Չինական այգի (Սինգապուր)

Չինական այգի (մալայերեն՝ Taman Cina, անգլ.՝ Chinese Garden), զբոսայգի Սինգապուրի Ջուրոնգ Իսթ շրջանում։ Կառուցվել է 1975 թվականին JTC ընկերության կողմից, նախագիծը գրել է թայվանացի ճարտարապետ Յուն Չեն Յուն։ Այգին կառուցվել է չինական ոճով։ Գլխավոր բնութագիրը ճարտարապետական առանձնահատկությունների ինտեգրումն է բնական միջավայրի հետ։ Չինական այգին ձևավորվել է Հյուսիսային Չինական կայսերական ոճի ճարտարապետությանը և լանդշաֆտային դիզայնին համահունչ։

Այգին բաց է ամեն օր՝ առավոտյան 6-ից մինչև երեկոյան 11-ը։ Այգում գտնվող կամրջի միջոցով կարելի է անցնել Ճապոնական այգի։ Այդ երկու այգիները միասին հայտնի են «Ջուրոնգյան այգիներ» անվամբ։

Այգում անցկացվում են այնպիսի ավանդական տոներ, ինչպիսիք են Ամանորը և Լուսնի տոնը։

Այգու երկարությունը 650 մետր է, իսկ լայնությունը՝ 450 մետր։

Photographies by:
Erwin Soo from Singapore, Singapore - CC BY 2.0
Statistics: Position
2115
Statistics: Rank
138856

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
462317598Click/tap this sequence: 6765
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Չինական այգի (Սինգապուր) ?

Booking.com
8.833.735 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 1.189 visits today.