Սիվա (օազիս) (արաբ․՝ سيوة‎‎, Ղպտի.՝ ⲥⲓⲟⲩⲁϩ, Սիհուա, Բերբերական՝ ⵉⵙⵉⵡⴰⵏ, Իսիուան), օազիս Եգիպտոսում, գտնվում է Մատրուհ նահանգում, Լիբիայի հետ սահմանից 50 կմ հեռավորության վրա։ Օազիսը գտնվում է Միջերկրական ծովի ափից մոտ 300 կմ հարավ-արևմուտք, Քաթարա իջվածքի մեջ, ծովի մակարդակից 18 մետր ցածր։ Օազիսի չափսերն են 50 x 20 կմ։

Պատմություն

Չնայած հայտնի է, որ օազիսը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից, Սիվայի մասին առաջին հիշատակումները վերաբերում են փարավոնների XXVI դինաստիայի ժամանակներին, երբ կառուցվել էր նեկրոպոլը։ Սիվայի հին եգիպտական ​​անունը Սեհտ-ամու է, այսինքն`«Ծառերի դաշտ»։

Օազիսում էր գտնվում Ամոն աստծո ամենահայտնի տաճարներից մեկը, ուստի նրա հնագույն անունը Ամմոն է (Ամմոնի օազիս)։

Հույն գաղութարարները Կիրենայկայից կապեր ունեին Սիվայի հետ մոտավորապես մ.թ.ա. VII դարից, և Հերոդոտոսի ժամանակներում Ամոնի հռոմեական տաճարը արդեն հայտնի էր (հունական Զևս-Ամմոն)։ Մ.թ.ա. 525 թվականին պարսկական թագավոր Կամբյուսես II-ը, Եգիպտոսը նվաճելուց հետո, ուղարկեց 50 հազար զինվոր՝ Սիվա գրավելու համար, բայց նրանք անհետացան անապատում (հավանաբար ավազե փոթորկի ժամանակ)։ Մ.թ.ա IV դարի կեսերին տեղի լիբիացի արքայազն Ուն-Ամունը ճանաչեց Եգիպտոսի թագավոր Նեկթանեբ II-ի իշխանությունը։ Ի պատիվ Ամոնի, Ուն-Ամունը օազիսում կառուցեց եգիպտական ​​տաճար, որում նա իրեն պատկերեց որպես եգիպտական ​​փարավոնի հպատակ։

Ըստ բազմաթիվ հնագույն հեղինակների (օրինակ՝ Արրիանոսի[1])՝ Ալեքսանդր Մակեդոնացին Պարսկաստանի նվաճումից առաջ այցելել է Սիվա, այստեղ տեղակայված Ամոնի հայտնի մարգարեն նրան հայտնել է իր աստվածային էության մասին և նրան անվանել Եգիպտոսի օրինական փարավոն։ Ըստ վարկածներից մեկի, օազիսը համարվում է նրա թաղման հնարավոր վայրը։ Օազիսում անցկացված հնագիտական ​​արշավախմբերը բազմիցս հայտարարել են, որ Ալեքսանդր Մակեդոնացու գերեզմանը հայտնաբերվել է, սակայն ամեն անգամ այդ պնդումները հերքվում էին փորձագետների կողմից։ Հետագայում հռոմեացիները օազիսն օգտագործեցին որպես աքսորավայր։

Քրիստոնեության մասին տեղեկությունները Սիվայում կասկածելի են։ Այնուամենայնիվ, 708 թվականին Սվայի բնակչությունը դիմադրեց իսլամական բանակին և, ամենայն հավանականությամբ, իսլամ չընդունեց մինչև 12-րդ դար։ Տեղական ձեռագրում, որը թվագրվում է 1203 թ․, նշվում է, որ օազիսում ապրում էր ընդամենը 40 հոգուց բաղկացած յոթ ընտանիք։

Մուհամմադ Ալի փաշան 1819 թվականին Սիվան միացրեց Եգիպտոսին, սակայն նրա իշխանությունը փխրուն էր, և այդ ժամանակ մի քանի ապստամբություն տեղի ունեցավ։ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ընթացքում Սիվայում տեղի ունեցան մի քանի ճակատամարտեր։

 
Սիվա օազիսը Եգիպտոսի քարտեզի վրա
 
Սիվա օազիս, քարտեզի մի մասը

2007 թվականին Սիվայում եգիպտացի հնագետները հայտնաբերեցին մարդու ոտքի նմանվող քարացած ոտնահետքեր, որոնք, նրանց կարծիքով, կարող են լինել մարդկության պատմության ամենահին հետքերը[2]։ Ըստ ռադիոածխածնային թեստերի, ոտնահետքերի տարիքը գնահատվում է 3,6 միլիոն տարի[2]: Եգիպտոսի հնությունների գերագույն խորհրդի գլխավոր քարտուղար Զահի Հավասի խոսքով՝ սա կարող է լինել ամենակարևոր հայտնագործությունը Եգիպտոսում։

Арриан. Гл. 1–5 // Поход Александра / пер. М. Е. Сергеенко. — М.-Л., 1962. — С. 104—108. (текст с сайта «Египтологический изборник»). ↑ 2,0 2,1 «Egypt footprint 'could be oldest'» (անգլերեն)։ BBC News։ 2007-08-21։ Վերցված է 2020-04-20 
Photographies by:
Valtter92 - Public domain
Adelbayoumi - CC BY-SA 4.0
mykola.rykov - CC BY 3.0
VascoPlanet Egypt - CC BY 2.0
Statistics: Position
1158
Statistics: Rank
102100

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
219475386Click/tap this sequence: 6128

Google street view

Where can you sleep near Սիվա (օազիս) ?

Booking.com
487.356 visits in total, 9.187 Points of interest, 404 Destinations, 41 visits today.