Chilehaus
( Չիլեհաուս )
Չիլեհաուս (գերմ.՝ Chilehaus), տաս հարկանի գրասենյակային շենք Գերմանիայում։ Տեղակայված է Համբուրգ քաղաքում։ Դա 1920-ական թվականների ճարտարապետական բացառիկ շինություն է։ Այս մեծ անկյունային շենքը ձգվում է մոտավորապես 6000 քառակուսի մետր և ձգվում Համբուրգի Ֆիշետվիտե փողոցով։ Այն նախագծվել է գերմանացի ճարտարապետ Ֆրից Հյոգերի (Fritz Höger) կողմից և ավարտին է հասցվել 1924 թվականին։
Պատմություն
Չիլեհաուսի շենքը նախագծվել է ճարտարապետ Ֆրիթ Հոգերի կողմից և կառուցվել է 1922-1924 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Շինարարության արժեքը դժվար է որոշել, քանի որ Չիլե Հաուսը կառուցվել է 1920-ականների սկզբին, գերմանական հիպերինֆլացիայի ժամանակաշրջանում, սակայն գնահատվում էր ավելի քան 10 միլիոն ռեյսխմարկ։
Ավելացնել նոր մեկնաբանություն