Puszcza Białowieska

( Բելովեժյան թավուտ )

Բելովեժյան թավուտ (Բելովեժյան անտառ, բելառուս․՝ Белавежская пушча, լեհ.՝ Puszcza Białowieska), պատմական, հնադարյան հսկայական անտառի առավել մեծ մակերեսով պահպանված հատված ժամանակակից Լեհաստանի և Բելառուսիայի տարածքում։ Նախնադարյան ժամանակներում այս անտառը տարածված է եղել ամբողջ Եվրոպայով մեկ, սակայն ներկայումս, մարդու գործունեության պատճառով այն կրճատվել է։ Տարածքը 1,61 հազ կմ2 (161 հազ հա) է։

Թավուտի բնօրինակ տեսքի պահպանման համար այն բաժանված է չորս ֆունկցիոնալ հատվածների՝ արգելոց, կարգավորվող օգտագործմամբ գոտի, հանգստի և տնտեսական օգտագործման։

1992 թ. ՄԱԿԳՄԿի (ՅՈՒՆԵՍԿՕ) որոշմամբ Բելովեժյան թավուտն ընդգրկվել է Համաշխարհային ժառանգության ցանկում։ 1993 թ. նրան շնորհվել է արգելոցի նշանակություն, իսկ 1997 թ. արգևատրվել է Եվրոպայի խորհրդի դիպլոմով։ 2014 թ. հունիսի 23-ին Համաշխարհային ժառանգության կոմիտեի որոշմամբ Բելովեժյան թավուտի բելառուսական և լեհական անքակտելի մասերը դարձան ՄԱԿԳՄԿի Համաշխարհային ժառանգո...Կարդալ ավելին

Բելովեժյան թավուտ (Բելովեժյան անտառ, բելառուս․՝ Белавежская пушча, լեհ.՝ Puszcza Białowieska), պատմական, հնադարյան հսկայական անտառի առավել մեծ մակերեսով պահպանված հատված ժամանակակից Լեհաստանի և Բելառուսիայի տարածքում։ Նախնադարյան ժամանակներում այս անտառը տարածված է եղել ամբողջ Եվրոպայով մեկ, սակայն ներկայումս, մարդու գործունեության պատճառով այն կրճատվել է։ Տարածքը 1,61 հազ կմ2 (161 հազ հա) է։

Թավուտի բնօրինակ տեսքի պահպանման համար այն բաժանված է չորս ֆունկցիոնալ հատվածների՝ արգելոց, կարգավորվող օգտագործմամբ գոտի, հանգստի և տնտեսական օգտագործման։

1992 թ. ՄԱԿԳՄԿի (ՅՈՒՆԵՍԿՕ) որոշմամբ Բելովեժյան թավուտն ընդգրկվել է Համաշխարհային ժառանգության ցանկում։ 1993 թ. նրան շնորհվել է արգելոցի նշանակություն, իսկ 1997 թ. արգևատրվել է Եվրոպայի խորհրդի դիպլոմով։ 2014 թ. հունիսի 23-ին Համաշխարհային ժառանգության կոմիտեի որոշմամբ Բելովեժյան թավուտի բելառուսական և լեհական անքակտելի մասերը դարձան ՄԱԿԳՄԿի Համաշխարհային ժառանգության օբյեկտ։

Անվան ծագումը հավանաբոր կապված է բնակավայրի՝ Բելովեժայի հետ, որը ներկայումս գտնվում է Լեհաստանում, և ոչ թե պայմանավորված է սպիտակ ներկված պաշտպանական աշտարակի առկայությամբ և գույնով, որը բավականին ուշ է կատարվել (19-րդ դարում)։

Պատմություն

1409 թ. լեհ թագավոր Յագայլոն հրաման արձակեց, որով արգելվել այս անտառում խոշոր կենդանիների որսը[1]։ 1413 թ. այն գտնվել է Լիտվական մեծ իշխանության տարածքում, իսկ 1795 թ. մտավ Ռուսաստանի կազմում։

1802 թ. Ալեքսանդր I-ի հրամանով արգելվել զուբրերի որսը, միաժամանակ անտառը մտավ Գրոդնենսկի նահանգի կազմի մեջ, որի գերբի վրա զուբրի պատկեր էր։ 1888 թ. անտառը մտավ ցարական ընտանիքի սեփականության մեջ։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ անտառը շրջափակվեց գերմանացիների կողմից։ Նրանք ակտիվորեն հատեցին ծառերը. 3 տարում այնքան ծառեր հատվեցին, ինչքան հատվել էին նախորդ 300 տարիների ընթացքում։

1919 թ. թավուտն անցավ Լեհաստանի պատկանելիությանը, որտեղ 1924 թվականին ձևավորվեց պահպանվող գոտի մոտ 1061 հա տարածությամբ։

1939 թ. բելովեժյան անտառն անցավ Բելառուսիայի սեփականությանը և նրա տարածքում ձևավորվեց բելառուսական պետական արգելավայր՝ Բելովեժյան թավուտ։

1957 թ. թավուտը ստացավ պետական պաշտպանվող կարգավիճակ, իսկ 1991 թվականին վերակազմավորվեց բելովաժյան անտառ անվամբ պետական ազգային այգու։

1991 թ. Վիսկուլի բնակավայրում ստորագրվել Բելովեժյան համաձայնագիրը ԽՍՀՄ-ի փլուզման մասին[2][3]։

Բելովեժյան անտառը ներկայումս խստորեն պահպանվում է, հատկապես լեհական տարածքում։ Այնտեղ գործում են թանգարաններ, գիտահետազոտական ինստիտուտներ, որոնց գործունեությունը հիմնականում ուղղված է բնության, կենսաբազմազանության հետազոտմանն ու պահպանմանը։

««100 дорог»: Беловежская пуща (видеорепортаж)»։ Արխիվացված է օրիգինալից 2011-03-15-ին։ Վերցված է 2015-01-31  ԽՍՀՄ-ի փլուզման մասին Բելովեժյան համաձայնագրի բնօրինակն անհետացել է. ԶԼՄ-ներ «Լրացավ ԽՍՀՄ փլուզման վերաբերյալ Բելովեժյան համաձայնագրերի 20 տարին»։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-05-ին։ Վերցված է 2015-01-31 
Photographies by:
Ludwig Schneider - CC BY 3.0
Statistics: Position
362
Statistics: Rank
216247

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
815972634Click/tap this sequence: 9251

Google street view

Where can you sleep near Բելովեժյան թավուտ ?

Booking.com
489.780 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 31 visits today.