Çamlıca Camii

( Չամլըջա (մզկիթ) )

Չամլըջա մզկիթ, մզկիթ, որը գտնվում է Ստամբուլ քաղաքում և հանդիսանում է Թուրքիայի ամենամեծ մզկիթը։ Մզկիթը կարող է տեղավորել 63,000 մարդ և ներառում է թանգարան, պատկերասրահ և ստորգետնյա ավտոկայանատեղի 3,500 մեքենայի համար։

Չամլըջա մզկիթը ձևավորվել է երկու կին ճարտարապետների՝ Բահար Միզրակի և Հայրիե Գյուլ Տոտուի կողմից՝ մոտավորապես արժենալով 150 մլն լիրա ($66.5 միլիոն)։

Մզկիթը Թուրքիայի կառավարության այն մեգանախագծերի մեկն է, որով կառավարությունը ցանկանում է ցուցադրել իր տնտեսական ուժը և Արդարություն և զարգացում կուսակցության ժառանգությունը։

Չամլըջա մզկիթը բացվել է 2019 թվականի մայիսի 3-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից։ Աշխարհի մի քան երկների ղեկավարներ ներկա են գտնվել բացման արարողությանը, այդ թվում Սենեգալի նախագահ Մակի Սալլը, Գվինեայի նախագահ Ալֆա Կոնդը, Ալբանիայի նախագահ Իլիր Մեթան, Պաղեստինի վարչապետը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Photographies by:
Statistics: Position
276
Statistics: Rank
424736

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
431258967Click/tap this sequence: 5781
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Չամլըջա (մզկիթ) ?

Booking.com
9.001.524 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 4.006 visits today.