Castelo de Almourol

( Ալմոուրոլ դղյակ )

Ալմոուրոլ դղյակը միջնադարյան կառույց է, գտնվում է Տախո գետի մի փոքր կղզու վրա, Պորտուգալիայի Կենտրոնական շրջանի կենտրոն Վիլա Նովա դե Վարկինյա քաղաքից 4 կմ հեռավորության վրա է։ Դղյակը պատկանել է Տամպլիեր ասպետներին և պորտուգալական ռեկոնկիստայի ժամանակ օգտագործվել է որպես հենակետ։

Պատմություն
 
Ալմոուրոլ դղյակ

Ժայռոտ կղզյակը, որի վրա գտնվում է Ալմոուրոլը, հնուց ռազմավարական նշանակություն է ունեցել՝ վերահսկելով գետով անցնող ջրային ճանապարհը։ Հնագիտական պեղումները ցույց են տվել, որ առաջին ամրություններն այստեղ կառուցվել է մ. թ. 1-ին դարում։ Հետագա դարերում այս վայրում ամրություններ են ունեցել ալանները, վեսթգոթերը, մավրերը։

Հայտնի է, որ երբ Պորտուգալիայի առաջին արքա Ալֆոնսու 1-ին Էնրիկեշի զորքերը 1129 թվականին հայտնվել են այս հողերում, կղզու վրա մավրիտանական ամրոց է եղել[1]։

Ներկայիս դղյակը կառուցել են տամպլիերները 1160-1171 թվականներին։ 1312 թվականին տամպլիերների միության լուծարումից հետո դղյակը դատարկվել է։

19-րդ դարում ռոմանտիկ հայրենասերները վերականգնել են դղյակը, որը, սակայն, շատ քիչ ընդհանուր բան ուներ դղյակի միջնադարյան նախատիպի հետ[2]։ Այդուհանդերձ, 1910 թվականին այն ներառվել է Պորտուգալիայի ազգային հուշարձանների ցանկում։ 1940-1950-ականներին այն վերակառուցվել է՝ որպես երկրի դիկտատոր Սալասարի նստավայրերից մեկը։

http://www.allcastles.ru/portugal/almourol.html https://www.visitportugal.com/en/NR/exeres/93BB8CEE-0F4E-4AA2-8CFD-1231DA7AB43E
Photographies by:
Statistics: Position
2927
Statistics: Rank
40840

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
469358172Click/tap this sequence: 5612

Google street view

Where can you sleep near Ալմոուրոլ դղյակ ?

Booking.com
489.111 visits in total, 9.195 Points of interest, 404 Destinations, 17 visits today.