Bibliothèque nationale de France

( Ֆրանսիայի ազգային գրադարան )

Ֆրանսիայի ազգային գրադարան (ֆր.՝ Bibliothèque nationale de France, կրճատ՝ BNF), գրադարան Փարիզում, ֆրանսալեզու գրականության ամենահարուստ հավաքածուն աշխարհում։ Եվրոպայի ամենահին գրադարաններից է, Ֆրանսիայի ամենամեծ գրադարանը, աշխարհի ամենամեծ գրադարաններից մեկը։ Գրադարանն ունի 2.700 աշխատակից, որից 2.500-ը աշխատում են շուրջօրյա։

Գրադարանի հիմնական պահոցը գտնվում է Սենայի ձախ ափին՝ Փարիզի 13-րդ շրջանում. այն կրում է Ֆրանսուա Միտտերանի անունը։ Գրադարանի առավել արժեքավոր հավաքածուները՝ ձեռագրերը, հնագիտական արժեք ներկայացնող տարբեր իրերը, պահվում են Ռիշելյե փողոցի պատմական շենքում՝ կառուցված 17-19-րդ դարերում։

Պատմություն

Ֆրանսիայի ազգային գրադարանը Եվրոպայում հնագույններից է։ Այն երկար ժամանակ եղել է Ֆրանսիայի միապետների անձնական սեփականությունը։ Տարբեր ժամանակներում գրադարանն ունեցել է տարբեր անուններ՝ թագավորների, արքայական, ազգային, կայսրական և վերջապես նորից ազգային։

Վաղ շրջանի հավաքածուներ

Դեռևս Պիպին Կարճահասակ արքան ունեցել է ձեռագրեր։ Կառլոս Մեծը Աախենում հիմնել է գրադարան՝ իր ժամանակների համար բավական նշանակալի։ Արքայի մահից հետո, սակայն, այն վաճառվել է։ Լյուդովիկոս 9-րդը կրկին ստեղծում է բավական մեծ գրադարան, որը կտակել է հոգևոր չորս համայնքներին։

Հավաքածուի իսկական հիմնադիրը Շառլ 5-րդն է (1364-1380), որը գրադարան հիմնեց ոչ միայն իր, այլև գիտնականներին աշխատելու հնարավորություն ընձեռելու համար։ Նա ոչ միայն գնում և արտագրել էր տալիս ձեռագրեր, այլև թարգմանել է տվել որոշակի գրականություն «թագավորության և քրիստոնեական ողջ աշխարհի բարօրության համար»։ 1367-1368 թվականներին գրադարանը թագավորի հրամանով տեղափոխվել է Լուվրի պալատի աշտարակ (tour de la Fauconnerie)։ 1373 թվականին կազմվել է գրականության ցանկը, որը լրացվել է 1380 թվականին։ Այս գրադարանը խիստ տուժել է նրանից, որ թագավորի ազգականները այնտեղից վերցրել են գրքեր և չեն վերադարձրել. արդյունքում 1.200 ձեռագրից մեզ է հասել 20-րդ մասը միայն։ Քանի որ այդ հավաքածուից գրեթե ոչինչ չէր մնացել, Լյուդովիկոս 11-րդը ստիպված էր գրեթե կրկին հիմնելու արքունական գրապահոց։

16-րդ դար
 
Կատալոնյան քարտեզ. ֆրանսիացի թագավորների գրադարանի գանձերից մեկը

Լյուդովիկոս 12-րդը Լուվրի գրադարանը տեղափոխում է Բլուա և միացնում այն գրադարանին, որ հիմնել էին իր պապն ու հայրը, Օռլեանի դուքսերը։ Նա ձեռք է բերում նաև Միլանի դքսության հարուստ հավաքածուն, Պետրարկայի գրքերի մի մասը, Լյուդովիկ դե Բրյուժի գրքերի հավաքածուն։ Նրան հաջորդած Ֆրանցիսկ 1-ին արքան արքայական գրադարանին է միացնում իր անձնական գրադարանը։ Նա սահմանում է թագավորական գրադարանի գլխավոր գրադարանավարի, նրա օգնականների, կազմարարաների պաշտոնները։ Գրքերի քանակը համալրելու համար արքան գրքեր է ձեռք բերում ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս. մի քանի կիրթ պալատականների ուղարկելով Իտալիա՝ նա պատվիրում է Հռոմում և Վենետիկում գնել հունական ձեռագրեր կամ դրանց կրկնօրինակները, ինչ որ կարող են հայթայթել։ Ֆրանցիսկոս 1-ինի համար ընթերցելը կյանքի կարևոր մաս է եղել. հաճախ լինելով ուղևորությունների մեջ՝ նա իր հետ վերցնում էր գրքեր։ 1523 թվականին, նրա հրամանի համաձայն, ֆրանսիական բոլոր հրատարակիչները և գրավաճառները պարտադիր կերպով Բլուա պիտի հասցնեին հրատարակված յուրաքանչյուր գրքից մեկական օրինակ՝ անկախ նրանից, թե որ լեզվով է տպագրվել։ 1544 թվականին թագավորական գրադարանը Բլուայից տեղափոխվում է Ֆոնտեբլո։ Այդ ժամանակ գրադարանում հաշվվում էր 1.500 հատոր գիրք. այն ամենահարուստ գրադարաններից մեկն էր Եվրոպայում։ Երկու տարի անց թագավորական գրադարանը բաց է դառնում այցելուների համար։

Ֆրանցիսկի որդին՝ Հենրի 2-րդը, մեծացնում է թագավորին պարտադիր տրվող գրքերի օրինակների քանակը՝ դարձնելով երկու։ Շառլ 9-րդի թագավորելու գահակալության վերջում արդեն՝ 1560-ական թվականներին, գրադարանը 3.560 գրքերով տեղափոխվում է Փարիզ։

17-րդ դար

Լյուդովիկոս 13-րդի օրոք գրադարանը արքայի սեփականությունն էր և կոչվում էր «արքայի գրասենյակ» (Cabinet du roi)։ 1622 թվականին տպագրվում է գրադարանի առաջին տեղեկատուն։

Լյուդովիկոս 14-րդը գրադարանը կրկին դարձնում է հանրային՝ բացելով այն այցելուների համար։ Նրա թագավորության օրոք գրադարանը հարստանում է մեծ արժեք ներկայացնող գրքերի նվիրատվության և նոր ձեռք բերված գրքերի հաշվին։ Այս շրջանի կարևորագույն ձեռքբերումներից են 9.000 հատոր հավաքածուն, 260 ձեռագրերը, որ նվիրել են Դյուպյուի եղբայրները, Գասթոն Օռլեանցու նվիրած հավաքածուն, որ պարունակում էր գրքեր, ձեռագրեր, շքանշաններ, մանրանկարչական գործեր, նկարներ, կոմս դե Բետյունի նվիրած հավաքածուն՝ 1923 հատոր պատմական փաստաթղթեր։ 1669 թվականին ձեռք է բերվում բժիշկ Ժակ Մենտելի գրադարանը, որ պարունակում էր 10.000 գիրք և 136 ձեռագիր։ 1715 թվականին գրադարանը նվեր է ստանում Գենիերի (Gaignières) նշանավոր հավաքածուն։

Գրադարանը ղեկավարում էր ֆինանսների նախարար Ժան Բատիստ Կոլբերը, ով գրքերի մոլի սիրահար էր և հավաքորդ[1]։ Նա արտասահման էր ուղարկում գիտնականների, որ ձեռք բերեն նոր գրքեր։ Այդպիսով Ֆրանսիա են բերվում արժեքավոր բազմաթիվ գրքեր, ձեռագրեր Հունաստանից, Եգիպտոսից, Պարսկաստանից, Կոստանդնուպոլսից, Իտալիայից, Պորտուգալիայից, Շվեդիայից և այլ երկրներից ու քաղաքներից։

18-19-րդ դարեր
 
Լաբրուստի ընթերցասրահի բացումը, 1868 թվական, հունիս

Լյուդովիկոս 15-րդի գահակալության ժամանակ գրադարանը ձեռք է բերում գրքերի և ձեռագրերի ևս քսան հավաքածու, որոնցից նշանակալից էին Կոլբերի գրադարանը՝ 6.645 հին ձեռագրերով, և եպիսկոպոս Պիեռ Յուեի գրադարանը։ Արևելքի հետ ունեցած առևտրական կապերի զարգացման շնորհիվ՝ գրքեր էին ձեռք բերվում և այնտեղ. այսպես՝ 1723 թվականին հնդկական առևտրական ընկերությունը ուղարկում է չինալեզու մոտ 1.800 գիրք։

Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ ազգային կոնվենտի որոշումով գրադարանը ազգայնացվում է։ Ինչպես թագավորական այլ հաստատություններ, այն ևս վերանվանվում է ազգային։ Այս շրջանում գրադարանը անհաշիվ գրքեր է ստանում՝ շնորհիվ շատ վանքերի, արտագաղթած ազնվականների նվիրատվությունների։ Դրանցից ակնառու էին Սեն-Ժերմեն դե Պրե աբբայության, Սորբոնի հավաքածուները։ Նշանակալից էր ֆրանսիացի զորավար Շառլ Լաբեդուայերի ՝ 10.000 գրքից բաղկացած հավաքածուն, որ վերաբերում էր ֆրանսիական հեղափոխությանը, Վոլտերին (1996 հատոր), Միշել դը Մոնտենին (1440 հատոր)։

1854 թվականից հետո գրադարանի աճող ֆոնդը պահանջում էր նոր շինություններ։ Ֆրանսուա Մանսարի նախագծով 17-րդ դարում կառուցված գլխավոր մասնաշենքի մոտ 1868 թվականին Անրի Լաբրուստի նախագծով կառուցվում է նոր շենք։ Լաբրուստի մահից հետո շինարարական աշխատանքները չեն ընդհատվում. հետագայում կառուցվում են Մեծ աստիճանը և Օվալաձև սենյակը՝ ըստ Ժան-Լուի Պասկալի նախագծի։

20-րդ դար
 
Ռիշելյեի մասնաշենքի ընթերցասրահ

1988 թվականին նախագահ Ֆրանսուա Միտտերանը աջակցում է գրադարանը բարեփոխելու ծրագրին, որի համաձայն՝ գրադարանի հիմնական ֆոնդերը տեղափոխվում են Փարիզի 13-րդ շրջանում կառուցված նոր բազմահարկ շենքեր։ Այդ պահին տպագրված գրքերի քանակը գերազանցում էր 9 միլիոնը։

Գրադարանի համալիրը, որն իրենից ներկայացնում է բացված գրքի տեսքով բազմահարկ 4 շենք, կառուցվել է Սենայի ձախ ափին Դոմինիկ Պերոյի նախագծով։ Անհրաժեշտ ստորգետնյա պահոցների շինարարության ընթացքում այնքան հող է տեղափոխվել, ինչքան անհրաժեշտ կլիներ ատոմային էլեկտրակայանի կառուցման դեպքում։

21-րդ դար

Գրքերի թվայնացման հնարավորությունը բացահայտելուց հետո Ֆրանսիայի ազգային գրադարանը աշխարհում առաջիններից մեկը թվայնացրեց առավել պահանջված ֆոնդերը՝ տեղադրելով դրանք համացանցում։ 2011 թվականի ապրիլի տվյալներով «Գալլիկա» օնլայն գրադարանը ընթերցողներին առաջարկում էր մոտ 1.400.000 թվայնացված փաստաթուղթ։

Գրադարանը նաև մասնակցում է Quaero հետազոտական ծրագրին, որն ուղղված է մեքենական թարգմանությանը և լեզվական ճանաչողությանը (ծրագիր, որով թվայնացվում են հնչյունական ազդակները )։

«Ֆրանսիայի ազգային գրադարան»
Photographies by:
Vincent Desjardins - CC BY 2.0
Statistics: Position
2700
Statistics: Rank
44924

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
957483126Click/tap this sequence: 6619

Google street view

Where can you sleep near Ֆրանսիայի ազգային գրադարան ?

Booking.com
489.410 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 48 visits today.