Context of Լա Ռիոխա (Իսպանիա)

Լա Ռիոխա, ինքնավար համայնք Իսպանիայում։ Գտնվում է Պիրենեյան թերակղզու հյուսիսում՝ ներառելով Արագոնի հարթավայրի մի մասը հյուսիսում և Պիրենեյան լեռնաշղթան հարավում։ Աշխարհագրորեն բաժանված է յոթ գետերի, որոնք լեռներից հոսում են դեպի Էբրո։ Այդ է պատճառը, որ Լա Ռիոխան անվանվում է «Յոթ հովիտներ »։ Հյուսիսում կլիման մերձարևադարձային է, հարավում ՝ չափավոր ցամաքային։ Ըստ Էբրո գետի հոսքի արևմուտքից արևելք բաժանված է երեք ենթաշրջանների ՝ Լա Ռիոխա Ալտա, Լա Ռիոխա Մեդիա և Լա Ռիոխա Բախա ՝ յուրաքանչյուրն իրենց մունիցիպալիտետներով։

Լա Ռիոխա ինքնավար համայնքը կազմված է նույնանուն գավառից, որն իր հերթին ընդգրկում է 174 մունիցիպալիտետներ։ Մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքն է Լոգրոնյոն (Logroño)։ Բնակչությունը ըստ 2016 թ.-ի մարդահամարի տվյալների կազմում է 317.053 մարդ։

Հյուսիսից սահմանակից է Բասկերի Երկրին (պրովինցիա Ալավա), հյուսիս-արևելքից՝ Նավառա, հարավ-արևելքից՝ Արագոն (պրովինցիա Սարագոսա), արևմուտքից՝ Կաստիլյա և Լեոն և հարավից՝ Բուրգոս և Սորիա ինքնավար համայնքներին։

Այստեղ...Կարդալ ավելին

Այստեղ են ապրել մինչհռոմեական դարաշրջանի ցեղեր ՝ բերոններ, պելենդոններ և վասկոններ։ Միջնադարում Լա Ռիոխան եղել է սահմանային տարածք, այդ պատճառով նվաճվել է տարբեր քրիստոնեական թագավորությունների կողմից։ Այս տարածաշրջանը պատմականորեն կապված է Կալաորրայի Դիոցեզի և Նախերայի Թագավորության հետ։ Լա Ռիոխայի առաջին հիշատակումը որպես Ռիոիիա(Rioiia) եղել է Միրանդա դե Էբրոյի 1099 թ-ի կանոնադրությունում։ Լա Ռիոխա ինքնավար համայնքը 1982 թ. հաստատելով Սան Միլյան կանոնադրությունը ՝ ապահովեց դրանով իսկ իր տարածաշրջանի ինքնակառավարումը։

Լա Ռիոխան հայտնի է իր գինիներով ՝ծագումով Ռիոխա անվանումով, որն ունի միջազգային համբավ։ Այն նաև հանդիսանում է աշխարհի կարևորագույն հնէաբանական տարածքներից մեկը ՝այստեղ են գտնվում և պահպանվում Դինոզավրերի հետքերը (Dinosaur footprints)։ Մշակութային ժառանգության մաս կազմող ստեղծագործություններից պետք է նշել Սան Միլյան դե լա Կոգոլյան, որը միջնադարյան մշակույթը ներկայացնող կառույց է և 1997 թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕյի կողմից ընդգրկվել է Համաշխարհային ժառանգությունյան ցանկում։ Լա Ռիոխայի նախագահը Ժողովրդական կուսակցության անդամ Խոսե Իգնասիո Սենիսերոս Գոնսալեսն է, որը ղեկավարում է 2015 թ.-ից։

Where can you sleep near Լա Ռիոխա (Իսպանիա) ?

Booking.com
489.984 visits in total, 9.198 Points of interest, 404 Destinations, 33 visits today.