Qazançı kilsəsi

( Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճար )
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի, հայկական առաքելական եկեղեցի Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Շուշի քաղաքում։ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի կենտրոնն է։ Ընդգրկված է Շուշիի քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում և հանդիսանում է Արցախի խորհրդանիշներից մեկը։ Կառուցվել է 1868-1887 թվականներին։

Պատմություն

Տաճարը հիշատակվում է Մեսրոպ Տախիդյանի «Ճամփորդություն դեպի Հայաստան» գրքում (1820 թ.)։ Շահեն Մկրտչյանի կարծիքով դա այն պատճառով է, որ զանգակատունը կառուցվել է եկեղեցուց ավելի վաղ, և տաճարի տեղում եղել է 18-րդ դարի մի այլ եկեղեցի։

Մինչ նոր եկեղեցին կառուցելը ճարտարապետները կանգնել են մի մեծ խնդրի առջև՝ բանն այն էր, որ ամեն պատարագից առաջ հարկավոր էր, որ պատարագիչ քահանան մեղքերի թողություն խնդրեր մեկ այլ քահանայից, և լսեր այս խոսքերը. «Թող քո ականջները լսեն, թե ինչ են բարբառում քո շուրթերը», սակայն եկեղեցին ուներ միայն մեկ քահանա, այդ իսկ պատճառով ճարտարապետներ որոշեցին կառուցել մի ընդհատակյա սենյակ, որտեղ տեղի կունենար հրաշքը՝ քահանան թողություն էր խնդրում լսելով իր սեփական ձայնը՝ ասելով. «Թող իմ ականջները լսեն, թե ինչ են բարբառում իմ շուրթերը»։ Այս երևույթը միակն է աշխարհում և այն մինչև հիմա էլ գործում է Շուշիի Ս. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում։

Զանգակատունը կառուցվել է շուշեցի Աբրահամ Խանդամիրյանցի կողմից։ Զանգակատան արևելյան պատին կա արձանագրություն, որն ասում է.

Aquote1.png  (Կառուցվել է) զանգակատունը Գաբրիէլ Յովսէփեան-Բատիրեանցի յիշատակին, ով Ղազանչից է, Մկրտիչ Մարգարեան-Խանդամիրեանցի, նրա կնոջ Բալասնի և որդիների Արուպէ և Ստեփանէ և բոլոր Ղազանչեցիների յիշատակին։ Փառք Աստծուն, և թող փրկուեն բոլոր կենդանի և մահացածների հոգիները։ 1858 թվականի ամառ։ Aquote2.png 


Կառուցման թվերը գրված են հարավային պատի վերևի հատվածում[1]։

Հայ-ադրբեջանական հակամարտություն
 
Եկեղեցին Շուշիի հայերի ջարդերից հետո, 1920-ական թվականներ

Շուշիի ջարդերից հետո՝ 1920 թվականին, եկեղեցին փակվեց։ Քաղաքում բնակվող ադրբեջանցիների կողմից այն սկսեց օգտագործվել որպես պահեստ, իսկ հետագայում՝ որպես ավտոտնակ։ Այդ ժամանակահատվածում քանդվեցին եկեղեցու մուտքի մոտ դրված հրեշտակների արձանները, ավերվեց գմբեթը։

Արցախյան պատերազմի ընթացքում եկեղեցին հակամարտող կողմերի համար կարևոր նշանակություն ուներ։ Հայկական կողմի համար այն հանդիսանում էր խորհրդանիշ, իսկ ադրբեջանական զինված ուժերի համար՝ Գրադ հրթիռային համալիրների հրթիռների պահեստ։ Շուշիի ազատագրման ռազմական գործողությունից հետո այնտեղ այցելեցին Արցախի ռազմաքաղաքական և հոգևոր ղեկավարությունը։ Ավերված գմբեթը վերականգնվեց 1998 թվականին։

Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ՝ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին, Ադրբեջանի ռազմաօդային ուժերի կողմից հրթիռակոծվել է, վնասվել է եկեղեցու գմբեթը[2]։

Շահեն Մկրտչյան, Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները, Երևան, «Հայաստան», 1988 — 360 էջ. — 25000 հատ, ISBN 5-540-00402-7։ «Հրետակոծությունից վնասվել է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին. լուսանկարներ»։ www.1lurer.am։ Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 8 
Photographies by:
Ondřej Žváček - CC BY 2.5
Statistics: Position
1258
Statistics: Rank
94953

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
814759362Click/tap this sequence: 2399

Google street view

Where can you sleep near Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճար ?

Booking.com
489.341 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 168 visits today.