Burg Kreuzenstein

( Կրոյցենշտայն դղյակ )

Կրոյցենշտայն դղյակ (գերմ.՝ Burg Kreuzenstein), վաղ միջնադարյան դղյակ Ստորին Ավստրիայում, Վիեննայից 20 կմ հեռավորության վրա։ Գտնվում է ծովի մակարդակից 265 մ բարձրության վրա։ Կառուցվել է վաղ միջնադարում՝ XII դարում, վաղ միջնադարյան մի դղյակի փլատակների վրա։

Պատմություն

Սկզբնական շրջանում պատկանել է Ֆորմբախների (ներկայումս՝ Վորնբախ, Բավարիա) կոմսությանը[1], որից հետո անցել է Վասերբուրգների կոմսությանը։ 1278 թվականին Ավստրիայի հերցոգ Օթակար II-ի օրոք դարձել է Հաբսբուրգների արքայատոհմի սեփականությունը։

1527 թվականի հուլիսին անաբապտիզմի հետևորդ և քարոզող Բալտասար Հուբմայերը Միկուլովում անկարգություններ հրահրելու համար ձերբակալվում ու աքսորվում է Կրոյցեյնշտայն դղյակ։ Այնտեղ վերջինիս հարցաքննության են ենթարկում, բայց նա հրաժարվում է ուրանալ իր դավանանքը, ինչի հետևանքով էլ այրվում է խարույկի վրա, Վիեննայում։

Մինչև Երեսնամյա պատերազմը դղյակը երբևէ չի գրավվել որևէ մեկի կողմից, սակայն պատերազմի ընթացքում այն անցնում է շվեդ մարշալ Լենարդ Թորթսենսոնին, որը 1645 թվականին դղյակից հեռանալու ժամանակ պայթեցնում է դրա երեք հատվածները։

Վերակառուցում

1874 թվականին, կոմս Նեպոմուկ ֆոն Վիլցզեկը ցանկություն է հայտնում սկսել Կրոյցենշտայնի վերականգնողական աշխատանքները։ Նա ցանկանում է ընտանեկան կալվածք հիմնադրել՝ միջնադարյան մթնոլորտով և ձևավորմամբ[2]։

Վիլցզեկների ընտանիքը վերակառուցել է դղյակը Եվրոպայի տարբեր վայրերի միջնադարյան կառույցներից բերված հատվածներով՝ ապահովելով դղյակի արտաքին տեսքը[3]։ Այդ իսկ պատճառով դղյակը կարելի է համարել ինչպես նեո, այնպես էլ բուն միջնադարյան։ Վերակառուցման ընթացքում դղյակի մեջ ներառվում են նաև դրա նախկին փլատակները, մասնավորապես՝ արևմտյան աշտարակն ու մատուռը, սակայն վերակառուցումից հետո այն կորցնում է իր բնօրինակ՝ ռոմանական-գոթական ոճը։

Վերակառուցման աշխատանքները սկզբնական շրջանում կատարվել են ճարտարապետ Կառլ Հենգորֆի վերահսկողության ներքո, որի մահվանից հետո (1895 թվական) նրան փոխարինել է Ռիտտեր Հումբերտը։

Դղյակի տակ կառուցվում է ընտանեկան դամբարան, որտեղ թաղված է նաև Յոհան Վիլցզեկը։

Վերականգնողական աշխատանքները տևում են 30 տարի և Վիլհելմ II կայսերը մասնակցում է դղյակի վերաբացմանը, որը տեղի է ունենում 1906 թվականի հունիսի 6-ին։

Դղյակը որոշակի չափով տուժել է նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ ավերվածութունների են ենթարկվում դղյակի որոշ հատվածներ, այդ թվում՝ հարուստ գրադարանը, որտեղ պահվում էին նաև թանկարժեք ձեռագրեր։

Այժմ դղյակը համարվում է զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը։

2013 թվականին Կրոյցենշտայն դղյակը դարձավ Լազարիուսների անվանական տունը[4][5]։

Դղյակի այժմյան սեփականատերն է Հանս-Քրիստիան Քաունթ Վիլզզեկը[4][6]։

Map of Vornbach "Kreuzenstein", Austrian Castles (German) Nikolaus Schaffer (1985) "Zur Geschichte der Salzburger Geschütze im Jahr 1800", reprinted from Mitteilungen der Gesellschaft für Salzburger Landeskunde Vol. 125 p.525, Salzburg (German) ↑ 4,0 4,1 «Lazarus Union»։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-06-ին։ Վերցված է 2016-12-11  Magazine of the Lazarus Union (January 2013) Counts of Wilczek
Photographies by:
Statistics: Position
841
Statistics: Rank
128646

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
792345861Click/tap this sequence: 6887

Google street view

Where can you sleep near Կրոյցենշտայն դղյակ ?

Booking.com
489.822 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 73 visits today.