Elbphilharmonie
( Էլբֆիլհարմոնիա )Էլբֆիլհարմոնիա (գերմ.՝ Elbphilharmonie), համերգասրահ Համբուրգում՝ տեղակայված Էլբայի Գրասբրոոկ կղզու վրա։ Աշխարհի ամենամեծ և լավ ակուստիկա ունեցող համերգասրահներից մեկն է։
Նոր ապակեպատ կառույցը, որը հիշեցնում է առագաստ, ծովի ալիք կամ քվարցի բյուրեղ, կառուցվել է հին շենքի վերնամասում (Kaispeicher A, կառուցված 1963 թվականին)։ Շենքը գտնվում է պատմական Շպայխերշտադտի մոտ և նախագծվել է Herzog & de Meuron ճարտարապետական ընկերության կողմից։ Այն, 108 մ բարձրությամբ, համարվում է Համբուրգի ամենաբարձր բնակելի շենքը։
Էլբֆիլհարմոնիան պաշտոնապես բացվել է 2017 թվականի հունվարի 11-ին Հյուսիսային Գերմանիայի ռադիոսիմֆոնիկ նվագարանի համերգով և լուսային շոուով։
2007 թվականի ապրիլի 2-ին Kaispeicher A-ում դրվեց համերգասրահի առաջին քարը՝ Համբուրգի այդ ժամանակվա քաղաքապետ Օլե ֆոն Բոյստի, Hochtief ընկերության գործադիր տնօրեն Հեններ Մահլշտադտի, Hochtief-ի նախագծի համակարգող Հարտմուտ Վագների, Համբուրգի մշակույթի նախարար Կարին ֆոն Վելկի և ճարտարապետ Պիեռ դե Մորոնի ներկայությամբ։
2007 թվականին նախատեսվում էր համերգասրահի շինարարությունն ավարտել 2010 թվականին, որի ծախսը պետք է կազմեր 241 մլն եվրո[1][2]։ 2008 թվականի նոյեմբերին նախնական պայմանագրում փոփոխություններ մտցվեցին, և նախագծի արժեքը կազմեց 450 մլն եվրո[3]։ 2012 թվականի օգոստոսին ծախսերը վերահաշվարկվեցին և գերազանցեցին 500 մլն եվրոն, որը պետք է փակեր նաև տանիքի ծախսը։ Շինարարությունը պաշտոնապես ավարտվեց 2016 թվականի հոկտեմբերի 31-ին, որի վերջնական ծախսը կազմեց 787 մլն եվրո[4]։
Առաջին փորձնական համերգն Էլբֆիլհարմոնիայում տրվեց 2016 թվականի նոյեմբերի 25-ին[5]։ Պաշտոնական բացումը տեղի ունեցավ 2017 թվականի հունվարի 11-ին Հյուսիսային Գերմանիայի ռադիոսիմֆոնիկ նվագարանի համերգով՝ Տոմաս Հենգելբրոկի ղեկավարությամբ[6]։ Առաջին երաժշտական կատարումը «Pan»-ն էր Բենջամեն Բրիտտենի «Օվիդիուսի 6 մետամորֆոզներ»-ից[6]։
↑ «Start für Entkernung der Elbphilharmonie» (գերմաներեն)։ Die Welt։ 2007-08-05։ Վերցված է 2008-10-13 ↑ «Hamburgs Wahrzeichen wird gebaut» (գերմաներեն)։ Die Welt։ 2007-04-07։ Վերցված է 2008-10-13 ↑ «Preis des Prestigeprojekts steigt weiter» (գերմաներեն), Hamburger Abendblatt, 2008-11-27, http://www.abendblatt.de/daten/2008/11/27/979842.html, վերցված է 2009-03-12 ↑ Opening concert for Elphi on 11/12 January 2017 Archived 3 November 2016 at the Wayback Machine., web.de ↑ Hillers Holger (2016-12-06)։ «Geht rein und hört selbst!»։ abendblatt.de։ Hamburger Abendblatt։ Վերցված է 2016-12-12։ «Als einer von rund 1400 Zuschauern hatte ich das große Glück, beim ersten öffentlichen (Test-)Konzert im großen Saal der Elbphilharmonie am 25.11. dabei gewesen zu sein. Der Hamburger Sängerin Miu und ihrer neunköpfigen Band gebührte die Ehre, als erste Künstlerin vor Publikum die Elbphi ihrer musikalischen Jungfräulichkeit zu berauben.» ↑ 6,0 6,1 «Eröffnung der Elbphilharmonie "Ein Juwel der Kulturnation Deutschland"» (German)։ Der Spiegel։ 2017-01-11։ Վերցված է 2017-01-11
Ավելացնել նոր մեկնաբանություն