոկտեմբերի 24, 2005)։ «The Hidden History of Slavery in New York»։ The Nation։ Արխիվացված է օրիգինալից 2019-11-30-ին։ Վերցված է 2013 թ․ հուլիսի 9  Linder Doug (2001)։ «The Trial of John Peter Zenger: An Account»  Moore Nathaniel Fish (1876)։ An Historical Sketch of Columbia College, in the City of New York, 1754–1876։ Columbia College։ էջ 8  Trinity Church bicentennial celebration, May 5, 1897 By Trinity Church (New York, N.Y.) p. 37 «The People's Vote: President George Washington's First Inaugural Speech (1789)»։ U.S. News and World Report։ Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 25-ին։ Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 1  Shorto Russell (փետրվարի 9, 2004)։ «The Streets Where History Lives»։ The New York Times։ Վերցված է 2013 թ․ հունիսի 19  "An Act for the Gradual Abolition of Negro Slavery in New York" (Laws of New York 1799, Ch. 62) Harper Douglas (2003)։ «Slavery in the North – Emancipation in New York»։ Վերցված է 2013 թ․ փետրվարի 6  ↑ 39,0 39,1 39,2 New York Divided: Slavery and the Civil War online exhibit, New-York Historical Society, (November 17, 2006 to September 3, 2007, physical exhibit), accessed May 10, 2012 Leslie M. Harris, "African Americans in New York City, 1626–1863", Department of History, Emory University Ira Rosenwaike (1972). Population History of New York City, p.55. Bridges William (1811)։ Map Of The City Of New York And Island Of Manhattan With Explanatory Remarks And References ; Lankevich (1998), pp. 67–68. Mushkat Jerome Mushkat (1990)։ Fernando Wood: A Political Biography։ Kent State University Press։ էջ 36։ ISBN 0-87338-413-X  "Cholera in Nineteenth Century New York". VNY, City University of New York. ↑ 45,0 45,1 45,2 45,3 Leslie M. Harris, "The New York City Draft Riots", excerpt from In the Shadow of Slavery: African Americans in New York City, 1626–1863, University of Chicago Press, 2003 "The Draft in the Civil War", u-s-history.com. McPherson James M. (2001)։ Ordeal by Fire: The Civil War and Reconstruction։ McGraw-Hill Education։ էջ 399։ ISBN 0077430352  Cook Adrian (1974)։ The Armies of the Streets: The New York City Draft Riots of 1863։ էջեր 193–195  «The 100 Year Anniversary of the Consolidation of the 5 Boroughs into New York City»։ Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 11-ին։ Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 28  , New York City. Retrieved June 29, 2007 Cornell University Library: Triangle Factory Fire, Cornell University. Accessed February 9, 2017. Ira Rosenwaike (1972).Population History of New York City, p.78. «New York Urbanized Area: Population & Density from 1800 (Provisional)»։ Demographia.com։ Վերցված է 2009 թ․ հուլիսի 8  Allen Oliver E. (1993)։ «Chapter 9: The Decline»։ The Tiger – The Rise and Fall of Tammany Hall։ Addison-Wesley Publishing Company։ ISBN 0-201-62463-X  Burns Ric (օգոստոսի 22, 2003)։ «The Center of the World – New York: A Documentary Film (Transcript)»։ PBS։ Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 23-ին։ Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 1  «Workforce Diversity The Stonewall Inn, National Historic Landmark National Register Number: 99000562»։ National Park Service, U.S. Department of the Interior։ Վերցված է 2011 թ․ մայիսի 1  Eli Rosenberg (հունիսի 24, 2016)։ «Stonewall Inn Named National Monument, a First for the Gay Rights Movement»։ The New York Times։ Վերցված է 2016 թ․ հունիսի 25  «Brief History of the Gay and Lesbian Rights Movement in the U.S.»։ University of Kentucky։ Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 2  Nell Frizzell (հունիսի 28, 2013)։ «Feature: How the Stonewall riots started the LGBT rights movement»։ Pink News UK։ Վերցված է օգոստոսի 31, 2017  «Stonewall riots»։ Encyclopædia Britannica։ Վերցված է օգոստոսի 31, 2017  U.S. National Park Service (հոկտեմբերի 17, 2016)։ «Civil Rights at Stonewall National Monument»։ Department of the Interior։ Վերցված է օգոստոսի 31, 2017  «Obama inaugural speech references Stonewall gay-rights riots»։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 30-ին։ Վերցված է 2013 թ․ հուլիսի 2  Tannenbaum Allan։ «New York in the 70s: A Remembrance»։ The Digital Journalist։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-20-ին։ Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 18  Effgen Christopher (սեպտեմբերի 11, 2001)։ «New York Crime Rates 1960–2009»։ Disastercenter.com։ Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 28  «Missing Doctor Added to List of 9/11 Victims»։ TWO SL LLC, New York, NY։ Associated Press։ July 2008։ Վերցված է 2013 թ․ փետրվարի 21  World Trade Center Transportation Hub Archived 2020-01-03 at the Wayback Machine., World Trade Center. Accessed February 9, 2017. "The state-of-the-art World Trade Center Transportation Hub, completed in 2016, serves 250,000 Port Authority Trans-Hudson (PATH) daily commuters and millions of annual visitors from around the world. At approximately 800,000 square feet, the Hub, designed by internationally acclaimed architect Santiago Calatrava, is the third largest transportation center in New York City." Hetter Katia (նոյեմբերի 12, 2013)։ «It's official: One World Trade Center to be tallest U.S. skyscraper»։ CNN։ Վերցված է 2014 թ․ մարտի 1  «New York City Skyscraper Diagram»։ Skyscraper Source Media։ Վերցված է 2013 թ․ հունվարի 22  One World Trade Center Archived June 5, 2013, at the Wayback Machine., SkyscraperPage.com. Accessed February 9, 2017. "The roof height is the same as original One World Trade Center. The building is topped out by a 124-meter (408-foot) spire. So the tower rises 1,776 feet (541-meter) which marks the year of the American declaration of Independence." Matthews Laura (ապրիլի 30, 2012)։ «One World Trade Center On Top As Tallest Building In New York City»։ The International Business Times։ Վերցված է 2013 թ․ հունվարի 22  Lesser Benjamin (ապրիլի 30, 2012)։ «It's official: 1 World Trade Center is now New York's tallest skyscraper»։ Daily News։ New York։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-03-ին։ Վերցված է 2013 թ․ հունվարի 22  Joe Nocera|Nocera, Joe. "Two Days in September", The New York Times, September 14, 2012. Accessed May 6, 2017. "On the left, that anger led, a year ago, to the rise of the Occupy Wall Street movement. Thus, Anniversary No. 2: Sept. 17, 2011, was the date Occupy Wall Street took over Zuccotti Park in Lower Manhattan, which soon led to similar actions in cities across the country. The movement’s primary issue was income inequality — 'We are the 99 percent,' they used to chant."
Photographies by:
Statistics: Position
1254
Statistics: Rank
94953

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
971654382Click/tap this sequence: 3155

Google street view

Where can you sleep near Նյու Յորք ?

Booking.com
489.930 visits in total, 9.198 Points of interest, 404 Destinations, 95 visits today.