Մարինա Բեյ Սենդս

Մարինա Բեյ Սենդսը Սինգապուրի Մարինա–Բեյում գտնվող հանգստավայր է։ 2010 թվականին բացման ժամանակ այն հայտարարվել է աշխարհի ամենաթանկարժեք ինքնավար կազինոն` 8 մլրդ դոլար արժողությամբ (ներառյալ հողի գինը)։

Համալիրը ներառում է 2,561 սենյականոց հյուրանոց, 120,000 քառակուսի մետր (1,300,000 քառ. ոտնաչափ) կոնվենցիայի ցուցահանդեսային կենտրոն, 74,000 մ² (800,000 քառ. ոտնաչափ) Մարինա Բեյ Սենդսի խանութները, թանգարան, երկու մեծ թատրոններ, ռեստորաններ, երկու լողացող բյուրեղյա տաղավարներ, սահադաշտ և աշխարհի խոշորագույն խաղատունը՝ 500 սեղանով և 1600 սլոտ մեքենաներով։ Համալիրը պատված է 340 մետր (1,120 ոտնաչափ) SkyPark-ով՝ տեղավորելով 3,900 մարդ և 150 մ (490 ոտնաչափ) անսահման լողավազան, որը գտնվում է աշխարհի խոշորագույն հանրային կոնսոլի հարթակի վերևում,որը կախված է հյուսիսային աշտարակի 67 մ բարձրությունում (220 ոտնաչափ)։ 20 հեկտարանոց հանգստավայրը մշակվել է ճարտարապետ Մոսե Սաֆդիի կողմից։ Ճարտարապետն էր Ադասը և նրանք պատասխանատու էին բոլոր խորհրդատուների,նախագծի մշակման, համակարգման և իրա...Կարդալ ավելին

Մարինա Բեյ Սենդսը Սինգապուրի Մարինա–Բեյում գտնվող հանգստավայր է։ 2010 թվականին բացման ժամանակ այն հայտարարվել է աշխարհի ամենաթանկարժեք ինքնավար կազինոն` 8 մլրդ դոլար արժողությամբ (ներառյալ հողի գինը)։

Համալիրը ներառում է 2,561 սենյականոց հյուրանոց, 120,000 քառակուսի մետր (1,300,000 քառ. ոտնաչափ) կոնվենցիայի ցուցահանդեսային կենտրոն, 74,000 մ² (800,000 քառ. ոտնաչափ) Մարինա Բեյ Սենդսի խանութները, թանգարան, երկու մեծ թատրոններ, ռեստորաններ, երկու լողացող բյուրեղյա տաղավարներ, սահադաշտ և աշխարհի խոշորագույն խաղատունը՝ 500 սեղանով և 1600 սլոտ մեքենաներով։ Համալիրը պատված է 340 մետր (1,120 ոտնաչափ) SkyPark-ով՝ տեղավորելով 3,900 մարդ և 150 մ (490 ոտնաչափ) անսահման լողավազան, որը գտնվում է աշխարհի խոշորագույն հանրային կոնսոլի հարթակի վերևում,որը կախված է հյուսիսային աշտարակի 67 մ բարձրությունում (220 ոտնաչափ)։ 20 հեկտարանոց հանգստավայրը մշակվել է ճարտարապետ Մոսե Սաֆդիի կողմից։ Ճարտարապետն էր Ադասը և նրանք պատասխանատու էին բոլոր խորհրդատուների,նախագծի մշակման, համակարգման և իրականացման համար։ Ճարտարագիտությունը տրամադրվել է Արուպի և Պարսոնս Բրինկերհոֆի (MEP) կողմից։ Հիմնական կապալառուն եղել է Ssangyong ճարտարագիտությունը և շինարարությունը։ Սկզբում նախատեսվում էր բացվել 2009 թվականին, Լաս Վեգաս Սենդսի առջև ծառացած ձգձգումների պատճառով, որոնք առաջացել են նյութական և աշխատանքային աճող ծախսերի պակասից՝ հետաձգվել է։ Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը նաև ճնշում է գործադրում ընկերության վրա, որպեսզի հետաձգի այդ նախագծերը այլ վայրերում՝ ինտեգրված հանգստավայր ավարտին հասցնելու համար։ Չնայած այն հանգամանքին, որ Մարինա Բեյ Սենդսը համեմատվել է ՄԳՄ-ի Քաղաքային կենտրոնի հետ՝ մասշտաբով և զարգացման ծախսերով,վերջինս բազմաֆունկցիոնալ նախագծի է համատիրության հատկություններով (յոթ հիմնական կառույցներից երեքը), որոնք վաճառվում են։

Հանգստավայրը և SkyPark-ը պաշտոնապես բացվեցին 2010 թվականին Հունիսի 23-ին և 24-ին, երկօրյա տոնակատարության շրջանակներում, նույն տարվա ապրիլի 27-ին կազինոյի բացումից հետո։ SkyPark-ը բացվեց հաջորդ օրը։ Թատրոնները ժամանակին ավարտվեցին՝ նոյեմբերի 30-ին, Riverdance-ի առաջին կատարման համար։ Դեկտեմբերի 18-ին Միշել Քվանի ելույթը բացեց արհեստական սառույցը օգտագործող փակ սահադաշտը։ 2011 թվականի Փետրվարի 19-ին The ArtScience թանգարանը բացվեց հանրությանը և 13 րոպեանոց լույսային, լազերային և ջրային շոուի դեբյուտը, որը կոչվում էր «Wonder Full», նշվեց ինտեգրված հանգստավայրի ամբողջական ավարտը։ 2011 թվականին Փետրվարի 17-ին կայացավ Մարինա Բեյ Սենդսի հանդիսավոր բացումը։ Նաև նշվեց հայտնի խոհարարների յոթ ռեստորանների բացումը։ The Lion King երաժշտական դեբյուտը տեղի ումեցավ 2011 թվականի Մարտի 3-ին։ ԵՎ երբ երկու բնակիչներ՝ Լուի Վուիտտոնի և Պանյեայի ակումբը բացեցին 2011 թվականի սեպտեմբերի 18-ին և 22-ին, համապատասխանաբար, Մարինա Բեյ Սանդսի վերջին մասը, լողացող տաղավարները, վերջապես բացվեցին հանրությանը։

Photographies by:
Statistics: Position
724
Statistics: Rank
142940

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
157642938Click/tap this sequence: 3298

Google street view

Where can you sleep near Մարինա Բեյ Սենդս ?

Booking.com
487.352 visits in total, 9.186 Points of interest, 404 Destinations, 37 visits today.