Մեծ Բրիտանիայի ամենափոքր տուն

Մեծ Բրիտանիայի ամենափոքր տունը (վալլիերեն՝ Y Tŷ Lleiaf ym Mhrydain Fawr, հայտնի է նաև որպես «առափնյա տուն»), Ուելսի Քոնուի քաղաքի ափամերձ շրջանում տեղակայված տուրիստական վայր։ Տան երկարությունն ու լայնությունը 3.05 և 1.8 մետր են, իսկ բարձրությունը` 3.1 մետր։ Այն բնակության համար օգտագործվել է 16-րդ դարից մինչև 1900 թվականը. ինչպես ենթադրվում է անվանումից, այս տունը համարվում է Մեծ Բրիտանիայի ամենափոքր տունը։

Տունը ապրելու համար օգտագործվել է մինչև 1900 թվականը, երբ այն վարձակալում էր Ռոբերտ Ջոնս անունով մի ձկնորս։ Սենյակները չափազանց փոքր էին, և ձկնորսը չէր կարող հասակով մեկ կանգնել սենյակում, և նա ստիպված հեռացավ տնից, երբ խորհրդարանում հայտարարվեց, որ այն պիտանի չէ բնակության համար։ Տան սեփականատերերը ցայսօր Ռոբերտ Ջոնսի սերունդներն են։ 2006 թվականի հունիսին զբոսաշրջիկների հոսքը 50%-ի չափով նվազեց մետակայքում կատարվող ճանապարհաշինարարական աշխատանքների պատճառով։

Տունը ներկված է կարմիր և գտնվում է Քոնուիի ամրոցի պատերի մոտ։ Այն բաց ...Կարդալ ավելին

Տունը ներկված է կարմիր և գտնվում է Քոնուիի ամրոցի պատերի մոտ։ Այն բաց է գարնանից մինչև աշուն։ Մուտքի գումարը £1.00 է մեծերի և 50պ երեխաների համար։ Երբ տունը բաց է, ուելսցի մի կին, որ ազգային հագուստ է կրում, կանգնում է տան դիմաց և այցելուներին ներկայացնում տան պատմությունը։ Աստիճանները տանում են երկրորդ հարկ, որն այնքան փոքր է, որ այնտեղ կա ընդամենը սենյակ՝ մեկ անկողնու ու մի պահարանի համար։ Այցելուները հնարավորություն չունեն աստիճաններով վերև բարձրանալու շինարարական անկայունության պատճառով, սակայն կարող են տեսնել այն շարժական սանդուղքից։

Photographies by:
JK the Unwise - CC BY-SA 3.0
Statistics: Position
2582
Statistics: Rank
47987

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
846325917Click/tap this sequence: 3771
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Մեծ Բրիտանիայի ամենափոքր տուն ?

Booking.com
491.334 visits in total, 9.211 Points of interest, 405 Destinations, 21 visits today.