الصحراء الكبرى

( Սահարա անապատ )

Սահարան (արաբերեն՝ الصحراء الكبرى, աս-սահրա ալ-կուբրա, «Մեծն անապատը», (صحراء )) տարածքով աշխարհի երկրորդ ամենամեծ անապատն է, Անտարկտիկայից հետո։ Նա գտնվում է հյուսիսային Աֆրիկայում, Կարմիր ծովից մինչև Ատլանտյան օվկիանոս և Ատլասի լեռների հարավային լանջերից ու Միջերկրական ծովից մինչև Սուդան։ Արևմուտքից արևելք Սահարան տարածվում է մոտ 5500 կմ, իսկ հյուսիսից հարավ՝ 2000 կմ։ Սահարայի տարածքը 8,5 միլիոն կմ² է։ Սահարան համարյա Ամերիկայի Միացյալ Նահանգների կամ Չինաստանի չափ է և Ավստրալիայից ավելի լայն է։

Սահարան ամբողջապես ընդգրկված է աֆրիկյան պլատֆորմի մեջ։ Նրա կառուցվածքում տիրապետում են հնագույն բյուրեղային ապարները, որոնք մակերեսից ծածկված են հորիզոնական տեղակայված նստվածքային շերտով։ Տեղ-տեղ հնագույն ծալքավոր հիմքը մերկացվել և դուրս է եկել մակերևույթ՝ առաջացնելով բարձր սարահարթեր ու լեռներ։

Սահարան աշխարհի ամենամեծ անապատն է ոչ բևեռային գոտում։ Արևմուտքում այն Ատլանտյան օվկիանոսից տարածվում է Հյուսիսային Աֆրիկայով դեպի արևելք՝ Կարմիր ծով՝ ընդգրկ...Կարդալ ավելին

Սահարան (արաբերեն՝ الصحراء الكبرى, աս-սահրա ալ-կուբրա, «Մեծն անապատը», (صحراء )) տարածքով աշխարհի երկրորդ ամենամեծ անապատն է, Անտարկտիկայից հետո։ Նա գտնվում է հյուսիսային Աֆրիկայում, Կարմիր ծովից մինչև Ատլանտյան օվկիանոս և Ատլասի լեռների հարավային լանջերից ու Միջերկրական ծովից մինչև Սուդան։ Արևմուտքից արևելք Սահարան տարածվում է մոտ 5500 կմ, իսկ հյուսիսից հարավ՝ 2000 կմ։ Սահարայի տարածքը 8,5 միլիոն կմ² է։ Սահարան համարյա Ամերիկայի Միացյալ Նահանգների կամ Չինաստանի չափ է և Ավստրալիայից ավելի լայն է։

Սահարան ամբողջապես ընդգրկված է աֆրիկյան պլատֆորմի մեջ։ Նրա կառուցվածքում տիրապետում են հնագույն բյուրեղային ապարները, որոնք մակերեսից ծածկված են հորիզոնական տեղակայված նստվածքային շերտով։ Տեղ-տեղ հնագույն ծալքավոր հիմքը մերկացվել և դուրս է եկել մակերևույթ՝ առաջացնելով բարձր սարահարթեր ու լեռներ։

Սահարան աշխարհի ամենամեծ անապատն է ոչ բևեռային գոտում։ Արևմուտքում այն Ատլանտյան օվկիանոսից տարածվում է Հյուսիսային Աֆրիկայով դեպի արևելք՝ Կարմիր ծով՝ ընդգրկելով մոտավորապես 9,100,000 կմ²։ Դրանում կարելի է 70 անգամ տեղավորել Անգլիան կամ ամբողջ ԱՄՆ-ը՝ առանց Տեխաս նահանգի։

Սահարայի մակերեսի 25 տոկոսից ավելին պատված է ավազի սավաններով ու ավազաբլուրներով և դրաաներով։ Առավել մեծ տարածք են զբաղեցնում լեռնային ավազաթմբերը, որոնք կարող են հասնել մինչև 333 մետր բարձրության։ Հակառակ ընդունված պատկերացումների՝ ավազաբլուրները կազմում են անապատի մոտ քառորդ մասը միայն։ Այն մեծ մասամբ կազմված է քարքարոտ բարձրավանդակներից, չոր դաշտավայրերից և աղուտ ցածրավայրերից։ Առաջին հայացքից թվում է, թե շատ մարդկանց կամ կենդանիների կենսագործունեության համար պայմանները բավարար չեն՝ հատկապես ջերմաստիճանի տատանումները հաշվի առնելու դեպքում (գիշերային ջերմաստիճանը ըստ Ֆարենհայթի՝ 21°(-6 °C), ցերեկները որոշ տեղերում հասնում է ըստ Ֆարենհայթի՝ 136°(58 °C)։ Այնուամենայնիվ, մոտավորապես երկուսուկես միլիոն մարդ (ինչպես նաև մեծ թվով շնագայլեր, ճագարամկներ, եղջյուրավոր իժեր և այծքաղներ) այն հաճույքով համարում են իրենց տունը։

Photographies by:
Abdelaziz - CC BY-SA 4.0
Statistics: Position
447
Statistics: Rank
347140

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
762514839Click/tap this sequence: 8764
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Սահարա անապատ ?

Booking.com
8.770.897 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 2.361 visits today.