Anadolu Hisarı

( Անադոլուհիսար )

Անատոլիական ամրոց (Անադոլուհիսար) (անգլ.՝ Anadoluhisarı, թուրքերեն՝ Anadolu Hisarı), օսմանյան պալատ, որը գտնվում է Ստամբուլում` Բոսֆորի աջ ափին։ Անադոլուհիսարը համարվում է Ստամբուլի ամենահին թուրքական ճարտարապետական կառույցը։ Պալատից հյուսիս գտնվում է Սուլթան Մեհմեդ Ֆաթիհի կամուրջը։ Անադոլուհիսարի դիմաց` Բոսֆորի հակադիր ափին է գտնվում օսմանյան Ռումելիհիսար ամրոցը։ Անադոլուհիսարը զբաղեցնում է ավելի քան 7,000 մ² տարածք։

Պատմություն

Անադոլուհիսարը կառուցվել է Բոսֆորի ասիական ափին` Բայազիդ I սուլթանի հրամանով 1393 թվականին[1]։ Բայազիդը այն կառուցել էր տվել հին հունական աստված Ուրանոսի տաճարի տեղում։ Կառուցվել է Կոստանդնուպոլսի գրավումը ապահովելու նպատակով։ Պալատը կառուցվել է Բոսֆորի ամենանեղ մասում, որտեղ նեղուցի լայնությունը կազմում է 660 մետր։ Ավելի ուշ, 1452 թվականին Անադոլուհիսարի դիմաց Բոսֆորի հակադիր ափին կառուցվել է Ռումելիհիսար ամրոցը, ինչից հետո նեղուցը սկսեց ամբողջովին վերահսկվել Օսմանյան կայսրության կողմից։

Անատոլիական ամրոցը կիրառվել է որպես դիտակետ։ Նրա բարձրությունը կազմում է 25 մետր։ Ավելի ուշ ամրոցը վերանորոգվել է Մեհմեդ II սուլթանի կողմից։ Կոստանդնուպոլսի անկումից հետո Անադոլուհիսարը ծառայել է որպես բանտ։

1991— 1993 թվականներին ամրոցը վերանորոգվել և վերականգնվել է։ Այն վեր է ածվել թանգարանի, սակայն լայն շրջանակների համար փակ է։ Պալատի ներսում կա մզկիթ։ Պատմական փաստաթղթերում ամրոցը շատ հաճախ անվանվում է «Güzelce Hisar»[2]: Մեհմեդ II-ը վերանորոգման ժամանակ կառուցել է տվել 2 մետր լայնությամբ պատ պաալտի շուրջը, որը ուներ երեք դիտաշտարակ։ Այնպիսի կառույցներ, ինչպիսիք են ամբարները և բնակելի սենյակները ավելացվել են ավելի ուշ։

Ahmet Muhtar Paşa (1902)։ Feth-i Celil-i Konstantiniye։ Bedir Press։ էջ 21  Finkel Caroline (2006)։ Osman's Dream: The History of the Ottoman Empire 1300-1923։ New York: Basic Books։ էջ 24։ ISBN 978-0-465-02397-4 
Photographies by:
Statistics: Position
3761
Statistics: Rank
104142

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
467528193Click/tap this sequence: 8135
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Անադոլուհիսար ?

Booking.com
8.734.201 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 7.094 visits today.