Պատմություն
Թինգվեդլիրի հովտում, որտեղ հատվում էին Իսլանդիայի բոլոր շրջանների ճանապարհները, սկսած 930 թվականից այստեղ է գումարվել իսլանդական ժողովրդական խորհուրդը՝ Ալտինգը, որն իրականացնում էր ինչպես օրենսդիր, այնպես էլ դատական գործառույթներ։ Թինգվեդլիրի Ալտինգը Եվրոպայի հնագույն խորհրդարան է, կանոնավոր գործել է 930 թվականից մինչև 1798 թվականը, ապա լուծարվել է դանիացիների կողմից[1]։
1000 թվականից այս վայրում իսլանդացիների կողմից որոշում է ընդունվել քրիստոնեություն ընդունել։ Հենց այստեղ, Թինգվեդլիրում, 1944 թվականին հունիսի 17-ին, հռչակվել է իսլանդական պետության անկախությունը։
↑ Björnsson, Björn Th. Þingvellir. Reykjavík: Bókaútgáfa Menningarsjóðs, 1984.
Ավելացնել նոր մեկնաբանություն