Internationales Maritimes Museum Hamburg

( Համբուրգի միջազգային ծովային թանգարան )

Համբուրգի միջազգային ծովային թանգարան (գերմ.՝ Internationales Maritimes Museum Hamburg), մասնավոր թանգարան Գերմանիայի Համբուրգ քաղաքի ՀաֆենՍիթի շրջանում։ Թանգարանում է գտնվում Պիտեր Թամի նավերի մոդելների հավաքածուն, շինարարական պլաններ, համազգեստներ և ծովային արվեստի նմուշներ, որոնք կազմում են ավելի քան 40000 միավոր և ավելի քան մեկ միլիոն լուսանկարներ։ Թանգարանը բացվել է 2008 թվականին նախկին պահեստի տեղում։

Պատմություն
 
Պիտեր Թամ
 
Առաջին մոդելային նավը

Մասնավոր հավաքածուն Axel Springer SE տպագրական ընկերության խորհրդի նախկին նախագահ Պիտեր Թամը սկսել է հավաքել 1934 թվականին, երբ վեց տարեկան էր[1][2]։ Ինչպես Թամն է պատմել, թանգարանի ստեղծման նախնական պատմությունը սկսվել է, երբ մայրն իրեն նվիրել է առաջին մոդելային նավը[3]։ Նախքան ՀաֆենՍիթի շրջանում բացումը, հավաքածուն կոչվել է «Wissenschaftliches Institut für Schifffahrts- und Marinegeschichte» (Առևտրական նավերի և ռազմածովային պատմության ակադեմիական ինստիտուտ)՝ տեղակայված Էլբշոսե փողոցում գտնվող առանձնատանը և բաց է եղել միայն նախօրոք պայմանավորվածություն ձեռք բերելով[4]։ 2004 թվականին Համբուրգի խորհրդարանն ընդունեց ՀաֆենՍիթի շրջանում նոր թանգարան ունենալու դրամաշնորհը[3]։ 2008 թվականի հունիսի 25-ին Գերմանիայի նախագահ Հորստ Քյոլերը բացեց թանգարանը[5]։

Dake Swantje (2008-06-26)։ «Hoher Besuch und ungebetene Gäste» (German)։ Hamburger Morgenpost։ Վերցված է 2009-08-29 (չաշխատող հղում) «Hamburg In Your Pocket»։ Berlin: In Your Pocket GmbH։ September–October 2008։ էջ 10  ↑ 3,0 3,1 Walden Hans։ «Musealer Militarismus Das Tamm-Museum in Hamburg»։ Wissenschaft & Frieden (German)։ 2008-4: Friedenswissenschaft – Friedensbewegung – Friedenspolitik (Bonn)։ Վերցված է 2009-08-29  Nording Werner (2005-09-27)։ «Keine Distanz zur Hitler-Zeit» (German)։ Deutschlandfunk։ Վերցված է 2009-08-29  «Maritimes Museum in Hamburg eröffnet» (German)։ Hamburger Morgenpost։ 2008-06-25։ Վերցված է 2009-08-29 (չաշխատող հղում)
Photographies by:
Holger.Ellgaard - CC BY 3.0
Statistics: Position
4608
Statistics: Rank
75554

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
675129483Click/tap this sequence: 3734
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Համբուրգի միջազգային ծովային թանգարան ?

Booking.com

What can you do near Համբուրգի միջազգային ծովային թանգարան ?

8.850.494 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 919 visits today.