Dolmabahçe Sarayı

( Դոլմաբահչե պալատ )

Դոլմաբահչե պալատ (թուրքերեն՝ Dolmabahçe Sarayı), Օսմանյան կայսրության վարչական կենտրոն, որը գտնվում է Ստամբուլի Բեշիքթաշ շրջանում, Բոսֆորի եվրոպական ափին։

Պատմություն
 
Աբդուլ Մեջիդ 1-ին
 
Սելամլըքի արտաքին տեսքը

Դոլմաբահչե պալատի կառուցումը սկսվել է կայսրության 31-րդ սուլթան Աբդուլ Մեջիդ 1-ի ժամանակ և կառուցվել է 1843-1856 թվականներին։ Նախկինում սուլթանը և իր ընտանիքը ապրել են Թոփքափը պալատում, բայց եթե համեմատենք եվրոպական միապետների հետ միջնադարում Թոփքափը պալատում բացակայում էր ժամանակակից ոճը, շքեղությունը և հարմարավետությունը։ Այդ իսկ պատճառով Աբդուլ Մեջիդը որոշեց կառուցել մի նոր և ժամանակակից պալատ Բեշիքթաշի նախկին Սահիլ պալատի մոտ:Շինարարական աշխատանքների համար պատասխանատվություն էր կրում Հաջի Սայիդ Աղան։ Իսկ ճարտարապետական աշխատանքները իրականցնում էիր Կարապետ Բալյանը, նրա տղան՝ Նիկողայոս Բալյանը և Իվանիս Քալֆան։ Շինարարության արժեքը կազմել է 5 միլիոն ոսկե լիրա կամ 35 տոննա ոսկի, որը համարժեք է այսօրվա 1,5$ բիլիոնին(2013)[1][2]։ 1856 թվականից պալատը եղել է վեց սուլթանների բնակավայրը, այն բնակեցվել է մինչև 1924 թվականի խալիֆայության անկումը։ Վերջին արքան, որ բնակվել է այստեղ եղել է Խալիֆ Աբդուլ Մեջիդ Էֆենդին։ 1924 թվականի մարտի 3-ին երկրում մի օրենք ընդունվեց, ըստ որի պալատը դարձավ Թուրքիայի հանրապետության ազգային ժառանգությունը։ Թուրքիայի հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը ամռան ընթացքում պալատը օգտագործում էր որպես նախագահական նստավայր և իր որոշ գործեր պլանավորում էր այստեղ։ Աթաթուրքը իր կյանքի վերջին օրերը անցկացրել է այս պալատում, որտեղ էլ մահացել է 1938 թվականի նոյեմբերի 10-ին։

Dolmabahce Palace Goldgrambars.com
Photographies by:
Statistics: Position
1125
Statistics: Rank
102100

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
263485719Click/tap this sequence: 6239

Google street view

Where can you sleep near Դոլմաբահչե պալատ ?

Booking.com
489.844 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 6 visits today.