Ջամեկ

Ջամեկ (մալայերեն՝ Masjid Jamek), Մալայզիայի մայրաքաղաք՝ Կուալա Լումպուրի ամենահին մզկիթը։ Տեղակայված է Քլանգ և Գոմբակ գետերի գետախառնուրդում։ Մզկիթը նախագծվել է բրիտանացի ճարտարապետ Արթուր Հաբեքի կողմից և կառուցվել է 1909 թվականին։ «Ջամեկ» անվանումն ունի արաբական ծագում և նշանակում է վայր, որտեղ մարդիկ հավաքվում են պաշտամունք անելու համար։ Այն տեղացիների կողմից անվանվում է նաև «Ուրբաթօրյա մզկիթ»։

Պատմություն
 
Ջամեկ մզկիթի տեսարանը Քլանգ և Գոմբակ գետերի գետախառնուրդից:

Մզկիթը կառուցվել է մալայական հին գերեզմանատան վայրում՝ Քլանգ և Գոմբակ գետերի գետախառնուրդի մոտ[1][2]։ Նախկինում Ջավա և Մալայ փողոցներում կային մալայական հասարակության կողմից սպասարկվող մի քանի մզկիթներ, սակայն Ջամեկ խոշորագույն մզկիթը կառուցվել է Կուալա Լումպուրում։ Մզկիթի հիմնաքարը դրվել է Սելանգորի սուլթան Ալաուդին Սուլեյման Շահ իբն Ալ-Մահրում Ռաջա Մուսայի կողմից 1908 թվականի մարտի 23-ին։ Սուլթանը մզկիթը պաշտոնապես բացել է 1909 թվականի դեկտեմբերի 23-ին[3][4]։ Մզկիթի կառուցումը արժեցել է 32,625 դոլար, որը մասամբ ֆինանսավորել է մալայական հասարակությունը բրիտանական գաղութային կառավարության հետ միասին[5]։ Մինչև 1965 թվականը՝ Նեգարա ազգային մզկիթի կառուցումը, Ջամեկը համարվում էր Կուալա Լումպուրի գլխավոր մզկիթը։ Ճարտարապետ Արթուր Հաբեք նախագծով մզկիթը կառուցվել է հնդկական մուսուլմանական Մուղալ ճարտարապետական ոճով[6]։ Դրանից հետո մզկիթի տարածքը մեծացվել է և սկզբնական բացօթյա տարածքը տանիքապատվել է[7]:1993 թվականին մզկիթի գմբեթներից մեկը հորդառատ անձրևների պատճառով փլուզվել էր, սակայն հետագայում վերանորոգվել է[3]։

J.M. Gullick (2000)։ A History of Kuala Lumpur 1856-1939։ The Malaysian Branch of the Royal Asiatic Society։ էջ 164  Bavani M (ապրիլի 13, 2016)։ «Rock-solid proof of 200-year-old graves»։ The Star  ↑ 3,0 3,1 Lam Seng Fatt (հոկտեմբերի 15, 2011)։ Insider's Kuala Lumpur (3rd Edn): Is No Ordinary Travel Guide. Open Your Eyes to the Soul of the City (3rd Revised ed.)։ Marshall Cavendish International Asia Pte Ltd։ էջեր 38–39։ ISBN 9789814435390  «Masjid warga kota»։ Utusan Online։ փետրվարի 27, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-21-ին։ Վերցված է 2017-01-06  Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ travel guide անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: Malaysian Institute of Architects (2007)։ Architectural Heritage: Kuala Lumpur - Pre-Merdeka։ Pertubuhan Akitek Malaysia  Audrey Southgate, Gregory Byrne Bracken (հունվարի 15, 2014)։ A Walking Tour Kuala Lumpur (2nd ed.)։ Marshall Cavendish Editions։ ISBN 9789814516945 
Photographies by:
Statistics: Position
682
Statistics: Rank
147024

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
425136798Click/tap this sequence: 8119

Google street view

Where can you sleep near Ջամեկ ?

Booking.com
490.000 visits in total, 9.198 Points of interest, 404 Destinations, 49 visits today.