Լլանվայր Պուլլգուինգիլլ

Լլանվայր-Պուլլգուինգիլլ (վալլ.՝ Llanfair Pwllgwyngyll), գյուղ Ուելսում ՝ Անգլսի կղզում, Մենայ նեղուցի մոտակայքում։ Գյուղի ոչ պաշտոնական, սակայն առավել հայտնի անունն է Լլանվայրպուլլգուինգիլլգոգերիխուիրնդրոբուլլլլանտիսիլիոգոգոգոխ (Llan­fair­pwll­gwyn­gyll­go­ge­rych­wyrn­dro­bwll­llan­ty­si­lio­go­go­goch)։ Այն վալլիերեն լեզվից թարգմանվում է այսպես. «Սպիտակ տխլենու ձորակում, փոթորկոտ ջրապտույտի և կարմիր քարանձավին մոտակա Սուրբ Տիսիլիոյի եկեղեցու մոտ գտնվող Սուրբ Մարիամի եկեղեցի»։ Գյուղի անվանումը ամենաերկար տեղանունն է Եվրոպայում, իսկ աշխարհում այն համարվում է երկրորդը։

Ըստ որոշ աղբյուրների, գյուղի անվանումը հնարել է ոմն դերձակ Մենայից՝ 1860-ական թվականներին։ Այն ամբողջությամբ չի համապատասխանում վալլիերեն անվանակազմության կանոններին և հնարվել է բացառապես տուրիստներին գրավելու համար։ Մինչ այդ, գյուղը կոչվել է Լիանվայրպուլլգուինգիլլ, այսինքն՝ «Սպիտակ տխլենու ձորակում գտնվող Սուրբ Մարիամի եկեղեցի»։ Ոչ հեռու գտնվել է «Կարմիր քարանձավի մոտ գտնվող Սուրբ Տիսիլիոյի եկեղեց...Կարդալ ավելին

Լլանվայր-Պուլլգուինգիլլ (վալլ.՝ Llanfair Pwllgwyngyll), գյուղ Ուելսում ՝ Անգլսի կղզում, Մենայ նեղուցի մոտակայքում։ Գյուղի ոչ պաշտոնական, սակայն առավել հայտնի անունն է Լլանվայրպուլլգուինգիլլգոգերիխուիրնդրոբուլլլլանտիսիլիոգոգոգոխ (Llan­fair­pwll­gwyn­gyll­go­ge­rych­wyrn­dro­bwll­llan­ty­si­lio­go­go­goch)։ Այն վալլիերեն լեզվից թարգմանվում է այսպես. «Սպիտակ տխլենու ձորակում, փոթորկոտ ջրապտույտի և կարմիր քարանձավին մոտակա Սուրբ Տիսիլիոյի եկեղեցու մոտ գտնվող Սուրբ Մարիամի եկեղեցի»։ Գյուղի անվանումը ամենաերկար տեղանունն է Եվրոպայում, իսկ աշխարհում այն համարվում է երկրորդը։

Ըստ որոշ աղբյուրների, գյուղի անվանումը հնարել է ոմն դերձակ Մենայից՝ 1860-ական թվականներին։ Այն ամբողջությամբ չի համապատասխանում վալլիերեն անվանակազմության կանոններին և հնարվել է բացառապես տուրիստներին գրավելու համար։ Մինչ այդ, գյուղը կոչվել է Լիանվայրպուլլգուինգիլլ, այսինքն՝ «Սպիտակ տխլենու ձորակում գտնվող Սուրբ Մարիամի եկեղեցի»։ Ոչ հեռու գտնվել է «Կարմիր քարանձավի մոտ գտնվող Սուրբ Տիսիլիոյի եկեղեցին» (Llantysilio Gogogoch), իսկ նրանց միջև «Փոթորկոտ հորձանուտը՝ ջրապտույտը» (chwyrn drobwll)։ Վալլիերեն անվանումն ունի 51 հնչյուն և 58 տառ, քանի որ վալլիական այբուբենում մի շարք դիգրաֆներ, օրինակ dd, ll և ch, դիտվում են որպես մեկ տառ։

Գյուղում կա երկաթգծի կայարան, որտեղ առկա է ցուցանակ՝ գյուղի անվանումով։ Այն Ուելսի ամենատեսարժան և առավել լուսանկարվող վայրերից մեկն է։ Տեղի բնակչության շրջանում գյուղը հայտնի է պարզապես որպես Լլանվայր-Պուլլգուինգիլլ (Llanfair Pwllgwyngyll) անունով։ Դա գյուղի պաշտոնական անվանումն է քարտեզներում և ճանապարհային ցուցանակներում։ Հաճախ այն գրվում է Llanfairpwll կամ Llanfair PG:

Գյուղի տարածքում մարդիկ բնակվել են դեռևս նեոլիթյան ժամանակաշրջանից (մթա 4000-2000թթ) և զբաղվել գյուղատնտեսությամբ ու ձկնորսությամբ։ Անգլսի կղզի կարողանում էին հասնել միայն մակույկներով, անցնելով Մենայ նեղուցը։

Այժմ գյուղը բաժանվում է Վերին և Ներքին մասերի։ Վերին մասում հիմնականում հին տներն են և ագարակները, իսկ ներքինում ` խանութներն ու արհեստանոցները։ Լլանվայր-Պուլլգուինգիլլը դարձել է յուրահատուկ առևտրի կենտրոն և իրեն է ձգում տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկներին։

Photographies by:
Chris McKenna (Thryduulf (talk)) - CC BY-SA 4.0
Statistics: Position
2147
Statistics: Rank
57294

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
971682345Click/tap this sequence: 5471

Google street view

Where can you sleep near Լլանվայր Պուլլգուինգիլլ ?

Booking.com
487.360 visits in total, 9.187 Points of interest, 404 Destinations, 45 visits today.