قبة الصخرة

( Ժայռի գմբեթ )

Ժայռի գմբեթ (արաբ․՝ مسجد قبة الصخرة‎‎ — Ма́сджид Ку́ббат ас-Са́хра; եբր.՝ כיפת הסלעКиппат а-Села), մուսուլմանական տաճար՝ Երուսաղեմում գտնվող Տաճարի լեռան հիմնաքարի վրա։ Համարվում է իսլամական ճարտարապետության ամենահին հուշարձաններից մեկը։ Համարվում է իսլամի գլխավոր սրբավայրերից մեկը։ Հին քաղաքի հուշարձանների շարքում տաճարը մտել է Համաշխարհային ժառանգության ցանկը։

Մզկիթի շինարարությունը ավարտվել է 691 թվականին։ Քաղաքի պաշարումից հետո՝ 1099 թվականին, տաճարը վերափոխվել է եկեղեցու։ 1187 թվականին՝ Սալահ ադ-Դինի կողմից քաղաքի պաշարումից հետո, կառույցը կրկին դարձել է մուսուլմանական տաճար։

Ժայռի գմբեթը գտնվում է Ալ-Ակսա մզկիթի կողքին։ Չնայած Կուբաթ աս–Սահրա (Ժայռի գմբեթ) և Օմար իբն ալ-Խատտաբ խալիֆայի մզկիթը՝ Ալ-Ակսան, երկու, բոլորովին տարբեր իսլամական տաճարներ են, սակայն նրանք կազմում են Տաճարի լեռան՝ ճարտարապետական ամբողջականության անբաժանելի մասը։ Հանրամատչելի գրականության մեջ այդ երկու կառույցները երբեմն շփոթում ...Կարդալ ավելին

Ժայռի գմբեթ (արաբ․՝ مسجد قبة الصخرة‎‎ — Ма́сджид Ку́ббат ас-Са́хра; եբր.՝ כיפת הסלעКиппат а-Села), մուսուլմանական տաճար՝ Երուսաղեմում գտնվող Տաճարի լեռան հիմնաքարի վրա։ Համարվում է իսլամական ճարտարապետության ամենահին հուշարձաններից մեկը։ Համարվում է իսլամի գլխավոր սրբավայրերից մեկը։ Հին քաղաքի հուշարձանների շարքում տաճարը մտել է Համաշխարհային ժառանգության ցանկը։

Մզկիթի շինարարությունը ավարտվել է 691 թվականին։ Քաղաքի պաշարումից հետո՝ 1099 թվականին, տաճարը վերափոխվել է եկեղեցու։ 1187 թվականին՝ Սալահ ադ-Դինի կողմից քաղաքի պաշարումից հետո, կառույցը կրկին դարձել է մուսուլմանական տաճար։

Ժայռի գմբեթը գտնվում է Ալ-Ակսա մզկիթի կողքին։ Չնայած Կուբաթ աս–Սահրա (Ժայռի գմբեթ) և Օմար իբն ալ-Խատտաբ խալիֆայի մզկիթը՝ Ալ-Ակսան, երկու, բոլորովին տարբեր իսլամական տաճարներ են, սակայն նրանք կազմում են Տաճարի լեռան՝ ճարտարապետական ամբողջականության անբաժանելի մասը։ Հանրամատչելի գրականության մեջ այդ երկու կառույցները երբեմն շփոթում են Օմարի մզկիթի հետ։

Ժայռի գմբեթի պատկերն առկա է տաճարական շքանշանի կնիքի վրա։

Պատմություն

Շենքը կանգնեցվել է 687—691 թվականներին՝ Օմայանների խալիֆ Աբդ ալ-Մալիքի հրամանով (65—86 թվականներ, Հիջրա / 684—705 թվականներ) երկու վարպետների՝ Բեյթ-Շեանից ժամանած Ռաջի իբն Հայվայի (Raja ibn Haywah) և Երուսաղեմից եկած Յազիդ իբն Սալյամի հսկողությամբ։ Գմբեթով փակվել է ժայռի ելուստը, որտեղից, ըստ ավանդության, Մուհամմադ մարգարեն իրագործել է իր միրաժը (Աստծուն հանդիպելու համար երկինք բարձրանալ)[1]։ Հատկապես այդ ելուստի շնորհիվ Կուբաթ աս-Սահրան ստացել է իր անվանումը։

Այդ օրերին, երբ Երուսաղեմը գտնվում էր խաչակիրների ձեռքում, Ժայռի գմբեթը հանձնվել է ավգուստինյան վանականների տնօրինությանը և վերափոխվել «Templum Domini[en] (ռուս.՝ Храм Господа, Աստծո տաճար) եկեղեցու, իսկ Ալ-Ակսա մզկիթում կառուցվել է թագավորական ապարանք։ 1187 թվականին քաղաքը նվաճել է Սալահ ադ-Դինը, ով իր եղբորորդուն հանձնարարել է զբաղվել իսլամական տաճարի վերականգնմամբ։ Հենց այդ ժամանակ է, որ նրա կողքին կառուցվել է եկեղեցու գավիթ (առմուտք)։ Ներկա պահին եկեղեցուց պահպանվել է միայն փայտե ճաղաշարը, որը հարմարեցված է եղել որպես պատվանդան՝ Ղուրան ընթերցելու համար[2]։

1927 թվականին Ժայռի գմբեթը տուժել է երկրաշարժից։

 
Ժայռի գմբեթ։ 1886 թվական

Մինչև 1963 թվականը, Ժայռի գմբեթը ունեցել է կապարե ծածկ, այնուհետև այն պղնձի և ալյումինի համաձուլվածքից դարձել է ոսկեգույն։

1967 թվականին՝ Վեցօրյա պատերազմից հետո, Ժայռի գմբեթ է իր շքախմբով մտել Շլոմո Գորենը՝ ձեռքին Թորա և շոֆար․ այդ ընթացքում կառույցի վրա կարճ ժամանակով բարձրացված է եղել Իսրայելի դրոշը[3]։

Согласно другой трактовке, на месте мираджа высится Аль-Акса. Рощин, 2010 «גורן היה כאן - כללי - הארץ»։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-07-ին։ Վերցված է 2013-01-30 
Photographies by:
Shmuel Spiegelman - CC BY-SA 1.0
Shmuel Spiegelman - CC BY-SA 1.0
Statistics: Position
76
Statistics: Rank
865808

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
963257481Click/tap this sequence: 1788
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Ժայռի գմբեթ ?

Booking.com
8.818.278 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 393 visits today.