- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեռնիկա (այլ կիրառումներ)
Գեռնիկա (իսպ.՝ Guernica), Պաբլո Պիկասոյի կտավ, որ ստեղծվել է 1937 թվականի մայիսին Իսպանիայի Հանրապետության պատվերով՝ միջազգային ցուցահանդեսում (Փարիզ, 1937) Իսպանիայի տաղավարում ցուցադրելու համար։ Նկարը կուբիզմի ոճով է, սև-սպիտակ գույների մեջ։ Այն պատկերում է Գեռնիկայի ռմբակոծումը, որը տեղի էր ունեցել ոչ վաղ անցյալում, և իսպանական ապրիլյան հեղափոխության ու Իսպանիայի քաղաքացիական պատերազմի (1931-1939) սարսափները։
Ցուցահանդեսից հետո կտավը ցուցադրվել է մի շարք երկրներում (հիմնականում ԱՄՆ-ում)։ Ինքը Պիկասոն հայտարարել է, որ նկարը կուզենար տեսնել Պրադո թանգարանում, սակայն այն Պրադո է տեղափոխվել հանրապետության վերականգնումից հետո` 1981 թվականին, իսկ 1992 թվականին 20-րդ դարի արվեստի մի շարք այլ գործերի տեղափոխվել է Մադրիդի Ռեյնա Սոֆիա թանգարան, ուր պահվում է մինչ օրս։
Ավելացնել նոր մեկնաբանություն