Tatev Monastery

( Տաթևի վանք )
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տաթև (այլ կիրառումներ)

Տաթևի վանք, միջնադարյան վանական համալիր Հայաստանում։ Գտնվում է Սյունիքի մարզի Տաթև գյուղի հարավում՝ Որոտան գետի վտակի ձորի աջափնյա եզերքին։ Ավանդության համաձայն՝ վանքը կոչվել է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի անունով։

Ըստ Ստեփանոս Օրբելյանի, ով հեղինակել է «Սիսական նահանգի պատմություն» աշխատությունը, Տաթևի վանքի առաջին եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում, ունեցել անշուք տեսք, սակավաթիվ ճգնավոր միաբաններ։ 8-րդ դարի վերջին եղել է Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը։ Այստեղ են բերվել Քրիստոսի խաչափայտի մասունքով արծաթե հսկա (մարդաչափ) «Բաբկենյան խաչը» (պատրաստել էր Բաբիկ իշխանի որդի Վասակը), Բյուզանդիայից՝ «Աստվածամուխ սուրբ Նշանը», սուրբ Հովհաննեսի, սուրբ Ստեփանոս Նախավկայի, տասնմեկ առաքյալների, սուրբ Գրիգոր Ա Լուսավորչի, սուրբ Հռիփսիմեի մասունքները, Աստվածածնի մազերը։

Կալվածքներ գնելու և նվիրատվությունների շնորհիվ վանքը դարձել է խոշոր ավատատեր...Կարդալ ավելին

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տաթև (այլ կիրառումներ)

Տաթևի վանք, միջնադարյան վանական համալիր Հայաստանում։ Գտնվում է Սյունիքի մարզի Տաթև գյուղի հարավում՝ Որոտան գետի վտակի ձորի աջափնյա եզերքին։ Ավանդության համաձայն՝ վանքը կոչվել է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի անունով։

Ըստ Ստեփանոս Օրբելյանի, ով հեղինակել է «Սիսական նահանգի պատմություն» աշխատությունը, Տաթևի վանքի առաջին եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում, ունեցել անշուք տեսք, սակավաթիվ ճգնավոր միաբաններ։ 8-րդ դարի վերջին եղել է Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը։ Այստեղ են բերվել Քրիստոսի խաչափայտի մասունքով արծաթե հսկա (մարդաչափ) «Բաբկենյան խաչը» (պատրաստել էր Բաբիկ իշխանի որդի Վասակը), Բյուզանդիայից՝ «Աստվածամուխ սուրբ Նշանը», սուրբ Հովհաննեսի, սուրբ Ստեփանոս Նախավկայի, տասնմեկ առաքյալների, սուրբ Գրիգոր Ա Լուսավորչի, սուրբ Հռիփսիմեի մասունքները, Աստվածածնի մազերը։

Կալվածքներ գնելու և նվիրատվությունների շնորհիվ վանքը դարձել է խոշոր ավատատեր։ 848 թվականին իշխան Փիլիպե Սյունին կառուցել է սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Սյունյաց գահերեց իշխան Աշոտ Սյունու պատվերով Հովհաննես եպիսկոպոսը ձեռնարկել է հայկական ամենախոշոր եկեղեցիներից մեկի՝ սուրբ Պողոս-Պետրոս տաճարի կառուցումը, ինչին օժանդակել է Շուշանիկ տիկինը։ Տաճարի հիմքը դրվել է 895 թվականին, շինարարությունն ավարտվել 906 թվականին։ Օծմանը ներկա են եղել Սմբատ Ա թագավորը, Վասպուրականի Գագիկ Արծրունի իշխանը, կաթողիկոս Հովհաննես Ե Դրասխանակերտցին, Աղվանից Սիմոն Բ կաթողիկոսը, հոգևոր ու ազնվական դասի ներկայացուցիչներ։ Բացվում է Տաթևի մատենադարանը։

Սյունիքի թագավորության (987-1170) անկումից հետո Տաթևի վանքը որոշ ժամանակով ամայացել է, իսկ հոգևորականները տեղափոխվել են Նորավանք։ Կարճ ժամանակ անց Վրաց թագավորության զորքերի գլուխ անցած՝ Զաքարե ամիրսպասալար և Իվանե աթաբեկ Զաքարյանները ազատագրում են հյուսիսարևելյան Հայաստանը։ Սյունիքը, Արցախը, Այրարատը, Ուտիքի ու Գուգարքի մի մասը մտնում են Զաքարյան իշխանապետության կազմի մեջ։ Սյունիքի իշխաններ Օրբելյանները խթանում են վանքի հետագա զարգացումը։ 14-րդ դարում հիմնադրվում է Տաթևի համալսարանը, որը դառնում է գիտության խոշոր կենտրոն։ Դրան կից բացվում է Տաթևի մանրանկարչության դպրոցը։

Ուշ միջնադարում և նոր ժամանակներում Տաթևի պարսպապատ վանքը ու նրան կից նորաբաց Տաթևի անապատը ունեցել են կարևոր ռազմավարական նշանակություն։ 1722-30 թվականներին Տաթևը եղել է Սյունիքի ազատագրական պայքարի, 1919-21 թվականներին՝ Զանգեզուրի ինքնապաշտպանության կարևոր օջախներից մեկը։ 1931 թվականին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով եկեղեցական համալիրը գրեթե ամբողջությամբ ավերվել է, գետնին է հավասարվել Տաթևի համալսարանը, հողով ծածկվել վանքի մուտքը։ 1974-1998 թվականներին վանական համալիրի մեծ մասը վերականգնվել է. կիսակառույց են շարունակում մնալ զանգակատունը և հարակից մի քանի կառույցներ, այդ թվում՝ պարիսպների մի մասը։

2010 թվականին շահագործման է հանձնվում աշխարհի ամենաերկար հետադարձելի՝ ՏաԹևեր ճոպանուղին (5.7 կմ), որը նպաստում է տարածաշրջանի զբոսաշրջության զարգացմանը։

Տաթևի վանքի վերականգնումը, վանական կյանքի վերածնունդը և վանքի կրթական նշանակության վերականգնումը «Տաթևի Վերածնունդ» նախագծի հիմնական նպատակներից է, որի մի մասն է կազմում նաև «ՏաԹևեր» ճոպանուղին։

Պատմություն Վաղ միջնադար
 
Սյունիք նահանգՄեծ Հայք  Մեծ Հայքի թագավորություն

Տաթևի վանքը եղել է հոգևոր-մշակութային կենտրոն, խոշոր վանական կալվածատիրական հաստատություն Մեծ Հայքի թագավորության Սյունիք աշխարհ-նահանգի Ծղուկք գավառում (այժմ՝ Սյունիքի մարզի Տաթև գյուղում)։ Հայաստանում ավատատիրական կարգերի հաստատումից հետո նահանգի ժառանգական կառավարումը հանձնվում է Արշակունի արքայական ընտանիքին առավել մոտ կանգնած հզոր իշխանական տան՝ Սյունիներին։ Վերջինիս գերիշխանության տակ էին ոչ միայն Սյունիքի բարձրավանդակն ու Զանգեզուրի լեռնաշղթան (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզ), այլև Վայոց ձոր և Գեղարքունիք գավառները։ Սյունի իշխանները ձեռնամուխ են լինում բազմաթիվ վանքերի ու եկեղեցիների կառուցման, դրանք շրջապատում պարիսպներով։

Վանական համալիրի առաջին շինությունները կառուցվել են 4-րդ դարում, երբ Հայաստանում քրիստոնեությունն ընդունվել է պետական պաշտոնական կրոն։ 387 թվականին տեղի է ունենում Հայաստանի առաջին բաժանումը, իսկ ավելի ուշ Հայաստանը վերածվում է պարսկական մարզպանության (428)։ Վաղ միջնադարում, երբ արևելյան Հայաստանը գտնվել է պարսկական տիրապետության ներքո, Տաթևի վանքը եղել է դպրության առաջնակարգ կենտրոն։ 701 թվականին Հայաստանը, Վրաստանը ու Աղվանքը մտնում են Արաբական խալիֆայության կազմ՝ որպես վարչաքաղաքական մեկ միավոր՝ Արմինիա կուսակալություն։ Նույն դարի վերջից Տաթևի վանքը դառնում է Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը։

Զարգացած միջնադար

Տաթևի վանքի տարածքը 9-րդ դարում արդեն չի բավարարել Սյունյաց եպիսկոպոսական աթոռի պահանջները։

839 թվականին Դավիթ եպիսկոպոսը Սյունյաց Փիլիպե իշխանից գնել է վանքի շրջակայքի «Արծիվ» կոչված տարածքը։ 844 թվականին նա նույն իշխանից նվեր է ընդունել Տաթև գյուղը, որտեղ և հիմնադրել է հետագայում հռչակ ստացած վանքը։ Կալվածքներ գնելու և նվիրատվությունների շնորհիվ վանքը դարձել է խոշոր ավատատեր։ 844 թվականին Կովսական գավառի իշխան Հրահատը Տաթևի վանքին է նվիրել Նորաշենիկ գյուղը, 848 թվականին իշխան Փիլիպեն կառուցել է սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ 881 թվականին վանահայր Սողոմոն եպիսկոպոսը գնել է Դարատափ գյուղը, վանքին վերադարձրել Խոտ գյուղը և սուրբ Նշանի համար ճարտար վարպետների ձեռքով պատրաստել թանկ արժեք քարերով զարդարված ոսկե խաչ։

 
սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

Սյունյաց գահերեց իշխան Աշոտ Սյունու և Շուշանիկ տիկնոջ պատվերով Հովհաննես եպիսկոպոսը ձեռնարկել է հայկական ամենախոշոր եկեղեցիներից մեկի՝ սուրբ Պողոս-Պետրոս տաճարի կառուցումը։ Տաճարի հիմքը դրվել է 895 թվականին, շինարարությունն ավարտվել 906 թվականին։ Սրբատաշ բազալտից կառուցված տաճարի գմբեթը հենվում է երկու խոշոր մույթերի և արևմտյան ավանդատների անկյունների վրա։ Մույթերը խորհրդանշում են Պողոս և Պետրոս առաքյալներին, որոնց մասունքները դրվել են մույթերի հիմքերում և անկյուններում։

Տաճարի օծմանը ներկա են եղել Սմբատ Ա Բագրատունի թագավորը, Գագիկ Արծրունի իշխանը (հետագայում՝ Վասպուրականի թագավոր), կաթողիկոս Հովհաննես Ե Դրասխանակերտցին, Աղվանից Սիմոն Բ կաթողիկոսը, ազնվական ու հոգևորական բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Օծման առթիվ ներկա գտնվողները Տաթևի վանքին գյուղեր և կալվածքներ են նվիրել Բաղք, Ծղուկ, Հաբանդ, Գեղարքունիք, Արևիք գավառներում։ Վանքին նվիրված մոտակա Ցուրաբերդ, Տամալեք և Բերդ գյուղերի բնակիչներն ըմբոստացել են այդ որոշման դեմ, չեն ենթարկվել, իսկ 915 թվականին ցուրաբերդցիները ապստամբել են, կողոպտել վանքը, միաբաններից ոմանց սպանել։

 
սուրբ Պողոս-Պետրոս տաճար

Հովհաննես եպիսկոպոսը սուրբ Պողոս-Պետրոս տաճարի կառուցումը նշանավորել է նրա հարավային մուտքի դիմաց սուրբ Երրորդությանը նվիրված հուշասյուն կանգնեցնելով (կոչվել է «Գավազան»), որը շարնիրային սկզբունքով իրականացված հիմքի շնորհիվ ճոճվել է Տաթևի վանքը պարսպապատվել է, թեք տեղանքը բարձր հենապատերի միջոցով հարթվել, կառուցվել են թաքստոցներ, նկուղներ, դեպի բակը բացվող խցեր, սեղանատուն, արհեստանոցներ, մթերանոցներ, գրատուն, տաճարի առջև՝ գավիթ (որպես աղոթատեղի) և Սյունյաց իշխանների տապանատուն։ 9-րդ դարում Տաթևի վանքը Բագրատունյաց Հայաստանի ամենախոշոր ու նշանավոր վանքն էր. ունեցել է շուրջ 500 միաբան, վարդապետարան։ Վանքում աշխատել, ստեղծագործել են փիլիսոփաներ, երաժիշտներ, մանրանկարիչներ, գրիչներ։

918 թվականին Հովհաննես եպիսկոպոսը վախճանվել է (թաղվել է Տաթևի վանքի բակում), և Հովհաննես Ե Դրասխանակերտցին Սյունյաց եպիսկոպոս է նշանակել Հակոբ Դվինեցուն, որը շարունակել է Տաթևի վանքի կալվածքների ընդլայնման գործը։ Հակոբ եպիսկոպոսը 932 թվականին գնել է Վարարակ գետի ջուրը, կառուցել երկար ջրանցք՝ մինչև վանքի մոտ գտնվող Ցաքուտ ամայի վայրը, և այն մշակելի դարձրել։

Տնտեսապես հզորանալով՝ Տաթևի եպիսկոպոսությունը 940-950-ական թվականներին փորձել է անկախանալ Հայոց հայրապետական աթոռից։ Ի պատասխան Հակոբ եպիսկոպոսի անջատողական գործողությունների՝ կաթողիկոս Անանիա Ա Մոկացին բանադրել է նրան։ Օգտվելով դրանից՝ Գեղարքունիքի, Երնջակի, Գողթնի հոգևոր առաջնորդները հրաժարվել են ճանաչել Տաթևի վանքի գերագահությունը և հիմնել են առանձին եպիսկոպոսություններ, իսկ աշխարհիկ իշխանները տիրացել են վանքի կալվածքների մեծ մասին։ 958 թվականին եպիսկոպոս ընտրված Վահան Սյունեցուն (968-969 թվականներին՝ կաթողիկոս Վահան Ա Սյունեցի) հաջողվել է մասամբ վերականգնել Տաթևի վանքի իրավունքներն ու կալվածքները։ Ավելի ուշ հիմնադրվում է Սյունիքի թագավորությունը (987-1170), և Տաթևի դերն ու նշանակությունը ավելիէ բարձրանում։

 
սուրբ Աստվածածին եկեղեցի

11-րդ դարում Ցուրաբերդի բնակիչները վերսկսել են իրենց պայքարը Տաթևի վանքի դեմ։ 1003 թվականին ապստամբ գյուղացիները սպանել են եպիսկոպոսին, ինչի համար Սյունյաց Վասակ Ա թագավորը հիմնահատակ ավերել է Ցուրաբերդը։ 1006 թվականին կաթողիկոս Սարգիս Ա Սևանցու շրջաբերականով Տաթևի եպիսկոպոսությանն են վերադարձվել նրա նախկին բոլոր վիճակները։ 1043 թվականին Հովհաննես եպիսկոպոսը կառուցել է սուրբ Պողոս-Պետրոս տաճարին հարավից կից սրահը։ 1044 թվականին հարևան ամիրայությունների զորքերը հարձակվել են Տաթևի վանքի վրա, սպանել միաբաններին, կողոպտել վանքը, հրկիզել ու ավերել սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, բնակելի շենքերը, արհեստանոցները, որոնք շուտով վերականգնվել են։ 1046 թվականին Հովհաննես եպիսկոպոսը Սյունյաց Սմբատ Բ թագավորի օժանդակությամբ վերակառուցել է սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին՝ որմնասյան վերևում ագուցելով Գրիգոր Ա Լուսավորչի մասունքը։ Նրա հաջորդը՝ Գրիգոր եպիսկոպոսը, 1087 թվականին կառուցել է գավիթներ, հովանոցներ, վանքի դարպասը՝ վրան կենտրոնագմբեթ սուրբ Աստվածածին եկեղեցին, Սյունյաց Սենեքերիմ Ա թագավորի հրամանով հետ ստացել Տաթևի վանքից խլված կալվածքները։

1138 թվականի երկրաշարժից ընկել է Տաթևի վանքի սուրբ Պողոս-Պետրոս տաճարի գմբեթը, ավերվել սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ 1170 թվականին, երբ սելջուկ-թուրքերը գրավել են Բաղաբերդը և կործանել Սյունիքի թագավորությունը, կողոպտել են Տաթևի եպիսկոպոսարանի գանձերը, այրել 10 000-ի հասնող ձեռագրերը, երկիրն ավերակ ու անմարդաբնակ դարձրել։ Ամայացել է նաև Տաթևի վանքը։ Նրա առաջնորդները տեղափոխվել են Վայոց ձորի Նորավանքը։ 1216 թվականին այնտեղ եպիսկոպոսություն է հիմնվել, և Սյունյաց աթոռը տրոհվել է երկու մասի։ 1261 թվականին Սմբատ և Տարսայիճ Օրբելյանները նորոգել ու բարեկարգել են Տաթևի վանքը։ 1273 թվականին Տարսայիճ Օրբելյանը սուրբ Պողոս-Պետրոս տաճարին է նվիրել թանկարժեք սպասք, հանդերձանք, Տաթևի վանքին վերադարձրել նրա նախկին տիրույթները։ 1270-ական թվականներին Հայրապետ եպիսկոպոսը նորոգել է սուրբ Պողոս Պետրոս տաճարի ծածկերը և տանիքը։ 1282 թվականին մեկնել է Կիլիկիա և Լևոն Գ թագավորից վանքի համար բերել բյուզանդական արքունական մետաքսից գործված և շքեղ զարդարված եկեղեցական հանդերձանք, թանկարժեք սկիհներ, խաչեր և այլ նվերներ։

 
Հովհան Որոտնեցի և Գրիգոր Տաթևացի

Տաթևի վանքը վերստին հզորացել է, երբ 1286 թվականին Կիլիկիայում Կոստանդին Բ Կատուկեցի կաթողիկոսը Ստեփանոս արքեպիսկոպոս Օրբելյանին օծել է Սյունյաց աթոռի մետրոպոլիտ և հայոց պրոտոֆրոնտ ես (նախաթոռ եպիսկոպոս)։ Նա միավորել է Սյունյաց տարանջատված եպիսկոպոսարանները, մեկնել Մոնղոլիա՝ Արղունխանի մոտ և հաստատել Տաթևի վանքի գերագահությունը Սյունիքի բոլոր թեմերի նկատմամբ։ 1295 թվականին Ստեփանոս արքեպիսկոպոս Օրբելյանը հիմնովին վերակառուցել է երկրաշարժից ավերված սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին և Տաթևի վանքին նվիրել սեփական Արիտ գյուղը, 1297 թվականին վանքում ավարտել է «Պատմութիւն նահանգին Սիսական» աշխատությունը։ 1302 և 1304 թվականներին արքեպիսկոպոսի պատվերով Տաթևի վանքի համար ձուլվել են երկու խոշոր պղնձե զանգեր։ 13-րդ դարի վերջին վանքը դարձել է ունիթորության դեմ մղվող պաքարի կենտրոն։ 14-րդ դարում Տաթևի վանքը գիտամշակութային վերելք է ապրել։ Այստեղ են հավաքվել ժամանակի աչքի ընկնող աստվածաբաններ, փիլիսոփաներ, աստղագետներ, տրամաբաններ, երաժիշտներ, նկարիչներ։ Կրոնավորների թիվը գնալով մեծացել է՝ հասել մոտ 1000-ի։ Վերակառուցվել է վանական կրթարանը, 895 թվականին հիմնված վարդապետարանը դարձել է համահայկական մշակութային կենտրոն, հիմք է դրվել նոր, բարձր տիպի դպրոցի՝ Տաթևի համալսարանի։ Վանքին կից 10-րդ դարում գործել է Տաթևի մատենադարանը, որը համալսարանի գոյության տարիներին հարստացել է և գոյատևել մինչև 1911-12 թվականները, իսկ ավերից ու ավարառություններից փրկված 140 ձեռագիր մատյաններ տեղափոխվել են Էջմիածին, ապա՝ Երևանի Մատենադարան։ Համալսարանին կից գործել է մանրանկարչության դպրոց։

13-14-րդ դարերում Տաթևի վանքի եպիսկոպոսությունն ուներ 677 հարկատու գյուղեր՝ իր թեմում գտնվող 14 գավառներում (Ծղուկ, Եվայլախ, Վայոց ձոր, Գեղարքունի, Սոթք, Աղահեճ, Հաբանդ, Բաղք, Քաշունիք, Կովսական, Արևիք, Ձորք, Երնջակ, Ճահուկ), բազմաթիվ վանքեր։

14-րդ դարում Հովհան Որոտնեցին Տաթևի վանքի գավթի վրա կառուցել է կամարակապ, երկհարկանի զանգակատուն։ 1381-87 թվականներին Լենկթեմուրի՝ Սյունիք կատարած արշավանքի ժամանակ վանքը կողոպտվել է, հրկիզվել, կորցրել կալվածքների մեծ մասը։ 1434 թվականի թեմուրյան գահակալ Շահռուխի ասպատակությունից հետո Շմավոն եպիսկոպոսը միաբանների հետ տեղափոխվել է Սանահինի վանք։

Ուշ միջնադար

Տաթևի վանքը վերստին բարգավաճել է ուշ միջնադարում՝ 17-18-րդ դարերում, երբ իշխանական ու հոգևորական դասի հզորացումը խթանում է հայկական կարևոր կենտրոնների բարգավաճումը։ Ավելի ուշ ազատագրական պայքար է սկսվում Սյունիքում (1722-1730) և Արցախում (1724-1731)։ Առավել հիշարժան իրադարձություններ են՝

 
Գրիգոր Տաթևացու գերեզմանը Տաթևում
Առաքել եպիսկոպոսը կառուցել է վանքի հարավային կողմի գավիթը, գիտնական Գրիգոր Տաթևացու հիշատակին խաչքար կերտել Սիմեոն եպիսկոպոս Անգեղակոթցին Պարսից շահից հետ է ստացել Տաթևի վանքից խլված կալվածքները Հովհաննես եպիսկոպոս Շինաթաղցին բազմիցս մեկնել է Սպահան՝ պարսից Հուսեյն շահի մոտ և վերահաստատել Տաթևի վանքի իրավունքները կալվածքների նկատմամբ, կառուցել արևելյան դահլիճը, սրբատաշ քարից սենյակներ Ներսես եպիսկոպոսը բարեկարգել է վանքը, 1646 թվականին կառուցել արևմտյան խցերը և Տաթև գյուղի սուրբ Ներսես եկեղեցին Զաքարիա եպիսկոպոսը կառուցել է առաջնորդարանի շենքը, իսկ 1671 թվականին՝ բնակելի սենյակներ Կիրակոս Աղուերձեցին նորոգել է սուրբ Պողոս-Պետրոս տաճարի գմբեթը և վանքի պարիսպը 1705 թվականին Խոջա Անտոնի միջոցներով Տեր Միքայելը նորոգել է տաճարը Հովհաննես Ղալամյանցը նորոգել է վանքի շենքերը, եկեղեցիների տանիքները, կառուցել տնտեսական շինություններ և 1745 թվականին՝ Տաթև գյուղի աղբյուրը Մինաս Շինաթաղցին նորոգել է վանքի պարիսպը, կառուցել սեղանատուն, խոհանոց, հացատուն Աբրահամ Աստապատեցին 18-րդ երկրորդ քառորդին Տաթևի վանքում դպրոց է բացել, որ գործել է մինչև 20-րդ դարը, համալիրի հյուսիսարևելյան կողմում կառուցել 16 դասասենյակով դպրոցի շենք Հովակիմ արքեպիսկոպոսը 1787 թվականին տաճարի հարավային մուտքի առջև կառուցել է Գրիգոր Տաթևացու դամբարանը, հյուսիսային պարսպի բուրգերը, բնակելի սենյակներ, ձիթհանքի շենք և այլն։ 1796 և 1826 թվականներին վանքն ասպատակել են պարսկական զորքերը և կողոպտել վանական համալիրը։Նոր ժամանակներ

1801 թվականին Արևելյան Վրաստանը (Քարթլի-Կախեթի թագավորություն), համաձայն թագավոր Գեորգի XII-ի կտակի, միացվում է Ռուսական կայսրությանը։ Դրանից հետո տեղի են ունենում երկու՝ առաջին (1804-1813) և երկրորդ (1826-1828) ռուս-պարսկական պատերազմները։ 1813 թվականին կնքված Գյուլիստանի պայմանագրով ամրագրվում է Արևելյան Հայաստանի գավառների մեծ մասի՝ Գուգարքի, Ուտիքի, Արցախի և Սյունիք նահանգի մեծ մասի անցումը ռուսական տիրապետության ներքո։ Տաթևի վանքը, այդպիսով, պարսկական լծից ազատագրվում է այդ ժամանակ։ 15 տարի անց կնքված Թուրքմենչայի պայմանագրով հաստատվում է նախորդ հաշտության պայմանագիրը, և Արևելյան Հայաստանն անցնում է Ռուսական կայսրությանը։

Տաթևի վանքը
Զանգեզուրի երկրաշարժից (1931)
առաջ և հետո
 
 

1828 թվականին Տաթևի վանքի վանահայր Մարտիրոս եպիսկոպոսը ռուսական իշխանությունների միջոցով վերադարձրել է վանքից խլված կալվածքները, հիմնովին նորոգել Տաթևի վանքային համալիրը, Տաթև գյուղի ճանապարհը, Կաքավասարից ջուր անցկացրել, տնտեսական նոր շենքեր կառուցել։ 1837 թվականին Տաթևի վանքի մետրոպոլիտությունը վերացվել է, և Սյունիքը կազմել է Երևանի թեմի մի մասը։ 1858 թվականին Տաթևի վանքը ունեցել է 70 հարկատու գյուղեր, 1898 թվականին՝ 15 գյուղ և 5 միաբան։ 1862 թվականին սուրբ Պողոս-Պետրոս տաճարի արևելյան կողմը նորոգել է Հովհաննես արքեպիսկոպոս Ասլանյանը, 1865 թվականին վանքի հսուրբ կողմի շենքերը՝ վանահայր Սարգիս Գասպարյանցը։ 19-րդ դարի վերջին քանդել են վանքի գավիթն ու զանգակատունը և 20-րդ դարի սկզբին, տաճարի արևմտյան ճակատին կից, կառուցել բարձր, եռահարկ, քանդակազարդ զանգակատուն։

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում՝ 1917 թվականին, տեղի են ունենում Փետրվարյան և Հոկտեմբերյան հեղափոխությունները։ Դրա արդյունքում Ռուսաստանը պարտություն է կրում բոլոր ճակատներում, իսկ Անդրկովկասը աստիճանաբար սկսում է անկախանալ։ Քաղաքացիական կռիվների արդյունքում 1917 թվականի մարտին հիմնված Անդկովկասյան Հատուկ Կոմիտեն (1917 նոյեմբերից՝ Անդրկովկասյան կոմիսարիատ) բաժանման ու անկախացման ճանապարհին է կանգնում։ Դրան գումարվում է նաև 1917 թվականի դեկտեմբերին Երզնկայի զինադադարը խախտած օսմանյան զորքերի հարձակումը. թուրքերի դեմ պայքարելու ցանկություն չունենալով՝ Կայզերական Գերմանիայի աջակցությամբ 1918 թվականի մայիսի 28-ին իր անկախությունն է հռչակում Վրաստանի Դեմոկրատական Հանրապետությունը։ Դրան հաջորդում է մինչ այդ գոյություն չունեցած մի պետության՝ Մուսավաթական Ադրբեջանի ստեղծումը Օսմանյան կայսրության օժանդակությամբ, որը Հարավային Կովկասի մուսուլմանների միության ձև էր՝ բաղկացած Ռուսական կայսրության Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներից։ Դրան հաջորդում է հայոց պետականության վերականգնումը։

Հայ-ադրբեջանական հարաբերությունները ի սկզբանե լարված էին՝ կապված այն փաստի հետ, որ հայկական Ղարաբաղը, Զանգեզուրը ու Նախիջևանը մուսուլմանները ցանկանում էին ներառել իրենց սահմաններում։ 1919-21 թվականների Զանգեզուրի ինքնապաշտպանությունը ղեկավարում է Գարեգին Նժդեհը։ Պայքարի ակտիվ կենտրոններից մեկն է դառնում Տաթևի վանքը։

 
Տաթևը Լեռնահայաստանի քարտեզի վրա

1920 թվականի դեկտեմբերի 25-ին, երբ Դաշնակցություն կուսակցությունը մոտ մեկ ամիս վայր էր դրել իր իշխանությունը և Հայաստանում հաստատվել էին խորհրդային կարգեր, Տաթևի վանքում հրավիրվեց համազանգեզուրյան առաջին համագումարը, որը երկրամասը կոչեց «Լեռնահայաստան»։ Հայաստանի խորհրդայնացման ընթացքը հեշտացնելու նպատակով նոյեմբերի 30-ին Ադրբեջանի հեղկոմի ղեկավար Նարիման Նարիմանովը հայտարարեց Նախիջևանից, Զանգեզուրից և Լեռնային Ղարաբաղից հօգուտ Խորհրդային Հայաստանի հրաժարվելու մասին[1]։ Համագումարի ընթացքում սակայն, որոշվեց Զանգեզուրը ժամանակավորապես հռչակել անկախ պետություն, մինչև պարզ կդառնար Հայաստանին միանալու հնարավորությունը։ Սպարապետ դարձավ Գարեգին Նժդեհը։ 1921 թվականի ապրիլի 27-ին՝ անհաջող փետրվարյան ապստամբությունից հետո դարձյալ Տաթևի վանքում կայացավ համազանգեզուրյան երկրորդ համագումարը, որը երկրամասը կոչեց «Հայաստանի Հանրապետություն»՝ հակադրվելով Խորհրդային Հայաստանին։

1931 թվականի Զանգեզուրի երկրաշարժից հետո Տաթևի վանքը երկրաշարժից ավերվել է, քանդվել են սուրբ Գրիգոր Լուսավորիչ և սուրբ Աստվածածին եկեղեցիները, տաճարի գմբեթը, զանգակատունը, սյունասրահը։ Երկար տարիներ՝ խորհրդային իշխանության տարիներին, վանական համալիրը մնացել է լքված՝ անուշադրության մատնված լինելով իշխանությունների կողմից։ 1960-ականների ազգային վերածնունդից հետո՝ 1974 թվականից սկսած, վերակառուցվել են գրեթե բոլոր եկեղեցիները, տաճարի գմբեթը, նորոգվել բնակելի և տնտեսական շենքերը, պարիսպի մեծ մասը, զանգակատան առաջին հարկը։

Нагорный Карабах в 1918-1923 гг., сборник документов и материалов, отв. ред. В.А. Микаелян, Ереван, 1992, стр. 602
Photographies by:
Alexander Naumov - CC BY 3.0
Statistics: Position
2260
Statistics: Rank
56155

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
613524798Click/tap this sequence: 2329

Google street view

Where can you sleep near Տաթևի վանք ?

Booking.com
487.414 visits in total, 9.187 Points of interest, 404 Destinations, 40 visits today.