Context of Սինգապուր

Սինգապուր, պաշտոնապես` Republic of Singapore (անգլ.՝ Republic of Singapore, չինարեն՝ 新加坡共和國, մալայերեն՝ Republik Singapura, չինարեն՝ 新加坡共和國, փինյին՝ Xīnjiāpō Gònghéguó, թամիլերեն՝ சிங்கப்பூர் குடியரசு Ciŋakappūr Kudiyarasu), ինքնիշխան քաղաք-պետություն և կղզիներ Հարավ-Արևելյան Ասիայում։ Գտնվում է Մալայան թերակղզու ծայրամասում, նրանից անջատված է Ջոհորի նեղուցով։ Հարավում սահմանակից է Ինդոնեզիայի Ռիաու կղզիներին, իսկ հյուսիսում` Արևմտյան Մալայզիային։ Սինգապուրի տարածքը կազմում են մեկ գլխավոր կղզին և 62 մանր կղզյակները։ Անկախություն ձեռք բերելուց ի վեր հողի մելիորացման շնորհիվ կղզու տարածքը մեծացրել են 23 %-ով (130 կմ²)։

Սինգապուրն առևտրաֆինանսական ու տրանսպորտային համապարփակ հանգույց է։ Արդի աշխարհի միակ կղզային քաղաք-պետությունն է։

Բրիտանացի գաղութարար Սթեմֆորդ Ռաֆլզը 1819 թվականին հիմնադրել է գաղութային Սինգապուրը` որպես Բրիտանական արևելահնդկական ընկերության...Կարդալ ավելին

Սինգապուր, պաշտոնապես` Republic of Singapore (անգլ.՝ Republic of Singapore, չինարեն՝ 新加坡共和國, մալայերեն՝ Republik Singapura, չինարեն՝ 新加坡共和國, փինյին՝ Xīnjiāpō Gònghéguó, թամիլերեն՝ சிங்கப்பூர் குடியரசு Ciŋakappūr Kudiyarasu), ինքնիշխան քաղաք-պետություն և կղզիներ Հարավ-Արևելյան Ասիայում։ Գտնվում է Մալայան թերակղզու ծայրամասում, նրանից անջատված է Ջոհորի նեղուցով։ Հարավում սահմանակից է Ինդոնեզիայի Ռիաու կղզիներին, իսկ հյուսիսում` Արևմտյան Մալայզիային։ Սինգապուրի տարածքը կազմում են մեկ գլխավոր կղզին և 62 մանր կղզյակները։ Անկախություն ձեռք բերելուց ի վեր հողի մելիորացման շնորհիվ կղզու տարածքը մեծացրել են 23 %-ով (130 կմ²)։

Սինգապուրն առևտրաֆինանսական ու տրանսպորտային համապարփակ հանգույց է։ Արդի աշխարհի միակ կղզային քաղաք-պետությունն է։

Բրիտանացի գաղութարար Սթեմֆորդ Ռաֆլզը 1819 թվականին հիմնադրել է գաղութային Սինգապուրը` որպես Բրիտանական արևելահնդկական ընկերության առևտրական կետ։ 1858 թվականին նրա լուծարումից հետո կղզիները փոխանցվում են Բրիտանական Հնդկաստանին որպես թագավորական գաղութ։ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Սինգապուրը բռնազավթվել է Ճապոնիայի կողմից։ Այն Բրիտանիայից անկախություն է ձեռք բերել 1963 թվականին` միավորվելով բրիտանական նախկին գաղութների հետ, սակայն գաղափարական տարբերություններից ելնելով` երկու տարի անց սինգապուրցիները անջատվում են նրանցից` 1965 թվականին ձևավորվելով որպես ինքնիշխան ազգ։ Չունենալով բնական ռեսուրսներ` Սինգապուրն իր տնտեսությամբ դառնում է «ասիական չորս վագրերից» (Հարավային Կորեա, Հոնկոնգ, Թայվան, Սինգապուր) մեկը` հիմնված արտաքին առևտրի և աշխատուժի վրա։ Այն ունի «հանդիպումների միջազգային գլխավոր քաղաքի», «ներդրումային լավագույն պոտենցիալ քաղաքի», ազգը` «տեխնոլոգիական ազգի» համբավ։ Սինգապուրը երրորդն է օտար ներդրումների, ամենամեծ ֆինանսական կենտրոն, նավթամշակման և առևտրական կենտրոն լինելու ցուցանիշով, և երկրորդը` ծովային պահեստների առումով։ Երկիրը բնորոշվել է նաև որպես «հարկային ծովախորշ»։

Սինգապուրը ՄԱԿ-ի` մարդկային զարգացման ցուցանիշով զբաղեցնում է 5-րդ, իսկ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով` երրորդ տեղը։ Երկիրը բարձր դիրք է զբաղեցնում կրթության, առողջապահության, կյանքի որակի սպասելի բարելավման, անձնական անվտանգության ու բնակարանային ապահովվածության ոլորտներում։ Չնայած եկամտային տարբերություններն անհավասար են բաշխված, բնակարանների 90 %-ը անձնական սեփականություն է համարվում։ Սինգապուրի 5.6 միլիոն բնակչությունից 38 %-ը համարվում է օտարերկրյա քաղաքացի։ Երկրում ընդունված է պաշտոնական 4 լեզու` անգլերեն (առաջինն է ընդհանուր տարածվածությամբ), մալայերեն, ստանդարտ չինարեն (մանդարին) և թամիլերեն։ Գրեթե բոլոր սինգապուրցիները երկու լեզվի կրող են։

Սինգապուրը ունիտար խորհրդարանական երկիր է` միապալատ խորհրդարանական կառավարության Վեսթմինիստրյան համակարգով։ «Ժողովրդական գործողություն» կուսակցությունը 1959 թվականից ի վեր հաղթել է բոլոր ընտրություններում։ ՀՆԱ-ի և մամուլի ազատության ցուցանիշով ունի մեծ ժողովրդավարություն։ Սինգապուրը Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի հինգ անդամներից մեկն է։ Այն նաև անդամակցում է Ասիական և խաղաղօվկանոսյան տնտեսական խորհրդին (APEC), Արևելյան Ասիայի երկրների գագաթնաժողովին (EAS), Չմիացած երկրների շարժմանը, Ազգերի համագործակցությանը։

More about Սինգապուր

Basic information
Population, Area & Driving side
  • Population 1022100
  • Տարածք 719
  • Driving side left

Where can you sleep near Սինգապուր ?

Booking.com
489.905 visits in total, 9.197 Points of interest, 404 Destinations, 70 visits today.