باب العامود

( Դամասկոսյան դարպասներ )

Դամասկոսյան կամ Շհեմի դարպասներ (եբր.՝ שער שכם‎, արաբ․՝ باب العامود‎‎‎), Երուսաղեմի հին քաղաքի մուսուլմանաբնակ թաղամասի գլխավոր դարպասները, համարվում են ամենագեղեցիկներից մեկը։ Դարպասներն ուղղված են հյուսիս, տեղադրված են քաղաքի հյուսիսարևմտյան կողմի պատին` Արևելյան Երուսաղեմի արաբական թաղամասի դիմաց։ Այստեղից է սկսվում Նաբլուս քաղաք տանող մայրուղին, իսկ այնտեղից` Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս տանող ճանապարհը։ Հենց դրանով էլ բացատրվում են ժամանակակից եվրոպական և հրեական անվանումները։ Ինչ վերաբերում է արաբական անվանմանը` Բաբ ալ Նասր (արաբ․՝ اب النصر‎‎), այն նշանակում է «Հաղթանակի դարպասներ», իսկ Բաբ ալ Ամուդ անվանումը` «Սյուների դարպասներ»։ 10-րդ դարից սկսած` մշտապես գործածվող վերջին անվանման վերաբերյալ հիշատակություններ են պահպանվել հռոմեական դարաշրջանի դարպասների դետալների ձևավորման մեջ։

Պատմություն
 
Հռոմեական ժամանակաշրջանի արևելյան կամարը

Ի սկզբանե դարպասները պատրաստվել են երկրորդ տաճարի շրջանում։ Դրանք իբրև քաղաքի գլխավոր մուտք են ծառայել մ. թ. ա. 1-ին դարում` Մարկոս Վիպսանիոս Ագրիպպայի կառավարման շրջանում[1]։ Մ. թ. 2-րդ դարում` հռոմեացիների կողմից Երուսաղեմի ավերումից հետո, դարպասները վերաշինվել են Հադրիանոս կայսեր օրոք (117-138)։ Հադրիանոսը զգալիորեն ընդարձակել է դրանք, ինչից հետո դարպասներն ունեցել են երեք մուտք, որոնցից պահպանվել է միայն արևելյանը։ Դարպասագլխին կարելի է տեսնել հռոմեացիների կառավարման օրոք քաղաքի անվանումը` «Էլիա Կապիտոլինա»[2]։ Հադրիանոսի դարպասների առաջ գտնվել է հռոմեական հաղթական սյունաշարը, որ հասել է մինչև մեր օրեր։ Այն խորհրդանշել է կայսեր փառքը։ Նրա պատկերը կարելի է տեսնել Սուրբ երկրի խճանակարային քարտեզում (6-րդ դար), ինչպես նաև Հորդանանի Մադաբա քաղաքի Գեորգիևյան ուղղափառ եկեղեցու հատակին[2][2]։ Արաբերենում դարպասները մինչ օրս էլ կոչվում են «Սյուների դարպասներ»։ Հադրիանոսի դարպասների մնացորդներ են հայտնաբերվել հնագիտական պեղումների ժամանակ։ Լինելով ութ դարպասներից մեկը, որ վերակառուցվել է 10-րդ դարում` Դամասկոսյան դարպասը միակն է, որ մինչ օրս պահպանել է իր անվանումը` «Բաբ ալ Ամուդ»[3]։

Խաչակիրները դարպասներն անվանել են սուրբ Ստեփանոսի անունով (լատ.՝ Porta Sancti Stephani)` ընդգծելով դրանց մոտ լինելը սուրբ Ստեփանոսի տանջանքի վայրին, որ նշանավորվել է նաև եկեղեցու և մենաստանի կառուցմամբ[4]։ Շինարարական աշխատանքների մի քանի փուլ է ընթացել վաղ այուբիդյան շրջանում (1183-1192), ինչպես նաև Երուսաղեմի` խաչակիրների կողմից կառավարման ընթացքում[4]։ 1523 թվականին հրեա ճանապարհորդը Երուսաղեմ կատարած այցի ժամանակ օգտագործում է «Բաբ էլ Ամուդ» անվանումը` նշելով դարպասի մոտ գտնվելը Ցիդկիյագու մենաստանից[5]։

Ներկայիս դարպասները պատրաստվել են Հադրիանոսի դարպասների տեղում 1537 թվականին Օսմանյան կայսրության սուլթան Սուլեյման I-ի օրոք։

Amelia Thomas, Michael Kohn, Miriam Raphael, Dan Savery Raz (2010)։ Israel and the Palestinian Territories (6th, illustrated ed.)։ Lonely Planet։ էջ 98։ ISBN 978-1-74104-456-0  ↑ 2,0 2,1 2,2 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Berrettp61 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: David S Margoliouth (2010)։ Cairo, Jerusalem & Damascus: Three Chief Cities of the Egyptian Sultans։ Walter S. S. Tyrwhitt, illustrator։ Cosimo, Inc.։ էջ 329։ ISBN 978-1-61640-065-1  ↑ 4,0 4,1 Adrian J. Boas (2001)։ Jerusalem in the time of the crusades: society, landscape, and art in the Holy City under Frankish rule (Illustrated, reprint ed.)։ Routledge։ էջ 53։ ISBN 978-0-415-23000-1  Palestine Exploration Fund (1869)։ Quarterly statement, Issue 3։ The Society։ էջ 376 
Photographies by:
Berthold Werner - CC BY-SA 3.0
Statistics: Position
6548
Statistics: Rank
67386

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
372481596Click/tap this sequence: 5382
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Videos

Where can you sleep near Դամասկոսյան դարպասներ ?

Booking.com
9.002.676 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 15 visits today.