Schweriner Schloss

( Շվերինյան պալատ )

Շվերինյան պալատ կամ Շվերինյան ամրոց (գերմ.՝ Schweriner Schloss), պալատ, որը տեղակայված է Գերմանիայի Շվերին քաղաքում՝ Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա տարածքի մայրաքաղաքում։ Այն գտնվում է տեղի Շվերին լճի կղզու վրա։

Դարեր շարունակ պալատը Մեկլենբուրգի դքսերի «տունն» էր, իսկ ավելի ուշ՝ Մեկլենբուրգ-Շվերինների բնակավայրը։ Այսօր այն ծառայում է որպես պառլամենտի պետական նստավայր։

Ներկայիս պալատի հիմնական մասերը կառուցվել են 1845 և 1857 թվականների միջև ընկած ժամանակահատվածում, հայտնի ճարտարապետների համագործակցությամբ, ինչպիսիք են Գոդֆրիդ Զեմպերը, Ֆրիդրիխ Ավգուստ Շտյուլերը, Գեորգ Ադոլֆ Դեմլերը և Ֆրիդրիխ Ցվիրները։ Ամրոցն ընդգրկվել է Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Այլ կերպ կոչվում է «Հյուսիսի Նոյշվանշտայն» ամրոց[։

Պատմություն 10-րդ դար

Առաջին արձանագրությունները կապված ամրոցի հետ թվագրվում է 973 թվականին։ Շվերին մեծ լճում, կղզու վրա եղել է մի բերդամաս, որտեղ ապրել են Օբոդրիտների պոլաբյան սլավոնները։։

12-րդ դար

1160 թվականին ամրոցը գերմանացիների ազնվականների համար դարձավ թիրախ։ Նրանք մտադիր էին Հենրիխ Առյուծի (1129–1195) գլխավորությամբ ընդլայնել իրենց տարածքը։ Օբոդրիտները Նիկլոտ իշխանի գլխավորությամբ ոչնչացրին ամրոցը, սակայն նահանջեցին գերմանացների ռազմական գերակայունության պատճառով։ Գերմանացի նվաճողները գիտակցելով կղզու ռազմավարական և գեղագիտական տեղադրությունը՝ սկսեցին կառուցել նոր ամրոց։ Նույն թվականին տեղի ունեցավ Շվերին քաղաքի հիմնադրումը։ Այն դարձավ նաև առաջնորդանիստ քաղաք։

Photographies by:
WorldKnowledge0815 - CC BY-SA 3.0
Statistics: Position
1743
Statistics: Rank
168465

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
468257139Click/tap this sequence: 8145
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Շվերինյան պալատ ?

Booking.com
8.784.104 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 6.719 visits today.