Տորրի դի Բելեն աշտարակ (պորտ.՝ Torre de Belém, «Բեթղեհեմի աշտարակ»), ամրացված կառույց (ֆորտ) Տախո գետի կղզու վրա Լիսաբոնի նույնանուն համայնքում։ Կառուցվել է 1515-1521 թվականներին Ֆրանսիշկու դի Արուդայի կողմից՝ Վասկո դա Գամայի կողմից Հնդկաստան տանող ծովային ուղու բացման պատվին և ծառայել է որպես ոչ մեծ պաշտպանական ամրոց, պայթուցիկ նյութերի ամրոց, բանտ և մաքսատուն։
35 մետր բարձրությամբ չորսհարկանի շենքը համարվում է մանուելյան ճարտարապետության օրինակ, որը բնորոշ է Պորտուգալիայի վերածննդի դարաշրջանին, սակայն այն այսօր գրեթե փլուզված է։ 19-րդ դարում հուշարձանը դարձավ պորտուգալացի ռոմանտիկների հետաքրքրության և հպարտության առարկան, կատարվեց կապիտալ վերանորոգում։ 1983 թվականին աշտարակը և մոտակա Ժերոնիմուշ վանքը հայտարարվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտներ։ Ներկայումս աշտարակը բաց է այցելությունների համար։
Ավելացնել նոր մեկնաբանություն