Museo Arqueológico Nacional (España)

( Ազգային հնագիտական թանգարան (Մադրիդ) )
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ազգային հնագիտական թանգարան (այլ կիրառումներ)

Ազգային հնագիտական թանգարան (իսպ.՝ Museo Nacional de Arqueología (մինչև 2009 թվականը կոչվել է «Իսպանիայի ազգային հնագիտական թանգարան»)), տեղակայված է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի Կոլոմբոսի հրապարակին (Plaza de Colón) կից՝ գրադարանների ու թանգարանների հրապարակում (Palacio de Bibliotecas y Museos), որտեղ տեղակայված են նաև Իսպանիայի ազգային գրադարանը, և մինչև 1971 թվականը Պրադոյի թանգարանին միանալը Ժամանակակից արվեստի թանգարանը։

Պատմություն

Թանգարանը հիմնադրվել է 1867 թվականին Իսպանիայի Իզաբելա II թագուհու հրամանով՝ նպատակ ունենալով ստեղծել թանգարան, որտեղ կպահվեն ազգագրական և հնագիտական գտածոները, դեկորատիվ արվեստի և դրամագիտական հավաքածուի նմուշները, որոնք հավաքագրվել են իսպանական միապետերի կողմից։ 1895 թվականին թանգարանի ամբողջ հավաքածուն տեղափոխվեց 1866-1892 թվականներին ճարտարապետ Ֆրանցիսկո Խարենյոյի կողմից նախագծված ներկայիս նեոդասական ոճով կառուցված շենք։ 1968 թվականին վերանորոգման և աշխատանքների ընդլայնման շնորհիվ ընդլայնվեց նաև թանգարանի տարածքը։

Թանգարանում ներառված են բազմաթիվ հնագիտական հուշարձաններ։ Բակում ստեղծվել է Ալտամիրա քարանձավի պատճենը, որը համարվում է Եվրոպայում պալեոլիթ ժամանակաշրջանի քարանձավային գեղանկարչության լավագույն նմուշներից մեկը։ Թանգարանի հավաքածուն ներառում է նախա-պատմական, Եգիպտոսի, կելտական, Պիրենեյան, հունական և հռոմեական հնություններ, միջնադարյան (վեստգոթական, իսլամական և քրիստոնեական) նմուշներ։

2008 թվականին թանգարանը փակվել է վերանորոգման պատճառով։ Ծրագիրը պետք է ավարտվեր 2013 թվականին[1], սակայն թանգարանը փակ մնաց մինչև 2014 թվականը[2][3][4][5]։

«The Countdown Begins» (Spanish)։ National Archaeological Museum։ Վերցված է 2013-07-17  Official website (in Spanish), plus information from Madrid Tourist Office etc, as at November 24, 2013. El Museo Arqueológico, listo y en forma para el futuro Colecciones en exposición Pulido, Natividad. «El Museo Arqueológico Nacional, convertido en un polvorín» (PDF) (en castellà), 5 de juliol de 2009
Photographies by:
Emilio J. Rodríguez Posada - CC BY-SA 2.0
Statistics: Position
2944
Statistics: Rank
113331

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
783921654Click/tap this sequence: 5836
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Ազգային հնագիտական թանգարան (Մադրիդ) ?

Booking.com

What can you do near Ազգային հնագիտական թանգարան (Մադրիդ) ?

8.851.142 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 1.567 visits today.