Սիլֆրա
Սիլֆրա (իսլ.՝ Silfra), ռիֆտ Իսլանդիայի Թինգվեդլիր ազգային պարկի Թինգվադլավատն լճում։ Այն Հյուսիսային Ամերիկայի և Եվրասիական ափսեների միջև գտնվող սահմանի մի մասն է։
Սիլֆրան և Թինգվեդլիրի հովիտը ձևավորվել են եվրասիական և հյուսիսամերիկյան ափսեների տեկտոնիկ տեղաշարժերի հաջորդականության արդյունքում։ Ամեն տարի ափսեները միմյանցից 2 սմ-ով հեռանում են, ինչը ճնշում է ստեղծում ափսեների և բարձր շերտերի միջև։ Ճնշումը թուլացվում է հզոր երկրաշարժերի հետևանքով, որոնք տեղի են ունենում մոտավորապես տասը տարին մեկ։ Նման երկրաշարժերի ժամանակ Թինգվեդլիրի հովտում առաջանում են ճաքեր և ճեղքեր։ Սիլֆրան ամենամեծ ճեղքերից է և գտնվում է Թինգվադլավաթն լճի եզրին։ Սիլֆրայի քարանձավները նույնպես առաջացել են երկրաշարժերի արդյունքում։
Թինգվադլավաթն լճից մոտ 50 կմ հյուսիս գտնվում է Իսլանդիայի մեծությամբ երկրորդ սառցադաշտը՝ Լաունգյոկուդլը։ Նախկինում հալվող սառցադաշտի ջրերը գետով հոսում էին լիճ։ Մի քանի հազար տարի առաջ, Սկյալդբրեյդուր հրաբխի ժայթքումից հետո, լավայի հոսքերը լ...Կարդալ ավելին
Սիլֆրա (իսլ.՝ Silfra), ռիֆտ Իսլանդիայի Թինգվեդլիր ազգային պարկի Թինգվադլավատն լճում։ Այն Հյուսիսային Ամերիկայի և Եվրասիական ափսեների միջև գտնվող սահմանի մի մասն է։
Սիլֆրան և Թինգվեդլիրի հովիտը ձևավորվել են եվրասիական և հյուսիսամերիկյան ափսեների տեկտոնիկ տեղաշարժերի հաջորդականության արդյունքում։ Ամեն տարի ափսեները միմյանցից 2 սմ-ով հեռանում են, ինչը ճնշում է ստեղծում ափսեների և բարձր շերտերի միջև։ Ճնշումը թուլացվում է հզոր երկրաշարժերի հետևանքով, որոնք տեղի են ունենում մոտավորապես տասը տարին մեկ։ Նման երկրաշարժերի ժամանակ Թինգվեդլիրի հովտում առաջանում են ճաքեր և ճեղքեր։ Սիլֆրան ամենամեծ ճեղքերից է և գտնվում է Թինգվադլավաթն լճի եզրին։ Սիլֆրայի քարանձավները նույնպես առաջացել են երկրաշարժերի արդյունքում։
Թինգվադլավաթն լճից մոտ 50 կմ հյուսիս գտնվում է Իսլանդիայի մեծությամբ երկրորդ սառցադաշտը՝ Լաունգյոկուդլը։ Նախկինում հալվող սառցադաշտի ջրերը գետով հոսում էին լիճ։ Մի քանի հազար տարի առաջ, Սկյալդբրեյդուր հրաբխի ժայթքումից հետո, լավայի հոսքերը լցվել են գետի հունը, որից հետո սառցադաշտային ջուրը ներթափանցում է գետնի տակ՝ կարծրացած լավայի ծակերի միջով։ Այսպիսով 30-50 տարի է պահանջվում, որպեսզի ջուրը 50 կմ ճանապարհ անցնելով, հասնի Թինգվադլավաթն լիճը, ինչից հետո այն դառնում է պիտանի խմելու համար։
Սիլֆրայի մաքուր, զով ջրերը գրավում են սուզորդներին։ Ամենամեծ խորությունը 63 մ է, տեսանելիությունը՝ 100 մ-ից ավելի։
Ավելացնել նոր մեկնաբանություն