Beylerbeyi Sarayı

( Բեյլերբեյի պալատ )

Բեյլերբեյի պալատ (թուրքերեն՝ Beylerbeyi Sarayı), օսմանյան սուլթանների ամառային նստավայրը, որը գտնվում է Բոսֆորի ասիական հատվածում։ 

Պատվիրվել է օսմանյան սուլթան Աբդուլ Ազիզի կողմից և կառուցվել 1861- 1865 թվականներին։ Պալատի ճարտարապետական ոճը նեոբարոկկո է։ Կառուցվել ավանդական օսմանյան առանձնատան ոճով, որոնք բնորոշ էին Օսմանյան կայսրությանը 19-րդ դարի երկրորդ կեսին։ Ամառային ամիսներին Օսմանյան կայսրություն այցելած բարձրաստիճան պաշտոնյաները իջևանել են պալատում։ Սուլթանները նախընտրել են մնալ Դոլմաբահչե պալատում ձմեռային ամիսներին և այցելել Բեյլերբեյի՝ տեղի զով կլիմայի պատճառով։ Պալատի հատակը ծածկված է Եգիպտոսից բերված խսիրե հյուսվածքներով, որոնք ձմռանը պաշտպանում են հատակը խոնավությունից, իսկ ամռանը՝ շոգից։ Կան նաև մեծ գորգեր (Հերևքեյի նման), որոնք զարդարում են հատակը։ Բոհեմյան բյուրեղապակե ջահերը, ֆրանսիական ժամացույցները, ինչպես նաև չինական, ճապոնական, ֆրանսիական և թուրքական ճենապակե սափորները զարդարում են պալատը։ Պալատի բակում առկա են ծառերի մի ք...Կարդալ ավելին

Բեյլերբեյի պալատ (թուրքերեն՝ Beylerbeyi Sarayı), օսմանյան սուլթանների ամառային նստավայրը, որը գտնվում է Բոսֆորի ասիական հատվածում։ 

Պատվիրվել է օսմանյան սուլթան Աբդուլ Ազիզի կողմից և կառուցվել 1861- 1865 թվականներին։ Պալատի ճարտարապետական ոճը նեոբարոկկո է։ Կառուցվել ավանդական օսմանյան առանձնատան ոճով, որոնք բնորոշ էին Օսմանյան կայսրությանը 19-րդ դարի երկրորդ կեսին։ Ամառային ամիսներին Օսմանյան կայսրություն այցելած բարձրաստիճան պաշտոնյաները իջևանել են պալատում։ Սուլթանները նախընտրել են մնալ Դոլմաբահչե պալատում ձմեռային ամիսներին և այցելել Բեյլերբեյի՝ տեղի զով կլիմայի պատճառով։ Պալատի հատակը ծածկված է Եգիպտոսից բերված խսիրե հյուսվածքներով, որոնք ձմռանը պաշտպանում են հատակը խոնավությունից, իսկ ամռանը՝ շոգից։ Կան նաև մեծ գորգեր (Հերևքեյի նման), որոնք զարդարում են հատակը։ Բոհեմյան բյուրեղապակե ջահերը, ֆրանսիական ժամացույցները, ինչպես նաև չինական, ճապոնական, ֆրանսիական և թուրքական ճենապակե սափորները զարդարում են պալատը։ Պալատի բակում առկա են ծառերի մի քանի տեսակներ։ Բակից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Բոսֆոր։

Photographies by:
Statistics: Position
2843
Statistics: Rank
111289

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
192457638Click/tap this sequence: 8267
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Բեյլերբեյի պալատ ?

Booking.com
8.776.832 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 1.707 visits today.