البحر الميت

( Մեռյալ ծով )

Մեռյալ կամ Աղի ծով (եբրայերեն՝ ים המלחՅա՛մ հա-մէ՛լախ - «Աղի ծով»; արաբ․՝ البَحْر المَيّت‎‎ ’Ալ-Բահր Ալ-Մայիտ — «Մեռյալ ծով»), աղի լիճ Իսրայելի և Հորդանանի միջև։ Լճի աստվածաշնչյան անունն է Աղի ծով։ Հանդիպում են նաև Արավայի ծով (ים הערבה, Յա՛մ հա-Արաւա՛) և Արևելյան ծով (ים המזרחי, Յա՛մ հա-միզրախի՛) անունները։ Մեռյալ ծովի բարձրությունը ծովի մակարդակից 423մ ցածր է, և յուրաքանչյուր տարի իջնում է ևս մեկ մետրով։ Լճի մակարդակի նվազումը կանխելու նպատակով Իսրայելը նախատեսում է Կարմիր ծովից պոմպերով ջուր հասցնել Մեռյալ ծով։ Մեռյալ ծովը Երկրի ցամաքի ամենացածր կետն է։ Մեռյալ Ծովը նաև աշխարհի ամենաաղի լիճն է, աղիությունը հասնում է մինչև 342գ/կգ, կամ 34,2 % (2011)։ Այն 9.6 անգամ ավելի աղի է քան օվկիանոսը և ունի 1.24կգ/լիտր խտություն, որն էլ թույլ է տալիս լողալ ծովի մակերևույթին ու չսուզվել։ Լճի շրջակայքի ցեխը հաճախ օգտագործվում է բուժական նպատակներով և բավականին գրավիչ է զբոսաշրջիկների և կոսմետիկայի արդյունաբերության համար։

Photographies by:
Pete - CC BY-SA 3.0
Grauesel - CC BY-SA 3.0
Statistics: Position
722
Statistics: Rank
244019

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
321479856Click/tap this sequence: 3529
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Մեռյալ ծով ?

Booking.com
8.818.939 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 1.054 visits today.