Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խնձորեսկ (այլ կիրառումներ)

Խնձորեսկ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում։ Ըստ 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ գյուղի բնակչությունը կազմում է 2070 մարդ։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1580 մ, զբաղեցրած տարածքը կազմում է 6772, 8 հա։ Գտնվում է Գորիս-Ստեփանակերտ մայրուղուց աջ, խոր ձորի զառիթափի լանջերին և սարահարթի վրա, որտեղից էլ ստացել է Խնձորեսկ անվանումը։ Գտնվում է մարզկենտրոնից 82 կմ հեռավորության վրա։

«Խնձորեսկ» անունով է կոչվում և՛ հին գյուղատեղին, որ տարածված է լեռնահովտում, և՛ նոր գյուղը, որ սփռված է նրանից վեր՝ ձախ կողմում ընկած սարահարթում։

Խնձորեսկը պատմական հուշարձան է համարվել, որը պահպանվել է սովետական պետության կողմից։ «Հին Խնձորեսկը պետք է պահել և պաշտպանել որպես հնությունների խոշորագույն թանգարան,— ասել է Մարտիրոս Սարյանը ՀՍՍՀ Գերագույն սովետի յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանում,— այդպիսի հրաշքային տեղ աշխարհում քիչ կա»։ Խնձորեսկի պատմությ...Կարդալ ավելին

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խնձորեսկ (այլ կիրառումներ)

Խնձորեսկ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում։ Ըստ 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ գյուղի բնակչությունը կազմում է 2070 մարդ։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1580 մ, զբաղեցրած տարածքը կազմում է 6772, 8 հա։ Գտնվում է Գորիս-Ստեփանակերտ մայրուղուց աջ, խոր ձորի զառիթափի լանջերին և սարահարթի վրա, որտեղից էլ ստացել է Խնձորեսկ անվանումը։ Գտնվում է մարզկենտրոնից 82 կմ հեռավորության վրա։

«Խնձորեսկ» անունով է կոչվում և՛ հին գյուղատեղին, որ տարածված է լեռնահովտում, և՛ նոր գյուղը, որ սփռված է նրանից վեր՝ ձախ կողմում ընկած սարահարթում։

Խնձորեսկը պատմական հուշարձան է համարվել, որը պահպանվել է սովետական պետության կողմից։ «Հին Խնձորեսկը պետք է պահել և պաշտպանել որպես հնությունների խոշորագույն թանգարան,— ասել է Մարտիրոս Սարյանը ՀՍՍՀ Գերագույն սովետի յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանում,— այդպիսի հրաշքային տեղ աշխարհում քիչ կա»։ Խնձորեսկի պատմությունը և բնությունը արտացոլվել են մի շարք հայ գրողների ու նկարիչների (Րաֆֆի, Սերո Խանզադյան, Ս. Այվազյան, Մ. Մարյան, Է. Իսաբեկյան, Խ. Եսայան, Հ. Ռուխկյան, Դ. Խանջյան) գործերում, իսկ ժողովրդական մեղեդիների և աշուղական երգերի մոտիվները՝ Ա. Սաթյանի ստեղծագործություններում։

Պատմություն

Խնձորեսկի պատմությունը հին է և հարուստ։ Ինչպես գրված է խնձորեսկցի պատմիչ Ուսուբ-օղլու հուշագրությունում, գյուղի հիմնադիրներըեղել են երկու որսորդ եղբայրներ՝ Ջանաղան ու Թավարին։ Նրանք, փախչելով պարսկական ջարդից, Նախիջևանից հասել են Զանգեզուր աշխարհի Որոտանի կիրճը, թաքնվել Հալիձորի անտառներում, և երբ խաղաղություն է հաստատվել, դուրս են եկել որսի։ Ընկնելով մի եղնիկի ետեևից հասել են հին Խնձորեսկի ձորը։ Խփելով եղնիկին, նրանք որոշել են եկեղեցի կառուցել և այդտեղ բնակություն հաստատել[1]։ Նրա տարածքում եղած մի շարք բնակատեղիներ, որոնք դեռևս չեն պեղված և ուսումնասիրված, գալիս են, հավանաբար, Սյունյաց աշխարհի սկզբնավորման շրջանից։ Բուն Խնձորեսկում ամենահինը Չահլուկն է, որի պատմությունը հասնում է դարերի խորքը։ Ըստ երևույթին, XIV - XV դդ. է վերաբերում համեմատաբար հարթ ու մատչելի վայրերում գտնվող կենտրոնական թաղերի սկզբնավորումը։ Խնձորեսկի բնակիչները դարեր շարունակ հմտորեն օգտագործել են լեռնային բարդ տեղանքը, ինչպես բնակության ու աշխատանքի, այնպես էլ ինքնապաշտպանության համար։

Խնձորեսկը գործուն մասնակցություն է ունեցել ազատագրական այն պայքարին, որ Դավիթ Բեկի գլխավորությամբ ծավալվեց XVIII դարի 1-ին քառորդին Սյունիքում։ Գյուղի բերդը 1728-1730 թթ. եղել է Մխիթար Սպարապետի զորակայանը։ Ազատագրական շարժման պարտությունից օգտվելով՝ պարսիկ և օսմանցի բռնակալները սկսեցին հետապնդել ու հալածել հայերին։

 
Խնձորեսկը

Աբրահամ Կրետացի կաթողիկոսը, որ Թահմազ Ղուլի-Նադրխանին շահ կարգելուց հետո, 1735 թվականին, Մուղանի դաշտավայրից Տաթևի վրայով Էջմիածին վերադառնալիս կանգ էր առել Խնձորեսկում, իր «Պատմության» մեջ հանգամանորեն նկարագրում է տեսածը։ Գիշեր թե ցերեկ, ամեն րոպե, ուժերի անհամեմատ մեծ գերակշռություն ունեցող հրոսակների կողմից հարձակման ենթարկվելու վտանգը խնձորեսկցիներին ստիպել է որպես կացարան հարմարեցնել այն քարանձավները, որոնք փորված էին ժայռի մեջ, հաճախ գետնից 20 - 30 մ բարձրության վրա։ Կրետացին զարմանքով է դիտել, թե ինչպես պարանով քարանձավ էին մագլցում նույնիսկ կանայք՝ մեջքին կապած երեխա կամ քթոց։

Հին Խնձորեսկը եղել է Արևելյան Հայաստանի ամենամեծ գյուղը։ Գյուղը բաժանված է եղել թաղամասերի՝ Փրթոս, Ծտաթաղ, Խաշխաշի ձոր, Սպիտակ գոմի դուռ, Հայրուն նով, Ծլուկ, Չահլուկ և այլն[2] 1913 թվականին ունեցել է 1800 տուն, ընդ որում դրանց մեջ կային բազմաթիվ գերդաստաններ, որոնք բաղկացած էին մի քանի տասնյակ մարդուց։ Խնձորեսկցիները զբաղվում էին դաշտավարությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ, արհեստներով. Խնձորեսկի դարբինները, ներկարարները, որմնադիրները, գզրարները, դերձակները, հաղթուկները, պայտագործները, գորգագործները, զինագործները, հմուտ վարպետներ էին, որոնք հաճախ սպասարկում էին նաև հարևան գյուղերին։ Հռչակված էին Խնձորեսկի աշուղները, երգիչ-սազանդարները, որոնք երբեմն հասնում էին մինչև Թավրիզ, որպեսզի մասնակցեն պարսկերենով կատարվող ժողովրդական երգի մրցույթներին։ 1913 թվականին Խնձորեսկում կար զանազան տիպի 27 խանութ, մեծ մասը՝ մանրավաճառ։

XIX դարի վերջին - XX դարի սկզբին կապիտալիստական ապրանքային հարաբերությունների ծավալումը իր ազդեցությունը թողեց նաև Խնձորեսկի վրա. դասակարգային հակասությունների սրման հետ մեկտեղ առաջացավ գերբնակչություն, որը սկսեց աշխատանք որոնել Անդրկովկասի տարբեր վայրերում, հատկապես Բաքվում, ապա, ինչպես խնձորեսկցիներն էին ասում՝ «ծովի էն կողմը»՝ Միջին Ասիայում։ Բնակչության արտահոսքը շարունակվեց նաև հետագայում, և Անդրկովկասի ու Միջին Ասիայի մի շարք կենտրոններում բնակություն հաստատեցին հազարավոր խնձորեսկցիներ։ Բանվորական կենտրոնների հետ անմիջական կապը խթանել է Խնձորեսկում հեղափոխական տրամադրությունների տարածումը, ապա և՝ շարժման վերելքը։ 1919 թվականի ապրիլին ստեղծվել է Խնձորեսկի կոմունիստական կուսակցական կազմակերպությունը՝ առաջինը շրջանում։ 1928 - 1929 թվականներին կազմակերպվել է Խնձորեսկի կոլեկտիվ տնտեսությունը (1976 թ.-ից՝ սովետական տնտեսություն)։ Այդ ժամանակ էլ Խնձորեսկն էլեկտրիֆիկացվել է։

1941 - 1945 թվականի Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է շուրջ 1300 խնձորեսկցի, որոնցից 480-ը ընկել է մարտի դաշտում։ Նրանք ծառայել են զորքի բոլոր տեսակներում՝ 1100-ը որպես շարքային, մնացածը՝ սպա։ Դիվիզիայի հրամանատարներ գեներալ-մայոր Սերգեյ Կարապետյանի, գնդապետ Ներսես Բալոյանի, Սովետական Միության հերոս Գուրգեն Արզումանյանի և բազմաթիվ ուրիշների անունները առհավետ մտել են Հայրենական մեծ պատերազմի տարեգրության մեջ։ Գյուղը տվել է մեկ գեներալ (Սերգեյ Կարապետյան), 8 գնդապետ, 80 սպա և 200-ից ավելի շքանշանակիր զինվորականներ։

Նոր Խնձորեսկը կառուցվել է 1950-ական թթ. սկսած, երբ 9 կմ հեռավորությունից անցկացվեց ջրատար դեպի Խնձորեսկի սարահարթը։ Նոր գյուղը կառուցապատվել է ըստ գլխավոր հատակագծի։ Սովետական տնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ, դաշտավարությամբ։ 1980-ականներին գործում է Գ. Սևունցի անվան գյուղատնտեսական մեքենայացման թեքումով միջնակարգ դպրոցը, ակումբ, գրադարան, կինո, բուժարան։ Խնձորեսկում են ծնվել Լենինյան մրցանակի դափնեկիր Հ. Սարկիսովը (Սարգսյան) և սոցիալիստական աշխատանքի հերոսներ Մ. Թյունյանն ու Մ. Մյուլխասյանը։

Էդուարդ Զոհրաբյան։ «Խնձորեսկ»։ Երևան։ ՎՄՊ-ՊՐԻՆՏ հրատարակչություն։ 2003։ էջ 7-8 Էդուարդ Զոհրաբյան։ «Խնձորեսկ»։ Երևան։ ՎՄՊ-ՊՐԻՆՏ հրատարակչություն։ 2003։ էջ 9
Photographies by:
Marcin Konsek - CC BY-SA 4.0
Marcin Konsek - CC BY-SA 4.0
Statistics: Position
2645
Statistics: Rank
46966

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
721935486Click/tap this sequence: 7491

Google street view

Videos

Where can you sleep near Խնձորեսկ ?

Booking.com
489.190 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 16 visits today.