Աբու Սիմբելը, ժայռ է Նեղոս գետի արևմտյան ափին, որտեղ գտնվում են Հին Եգիպտոսի նշանավոր արքա Ռամզես II-ի երկու տաճարները (մ.թ.ա. 1289-1213 թթ)։ Ժայռը գտնվում է Նուբիա պատմական երկրամասում, Ասուան քաղաքից 280 կմ դեպի հարավ։ 1979 թ-ին այն դասվել է Միավորված Ազգերի Կրթության, Գիտության և Մշակույթի Կազմակերպության համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։

Հիմնադրվել է մ. թ. ա. XIII դարում՝ Ռամզես II փարավոնի օրոք։ Ժայռերի մեջ փորված երկու տաճարներից մեծը նվիրված Է Ամոն, Պտահ և Հարախտի աստվածներին ու իրեն՝ փարավոնին, փոքրը՝ Հաթոր աստվածուհուն և փարավոնի կնոջը՝ Նեֆերտարիին։ Մեծ տաճարի շքամուտքի երկու կողմում քանդակված են մոտ 20 մ բարձրությամբ հսկա արձաններ։ Ներսի պատերը զարդարված են արձաններով, որմնանկարներով, արձանագրություններով։ Աբու Սիմբելը 1986 թ.-ի դրությամբ Ասուանի ամբարտակի ջրերի տակ է, իսկ տաճարները 1966 թ.-ին տեղափոխվել են բարձրադիր վայր։

Photographies by:
Gary Todd from Xinzheng, China - CC0
Gary Todd from Xinzheng, China - CC0
Gary Todd from Xinzheng, China - CC0
Gary Todd from Xinzheng, China - CC0
Gary Todd from Xinzheng, China - CC0
Statistics: Position
24
Statistics: Rank
2779812

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
152436879Click/tap this sequence: 5417

Google street view

Where can you sleep near Աբու Սիմբելի տաճարներ ?

Booking.com
489.921 visits in total, 9.198 Points of interest, 404 Destinations, 86 visits today.