Portugal

Պորտուգալիա
Alvesgaspar - CC BY-SA 4.0 Paolo Querci - CC BY-SA 3.0 Duca696 - CC BY-SA 3.0 Rockysantos - CC BY-SA 4.0 Ray Swi-hymn from Sijhih-Taipei, Taiwan - CC BY-SA 2.0 Łukasz Dzierżanowski - CC BY 2.0 Threeohsix - CC BY-SA 4.0 Bengt Nyman - CC BY 2.0 Mister No - CC BY 3.0 Rosino - CC BY-SA 2.0 Bukephalos - Public domain Silas Szwarcberg Cunha - CC BY-SA 4.0 Nicotappero - CC BY-SA 4.0 Łukasz Dzierżanowski - CC BY 2.0 Ingo Mehling - CC BY-SA 3.0 Morn at English Wikipedia - CC BY-SA 3.0 Fernando Jose Cantele - CC BY-SA 4.0 Duca696 - CC BY-SA 3.0 Peter K Burian - CC BY 4.0 Fernando Jose Cantele - CC BY-SA 4.0 No machine-readable author provided. Juntas assumed (based on copyright claims). - Public domain Alexander Kozyrev - Public domain Marian78ro - CC BY-SA 4.0 sanjorgepinho - CC BY-SA 4.0 Arne Müseler - CC BY-SA 3.0 de Jose A. - CC BY 2.0 Marian78ro - CC BY-SA 4.0 Alexvives04 - CC BY-SA 3.0 xiquinhosilva from Cacau - CC BY 2.0 HGW-VW24 - Public domain Vitor Oliveira from Torres Vedras, PORTUGAL - CC BY 2.0 Patrick Nouhailler from Genève, Suisse - CC BY-SA 2.0 David Galán - CC BY-SA 4.0 Sergio - CC BY 2.0 Fernando Jose Cantele - CC BY-SA 4.0 Manuel Silveira - CC BY-SA 4.0 No machine-readable author provided. Juntas assumed (based on copyright claims). - Public domain Dronepicr - CC BY 3.0 Gabriel González from Pontevedra, España - CC BY-SA 2.0 prilfish from Vienna, Austria - CC BY 2.0 Alvesgaspar - CC BY-SA 4.0 Paulo Juntas - CC BY-SA 3.0 Jean-Michel Brunet - CC BY 2.0 Fernando Jose Cantele - CC BY-SA 4.0 Manuel Silveira - CC BY-SA 4.0 Andreas Trepte - CC BY-SA 2.5 Diego Delso - CC BY-SA 4.0 Thomas from Vienna, Austria - CC BY 2.0 Monitotxi from Barcelona, Spain - CC BY-SA 2.0 Marcel Roblin - CC BY-SA 4.0 Rosino - CC BY-SA 2.0 Alvesgaspar - CC BY-SA 4.0 F nando - CC BY-SA 3.0 JPoiarez - CC BY-SA 4.0 Tobias Scheck from Chemnitz - CC BY 2.0 Edna Winti - CC BY 2.0 Jeff & Brian from Eastbourne - CC BY-SA 2.0 Botafogo - Public domain No images

Context of Պորտուգալիա

Պորտուգալիա (/ˈpɔːrtʃəɡəl/ , պորտ.՝ Portugal), նախկինում նաև Փորթուգալիա, պաշտոնական անվանումը՝ Պորտուգալիայի Հանրապետություն (պորտ.՝ República Portuguesa), ինքնիշխան պետություն Հարավային Եվրոպայում՝ Պիրենեյան թերակղզու վրա։ Համարվում է մայրցամաքային Եվրոպայի ամենաարևմտյան պետությունը, որն արևմուտքում և հարավում սահմանակից է Ատլանտյան օվկիանոսին, իսկ հյուսիսում և արևելքում՝ Իսպանիային։ Պորտուգալա-իսպանական սահմանի ընդհանուր երկարությունը կազմում է 1214 կմ․ սա ամենաերկար միջպետական սահմանագիծն է ամբողջ Եվրոպական Միության տարածքում։ Հիմնական ցամաքային տարածքից բացի, Պորտուգալիային են պատկանում նաև Ազորյան կղզիներն ու Մադեյրան, որոնք hանրապետության կազմում ունեն ինքնավարություն։

Պորտուգալիան Եվրոպայի հնագույն պետություններից մեկն է, որի տարածքը բնակեցվել է դեռևս անհիշելի ժամանակներում։ Նախքան պետականության ստեղծումը՝ այս տարածքների համար պայքարել են կելտերը, կարթագենացիները, հռոմեացիները, իսկ հետո նա...Կարդալ ավելին

Պորտուգալիա (/ˈpɔːrtʃəɡəl/ , պորտ.՝ Portugal), նախկինում նաև Փորթուգալիա, պաշտոնական անվանումը՝ Պորտուգալիայի Հանրապետություն (պորտ.՝ República Portuguesa), ինքնիշխան պետություն Հարավային Եվրոպայում՝ Պիրենեյան թերակղզու վրա։ Համարվում է մայրցամաքային Եվրոպայի ամենաարևմտյան պետությունը, որն արևմուտքում և հարավում սահմանակից է Ատլանտյան օվկիանոսին, իսկ հյուսիսում և արևելքում՝ Իսպանիային։ Պորտուգալա-իսպանական սահմանի ընդհանուր երկարությունը կազմում է 1214 կմ․ սա ամենաերկար միջպետական սահմանագիծն է ամբողջ Եվրոպական Միության տարածքում։ Հիմնական ցամաքային տարածքից բացի, Պորտուգալիային են պատկանում նաև Ազորյան կղզիներն ու Մադեյրան, որոնք hանրապետության կազմում ունեն ինքնավարություն։

Պորտուգալիան Եվրոպայի հնագույն պետություններից մեկն է, որի տարածքը բնակեցվել է դեռևս անհիշելի ժամանակներում։ Նախքան պետականության ստեղծումը՝ այս տարածքների համար պայքարել են կելտերը, կարթագենացիները, հռոմեացիները, իսկ հետո նաև վեստգոթերն ու գերմանները։ Պորտուգալիան որպես պետություն ստեղծվել է մուսուլմանների կողմից Պիրենեյան թերակղզում գրաված տարածքների վերանվաճման երակարատև գործընթացից՝ Ռեկոնկիստայից հետո։ 1128 թվականին տեղի ունեցավ Սան Մամեդեի ճակատամարտը, որտեղ Աֆոնսու I Էնրիկեշի գլխավորած պորտուգալական ուժերը պարտության մատնեցին Թերեզա Լեոնացու բանակին։ Արդյունքում՝ Պորտուգալիայի կոմսությունը հաստատում է իր ինքնիշխանությունը, իսկ Աֆոնսուն հռչակվում է արքայազն։ Շատ չանցած՝ 1139 թվականին, Օուրիկի դաշտում Աֆոնսուն վճռական հաղթանակ է տանում արաբների նկատմամբ, որից հետո էլ հռչակվում է Պորտուգալիայի թագավոր։ Հարևան պետությունները Աֆոնսուին այդ պաշտոնում ճանաչում են միայն 1143 թվականին՝ Սապորայի պայմանագրով։

15-16-րդ դարերում պորտուգալացիները ստեղծում են առաջին համաշխարհային կայսրությունը՝ դառնալով աշխարհի խոշորագույն տնտեսական, քաղաքական և ռազմական ուժերից մեկը։ Աշխարհագրական մեծ հայտնագործությունների ժամանակահատվածում պորտուգալացի ծովագնացներն արքայազն Հենրիխի հովանավորությամբ 1418 թվականից սկսում են նավարկել Աֆրիկայի արևմտյան ափերով։ Հիմնական հայտնագործությունները կատարվում են 1488 թվականից հետո, երբ Բարտոլոմեու Դիաշը հասնում է Հնդկական օվկիանոս։ 1498 թվականին Հնդկաստան է հասնում Վասկո դա Գաման։ Ավելի հեռուն գնալով՝ պորտուգալացիները 1513 թվականին հասնում են Չինաստանի ափերին։ 1522 թվականին շուրջերկրյա ճանապարհորդություն է կատարում Ֆեռնան Մագելանը՝ ամբողջացնելով արևմուտքի ու արևելքի նավարկությունները։ 1415 թվականին ձևավորվում է Պորտուգալիայի գաղութային կայսրությունը, որն ներառում էր մի շարք գաղութներ Ամերիկայում, Աֆրիկայում և Ասիայում։ Այնուամենայնիվ, 1755 թվականի Լիսաբոնի ավերիչ երկրաշարժը, Նապոլեոնյան պատերազմների ընթացքում երկրի բռնազավթումը և Բրազիլիայի անկախության հռչակումը նպաստեցին Պորտուգալիայի հեղինակության և ազդեցության նվազմանը։ 1910 թվականին երկրում տեղի ունեցավ հեղափոխություն, որից հետո Պորտուգալիան հռչակվեց հանրապետություն, սակայն Երկրորդ աշխարհամարտի նախօրեին երկրում հաստատվեց ֆաշիստների «Էստադո Նովո» ավտորիտար վարչակարգը, ինչն էլ հանրապետությունը փոխարինեց բռնապետությամբ։ Ժողովրդավարությունն այս երկրում վերականգնվեց միայն մեխակների հեղափոխությունից հետո՝ 1974 թվականին։ Պորտուգալիայի գաղութային վարչակարգը վերացավ 1999 թվականին, երբ Մակաոն հանձնվեց Չինաստանին։

Պորտուգալիան զարգացած երկիր է՝ եկամտաբեր տնտեսությամբ և բնակչության բարձր կենսամակարդակով։ Այն աշխարհի երրորդ ամենախաղաղապահ երկիրն է, որն ունի կիսանախագահական կառավարման համակարգ։ Պետության գլուխը նախագահն է, որն ընտրվում է քառամյա ժամկետով։ Ըստ 2017 թվականի տվյալների՝ երկրի բնակչությունը կազմում է 10 294 289 մարդ։ Ի տարբերություն Եվրոպայի մյուս պետությունների՝ Պորտուգալիայի աշխարհի ամենամիատարր բնակչություն ունեցող պետություններից է։ Պորտուգալացիները կազմում են երկրի բնակչության 99,7 %-ը։ Պաշտոնական լեզուն պորտուգալերենն է, կրոնը՝ կաթոլիկ քրիստոնեությունը։ Որպես արժույթի միավոր օգտագործվում է եվրոն։ Պորտուգալիայի մայրաքաղաքը Լիսաբոնն է, որը նաև երկրի քաղաքական, մշակութային, կրթական, առողջապահական և տնտեսական կենտրոնն է։ Երկրի անվանումն առաջացել է Պարտու նավահանգստային քաղաքի անունից։

Ներկայումս Պորտուգալիան Հյուսիսատլանտյան դաշինքի, Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպական Միության, Եվրագոտու, Շենգենյան համաձայնագրի և մի շարք այլ համաեվրոպական կառույցների անդամ է։ 1996 թվականին Պորտուգալիայի նախաձեռնությամբ ստեղծվում է Պորտուգալալեզու երկրների համագործակցությունը, որին անդամակցում են մի շարք պետություններ։

More about Պորտուգալիա

Basic information
  • Currency Եվրո
  • Native name Portugal
  • Calling code +351
  • Internet domain .pt
  • Mains voltage 230V/50Hz
  • Democracy index 7.9
Population, Area & Driving side
  • Population 8857716
  • Տարածք 92225
  • Driving side right

Phrasebook

Զուգարան
Banheiro
Խմեք
Beber
Գարեջուր
Cerveja
Ներեցեք
Com licença
Սնունդ
Comida
Խնդրեմ
De nada
Հրել
Empurre
Մուտք
Entrada
կներես
Eu sinto Muito
Փակված է
Fechadas
Տղամարդիկ
Homens
Համացանց
Internet

Where can you sleep near Պորտուգալիա ?

Booking.com
8.848.575 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 4.061 visits today.