كنيسة القيامة

( Սուրբ Հարության տաճար )

Սուրբ Հարության տաճար (արաբ․՝ كنيسة القيامة‎‎‎, հուն․՝ Ναός της Αναστάσεως, լատ.՝ Sanctum Sepulchrum), եկեղեցի Իսրայելի Երուսաղեմի հին քաղաքում։ Համարվում է, որ եկեղեցին կառուցվել է այն նույն տեղում, որտեղ Աստվածաշնչի համաձայն դրվել է Հիսուս Քրիստոսի մարմինը, ապա հարություն առել։ Եկեղեցում յուրաքանչյուր տարի կատարվում է հանդիսավոր արարողություն։ Սրբատեղիի պատկանելության իրավունքը վերապահված է Հայ առաքելական, Ղպտի ուղղափառ, Կաթոլիկ, Հույն ուղղափառ, Ասորական ուղղափառ, Եթովպական ուղղափառ միաբնակ եկեղեցիներին։

Պատմություն Կոնստանդիանոս կայսեր շինությունները
 
Քրիստոսի դամբարանը (կուվուկլիա)

Դեռևս առաջին քրիստոնյաները պաշտամունքի առարկա էին դարձրել Հիսուսի թաղման վայրը, որն այն ժամանակ գտնվում էր Երուսաղեմի քաղաքային տարածքից դուրս։ Հավանաբար, սրբատեղիի մասին հիշողությունները չեն վերացել նաև 70 թվականին Տիտոս կայսեր կողմից քաղաքն ավերելուց հետո։ Եվսեբիոս Կեսարացու վկայությամբ Հադրիանոս կայսեր օրոք (135 թվական) ավերված Երուսաղեմի տեղում հռոմեական նոր քաղաքի` Էլիա Կապիտոլինայի (ներկայումս` Երուսաղեմի հին քաղաք) կառուցման ժամանակ Քրիստոսի գերեզմանի տեղում կառուցվում է Վեներային նվիրված հեթանոսական տաճար։ Այդ տեղում առաջին տաճարի կառուցման հիմքը դրվել է Կոստանդինոս կայսեր մոր` Ֆլավիա Ելենա Ավգուստայի նախաձեռնությամբ։ Այն կառուցվել է եպիսկոպոս Մակարիոս Երուսաղեմցու ղեկավարությամբ Սուրբ Ծննդյան տաճարի հետ միաժամանակ։ Բացի Սուրբ Հարության տաճարից` վանական համալիրի մեջ մտել են Քրիստոսի խաչելության հնարավոր վայրը Գողգոթայում։ Արդյունքում կառուցվել է շինությունների համալիր, որի տեսքը հնարավոր է եղել վերականգնել վաղքրիստոնեական շրջանից հասած նկարագրությունների, Մադաբա քաղաքում հայտնաբերված խճանկարային քարտեզի (5-րդ դար) և հնագիտական պեղումների արդյունքում։

Վանական համալիրը բաղկացած է եղել արևմուտքից արևելք ձգվող մի քանի մասերից։ Դրանք են Անաստասիս կոչված (հունարենից թարգմանաբար նշանակում է «հարություն») շրջանաձև տաճար-դամբարանը, որի կենտրոնում եղել է Տիրոջ գերեզմանը, Մեծ եկեղեցին, որի խորանն ուղղված է Անաստասիսին։ Բազիլիկի ներսում ձևավորել են կրիպտե, որով նշվում է Քրիստոսի խաչելության տեղը։ Անաստասիսի և բազիլիկի մեջտեղում, ինչպես նաև նրա արևելյան մուտքի մոտ, եղել են սյունազարդ բակեր։ Գլխավոր մուտքը եղել է արևելյան մասում` հիմնական փողոցներից մեկում։ Շինությունը ճոխ զարդարվել է մարմարի, խճաքարի տարբեր տեսակներով, թանկարժեք ձուլվածքներով։

Հարության տաճարը հանդիսավոր պայմաններում օծվել է Կոնստանդիանոս կայսեր ներկայությամբ 335 թվականի սեպտեմբերի 13-ին։ Ի նշանավորումն այդ կարևոր իրադարձության` ուղղափառ եկեղեցիներում Տաճարի օծման տոն է նշվել[1]։

Պարսկական և արաբական նվաճումներ
 
Քրիստոսի խաչելության վայրը

Վանական համալիրը առանց փոփոխությունների գոյատևել է մինչև 614 թվականը, երբ Երուսաղեմը նվաճվել է պարսից Խոսրով II արքայի կողմից։ Եկեղեցին խիստ տուժել է, սակայն շուտով վերականգնվել է (616-626) կայսր Հերակլիոս Ա-ի, ինչպես նաև Խոսրով II-ի կնոջ` Մարիայի միջոցներով։ 637 թվականին Երուսաղեմը պաշարում են խալիֆ Օմարի զորքերը։ Պատրիարք Սաֆրոնիոսը հանձնում է քաղաքը այն բանից հետո, երբ մուսուլմանները վստահեցնում են, որ հաշտության պայմանագիր կկնքեն և Սուրբ Հարության տաճարը, ինչպես նաև Երուսաղեմի այլ սրբավայրեր, չեն ավերվի։

1009 թվականին խալիֆ Ալ Հակիմ բի Ամրուլախը, բազմիցս խախտելով պայմանագրի պարտավորությունները, քրիստոնյա բնակչության զանգվածային սպանություններ է կազմակերպում և ավերածոությունների ենթարկում քաղաքի ու նրա շրջակայքի քրիստոնեական տաճարները։ Դրանց արդյունքում անդառնալիորեն քանդվում է բազիլիկը։ Կայսր Կոստանդին VIII-ը Էլ Հակիմի որդուց ձեռք է բերում տաճարը վերակառուցելու իրավունքը` փոխզիջման արդյունքում համաձայնելով Կոստանդնուպոլսում մզկիթ կառուցել։ Շինարարական աշխատանքները շարունակվում էին Կոստանդին IX Մոնոմախոսի օրոք, բայց, միևնույն է, շինությունը իր ողջ շքեղությամբ հադերձ զիջում էր իր անտիկ նախատիպին։ Կառուցվում են ժամատուն հիշեցնող առանձին մի քանի շինություններ։ Գլխավոր եկեղեցու դերը վերապահվում է Հարության ռոտոնդային, որ ավելի լավ էր պահպանվել մյուսներից և որի արևելյան կողմում ոչ մեծ աբսիդ էին ձևավորել (այսպես կոչված` Մոնոմախոս, 1020-37)։

Քրիստոնեական երկու սկզբնաղբյուրները վկայում են, որ այդ ժամանակ քանդվել է Սուրբ Հարության տաճարը Երուսաղեմում, սակայն երուսաղեմյան փաստաթղթերը ցույց են տալիս, որ տաճարի կառավարման պարզ փոխանցում է եղել քրիստոնեական ավանդական ներկայացուցիչներից նեստորիանականներին։ Սուրբ Հարության տաճարի ավերման լուրերը հասնում են Եվրոպա` առիթ դառնալով խաչակիրների արշավանքներին։

Խաչակրաց արշավանքներ
 
Տաճարի ճակատային մասը` անշարժ սանդուղքով

12-րդ դարի կեսերին խաչակիրները ռոմանական ոճով վերակառուցում են տաճարը։ Շինարարությունն ավարտվում է զանգակատան կառուցմամբ Մելիսենդա թագուհու օրոք։ Մուսուլմանների կողմից Երուսաղեմը գրավելուց հետո Սալահ ալ-Դինը թույլ է տալիս, որ քրիստոնյա հավատացյալներն այցելեն Երուսաղեմ` Տիրոջ գերեզման, իսկ 13-րդ դարում որոշ ժամանակով տաճարին տիրում է կայսր Ֆրիդրիխ II-ը։

1130-47 թվականներին Հարության տաճարը կրկին մի տանիքի տակ է միավորում բոլոր սրբավայրերը, որոնք կապված էին Քրիստոսի խաչելության և մահվան հետ։ Խաչակիրները էապես չեն փոխում շինության արևմտյան մասի կառուցվածքը, բոլորաձև Անաստասիսը, որ պահպանել էր դեռևս Կոստանդիանոս Մեծի օրոք ունեցած հատակագիծը։ Այս մասերը պահպանվել են մինչ օրս. դրանք ռոտոնդայի օղակաձև հիմքերն են, որոնք հիմա էլ կոչվում են «Ելենայի սյուներ»։

Խաչակիրների հիմնական մտահոգությունն էր նոր Մեծ տաճարի` Կաֆոլիկոնի կառուցումը, որ արևելքից հպվելու էր ռոտոնդային։ Կառույցն ուներ Т-աձև խաչի տեսք` բազմաթիվ հատվածներով։ Հետաքրքիր լուծում է տրվում շինության արևելյան մասին, որտեղ գլխավոր խորանի առջև ձևավորվում է կապելլայի ինքնատիպ պսակ։ Այդպիսի լուծումը նախանշում է Արևմտյան Եվրոպայում նմանատիպ շինությունների զարգացումը։ Ինտերիերի ձևավորման մեջ նկատելի է վաղ գոթիկայի շունչը։ Ամբողջ համալիրի վերջնական շեշտադրումը հինգհարկանի զանգակատունն է` նետաձև վերջավորություններով, որ ձևավորվել է Պաղեստինի քրիստոնեական պետության գոյության մայրամուտին (1160-1180)։

1545 թվականի երկրաշարժը հանգեցնում է զանգակատան որոշ հարկերի քանդմանը, ինչից հետո զանգակատունը ստանում է ներկայիս մակարդակը։ 1555 թվականին եկեղեցու ընդարձակմամբ զբաղվում են ֆրանցիսկյանները. նրանք են կահավորում Տիրոջ գերեզմանը։

Память Обновления храма Воскресения Христова в Иерусалиме
Photographies by:
Gerd Eichmann - CC BY-SA 4.0
Statistics: Position
2938
Statistics: Rank
40840

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
394286571Click/tap this sequence: 4499

Google street view

Where can you sleep near Սուրբ Հարության տաճար ?

Booking.com
489.952 visits in total, 9.198 Points of interest, 404 Destinations, 1 visits today.