Context of Մադրիդ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մադրիդ (այլ կիրառումներ)

Մադրիդ (իսպ.՝ Madrid; Իսպաներեն: [maˈðɾið]), Իսպանիայի մայրաքաղաքը և երկրի ամենամեծ քաղաքը։ Քաղաքի բնակչությունը մոտ 3.3 միլիոն է, իսկ արվարձաններով հանդերձ՝ մոտ 6.271 միլիոն։ Այն Եվրոպայի երրորդ խոշորագույն քաղաքն է Լոնդոնից և Բեռլինից հետո և իր արվարձաններով նույնպես երրորդն է Եվրոպայում Լոնդոնից և Փարիզից հետո։ Քաղաքի մակերեսն 604.3 կմ² է։

Մադրիդի քաղաքային ագլոմերացիան ունի երրորդ խոշորագույն ՀՆԱ-ն Եվրամիությունում և նրա կրթական համակարգը, ժամանցային վայրերը, շրջակա միջավայրը, ԶԼՄ-ները, նորաձևությունը, գիտությունն ու արվեստը միասին վերցված դարձնում են Մադրիդն աշխարհի ամենահետաքրքիր քաղաքներից մեկը։ Չնայած ֆինանսական ճգնաժամին, բարձր կենսամակարդակը և շուկայի մեծությունը Մադրիդին դարձնում են տարածաշրջանի ֆինանսական կենտրոններից մեկը։ Այստեղ կան գրեթե բոլոր խոշորագույն ընկերությունների գրաս...Կարդալ ավելին

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մադրիդ (այլ կիրառումներ)

Մադրիդ (իսպ.՝ Madrid; Իսպաներեն: [maˈðɾið]), Իսպանիայի մայրաքաղաքը և երկրի ամենամեծ քաղաքը։ Քաղաքի բնակչությունը մոտ 3.3 միլիոն է, իսկ արվարձաններով հանդերձ՝ մոտ 6.271 միլիոն։ Այն Եվրոպայի երրորդ խոշորագույն քաղաքն է Լոնդոնից և Բեռլինից հետո և իր արվարձաններով նույնպես երրորդն է Եվրոպայում Լոնդոնից և Փարիզից հետո։ Քաղաքի մակերեսն 604.3 կմ² է։

Մադրիդի քաղաքային ագլոմերացիան ունի երրորդ խոշորագույն ՀՆԱ-ն Եվրամիությունում և նրա կրթական համակարգը, ժամանցային վայրերը, շրջակա միջավայրը, ԶԼՄ-ները, նորաձևությունը, գիտությունն ու արվեստը միասին վերցված դարձնում են Մադրիդն աշխարհի ամենահետաքրքիր քաղաքներից մեկը։ Չնայած ֆինանսական ճգնաժամին, բարձր կենսամակարդակը և շուկայի մեծությունը Մադրիդին դարձնում են տարածաշրջանի ֆինանսական կենտրոններից մեկը։ Այստեղ կան գրեթե բոլոր խոշորագույն ընկերությունների գրասենյակները։ Մադրիդն ամենատուրիստական քաղաքն է Իսպանիայում, չորրորդը՝ Եվրոպայում։ Մադրիդը նաև 12-րդ ամենականաչ քաղաքն է աշխարհում 2010 թվականի դրությամբ։ Մադրիդը 2020 օլիմպիական խաղերի անցկացման թեկնածու քաղաքներից էր։ Մադրիդը կեցության համար աշխարհի լավագույն քաղաքների մեջ 17-րդն է, համաձայն 2014 թվականի Մոնոկլ ամսագրի հրատարակման։

Քաղաքը գտնվում է Մանզանարես գետի ափին՝ երկրի կենտրոնում։ Այն ներառվում է Մադրիդի համայնքի կազմի մեջ (որն էլ իր հերթին բացի Մադրիդ քաղաքից՝ ներառում է նաև արվարձանները և շրջակա գյուղերը), որը սահմանակցում է Կաստիլիա և Լեոն ու Կաստիլե Լա-Մանչա համայնքների հետ։

Որպես Իսպանիայի մայրաքաղաք՝ այն նաև կառավարության և միապետ Ֆելիպե VI-ի նստավայրն է։ Մադրիդը նաև Իսպանիայի քաղաքական կենտրոնն է։ Քաղաքի ներկայիս քաղաքապետն է Մանուելա Կարմենան՝ Ժողովրդական կուսակցությունից։

Մադրիդում ժամանակակից ենթակառուցվածքի ձևավորման հետ մեկտեղ նաև աշխատում են պահպանել նրա պատմական տեսքը հնամենի փողոցներով և շինություններով։ Դրա ապացույցներն են Մադրիդի թագավորական պալատը, Տեատրո Ռեալը (թագավորական թատրոնը) իր 1850 թվականին վերանորոգված Օպերայի տան հետ։ Բուեն Ռետիրո այգին հիմնադրված 1631 թվականին, 19-րդ դարի ազգային գրադարանը, որտեղ պահպանվում են Իսպանական պատմական գործեր, ինչպես նաև Ազգային հնագիտական թանգարանը և Արվեստի ոսկե եռանկյունին, տեղակայված Պասեո դել Պրադո փողոցում, որը կազմված է երեք թանգարաններից։

Where can you sleep near Մադրիդ ?

Booking.com
489.963 visits in total, 9.198 Points of interest, 404 Destinations, 12 visits today.