Context of Իսլանդիա

Իսլանդիա (/ˈaɪslənd/ , իսլ.՝ Ísland, անվանումը թարգմանաբար՝ «սառույցների երկիր», «սառցե երկիր»), պաշտոնական անվանումը՝ Իսլանդիայի Հանրապետություն (իսլ.՝ Lýðveldið Ísland), կղզային պետություն հյուսիսարևմտյան Եվրոպայի համանուն կղզու վրա՝ Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատվածում։ Ափերը հյուսիսարևմուտքում և հարավում ողողում են Գրենլանդական, իսկ արևելքում՝ Նորվեգական ծովերի ջրերը։ Իսլանդիան աշխարհագրորեն տեղակայված է Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի ճամփաբաժանում, սակայն մի շարք գործոններ հաշվի առնելով այն ներառվում է Հյուսիսային Եվրոպա տարածաշրջանի մեջ։ Դանիական լայն նեղուցը Իսլանդիան բաժանում է Գրենլանդիայից։ Վերջինիս շրջակայքում սփռված տարածքներից են նաև Ֆարերյան, Շետլանդյան և Յան Մայենի կղզիները։

Ընդհանուր հաշվով՝ կղզու մակերեսը կազմում է 103 հազար քառակուսի կիլոմետր (18-րդ խոշորագույն կղզին աշխարհում)։ Իսլանդիան Եվրոպայի ամենանոսր բնակեցված պետությունն է։ Ըստ 2018 թվականի մարդահամարի տվյալների՝ Իսլանդի...Կարդալ ավելին

Իսլանդիա (/ˈaɪslənd/ , իսլ.՝ Ísland, անվանումը թարգմանաբար՝ «սառույցների երկիր», «սառցե երկիր»), պաշտոնական անվանումը՝ Իսլանդիայի Հանրապետություն (իսլ.՝ Lýðveldið Ísland), կղզային պետություն հյուսիսարևմտյան Եվրոպայի համանուն կղզու վրա՝ Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատվածում։ Ափերը հյուսիսարևմուտքում և հարավում ողողում են Գրենլանդական, իսկ արևելքում՝ Նորվեգական ծովերի ջրերը։ Իսլանդիան աշխարհագրորեն տեղակայված է Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի ճամփաբաժանում, սակայն մի շարք գործոններ հաշվի առնելով այն ներառվում է Հյուսիսային Եվրոպա տարածաշրջանի մեջ։ Դանիական լայն նեղուցը Իսլանդիան բաժանում է Գրենլանդիայից։ Վերջինիս շրջակայքում սփռված տարածքներից են նաև Ֆարերյան, Շետլանդյան և Յան Մայենի կղզիները։

Ընդհանուր հաշվով՝ կղզու մակերեսը կազմում է 103 հազար քառակուսի կիլոմետր (18-րդ խոշորագույն կղզին աշխարհում)։ Իսլանդիան Եվրոպայի ամենանոսր բնակեցված պետությունն է։ Ըստ 2018 թվականի մարդահամարի տվյալների՝ Իսլանդիայի բնակչությունը կազմում է շուրջ 350 հազար մարդ։ Իսլանդիայի մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը Ռեյկյավիկն է։ Ռեյկյավիկում և հարակից ավաններում է բնակվում ամբողջ կղզի-պետության բնակչության երկու երրորդից ավելին։

Ըստ Լանդնաումաբոուկի՝ հյուսիսում սփռված այս կղզու բնակեցումը սկսվել է 874 թվականին․ այն բանից հետո, երբ ազգությամբ նորվեգացի Ինգոլֆ Արնարսոնը մշտական բնակություն է հաստատում կղզում։ Դրան հաջորդում է նորվեգացիների, ինչպես նաև սկանդինավյան որոշ այլ ազգերի ներգաղթն Իսլանդիա։ Այս շրջանում կղզում հաստատվում է ժողովրդապետություն՝ ժամանակակից աշխարհին հայտնի առաջին օրենսդիր մարմնի՝ իսլանդական ալտինգի ղեկավարմամբ։ Հետագա տարիներին քաղաքական ճնշումների ազդեցությամբ Իսլանդիան անցնում է տարածաշրջանային ավելի հզոր պետությունների՝ Նորվեգիայի, Դանիայի և Շվեդիայի վերահսկողության տակ։ Շատ փորձագետներ Իսլանդիայի ներկայիս բնակչությանը համարում են 9-րդ դարում Հյուսիսային Եվրոպայում հաստատված հին սկանդինավյան ծովագնացների՝ վիկինգների հետնորդներ։ Դանիայի իշխանության շրջանում՝ 1550 թվականին, կղզում տարածվում է լյութերականությունը, որը մինչ օրս խոր արմատներ ունի կղզում։ Ժամանակակից Իսլանդիան ստեղծվել է Ֆրանսիական հեղափոխության և Նապոլեոնյան պատերազմների արդյունքում։ Անկախության համար պայքարից հետո 1918 թվականին կղզին անկախանում է, իսկ 1944 թվականին՝ հռչակվում Հանրապետություն։

Տարիներ շարունակ Իսլանդիան եղել է Եվրոպայի ամենաաղքատ պետություններից մեկը։ Նախքան 20-րդ դարը իսլանդացիները բացառապես ապավինում էին ձկնորսությանն ու գյուղատնտեսությանը։ Մարշալի պլանի օժանդակությամբ ձկնորսական արդյունաբերությունը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դարձավ Իսլանդիայի թռիչքային զարգացման շարժառիթը։ Արդյունքում՝ Իսլանդիան վերածվեց առաջադեմ և զարգացած պետության։ Մերօրյա Իսլանդիան զարգացած երկիր է՝ կայուն և շահութաբեր տնտեսությամբ։ Ի տարբերություն ՏՀԶԿ-ի անդամ մյուս պետությունների՝ Իսլանդիայի շուկայական տնտեսության առջև ծառացած խնդիրներն ավելի սակավ են։ Իսլանդիան անկասելիորեն պահպանում է ինդիվիդուալ ինքնավարության բարձրացմանը, սոցիալական մոբիլությանը, մարդու իրավունքների պաշտպանությունն ու տնտեսության կայունությանն ուղղված սոցիալական պետության սկանդինավյան մոդելը։ Համաձայն 2018 թվականի տվյալների՝ Իսլանդիան աշխարհի իններորդ ամենազարգացած պետությունն է, իսկ խաղաղության ինդեքսում վերջինս անգերազանցելի է։

Իսլանդիայի մշակույթը հիմնված է երկրի սկանդինավյան ժառանգության վրա։ Այդ ժառանգությունն իր հերթին ներառում է ավանդական հյուսիսային խոհանոցը, յուրօրինակ և ինքնատիպ արվեստը, ինչպես նաև միջնադարյան զրուցավեպերի վրա հիմնված իսլանդական գրականությունը։ Իսլանդիայի պաշտոնական լեզուն հյուսիսգերմանական լեզուների խմբին պատկանող իսլանդերենն է։ Այս ինքնաոճ լեզուն իր բառակազմական և հնչունաբանական առանձնահատկություններով շատ նման է հին արևմտանորվեգերենին և ֆարյորերենին։

Where can you sleep near Իսլանդիա ?

Booking.com
487.370 visits in total, 9.187 Points of interest, 404 Destinations, 3 visits today.