تدمر

( Պալմիրա )
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պալմիրա (այլ կիրառումներ)


Պալմիրա (հուն․՝ Παλμύρα), արամերեն՝ Թադմոր՝ արմավենիների քաղաք), ուշ անտիկ ժամանակաշրջանի ամենահարուստ քաղաքներից մեկը։Արմավուտը(Պալմիրա,Թադմոր) հիմնել է Միտաննիի արքա Կիրտան մ.թ.առաջ 1500թ. Գտնվում է Սիրիական անապատի օազիսներից մեկում՝ Դամասկոսի և Եփրատի միջև (Դամասկոսից 240 կմ և Եփրատից 140 կմ հյուսիս-արևելք)։

Որպես Սիրիական անապատը կտրող քարավանների հանգստի կետ՝ Պալմիրան անվանվել է «անապատի հարսնացու»։ Պալմիրայի թագավորության ամենահայտնի կառավարողը եղել է Զենոբիա թագուհին (լատ.՝ Zenobia Septimia

Ներկայումս Պալմիրայի տեղում սիրիական անապատ է և հսկայական կառույցների ավերակներ, որոնք հին հռոմեական ճարտարապետության լավագույն օրինակներ են և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդգրկվել են Համաշխարհային ժառանգության ցանկում։ Հին քաղաքի գլխավոր փողոցի երկայնքով ձգվում են սյունաշարեր և կամարներ։ Առավ...Կարդալ ավելին

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պալմիրա (այլ կիրառումներ)


Պալմիրա (հուն․՝ Παλμύρα), արամերեն՝ Թադմոր՝ արմավենիների քաղաք), ուշ անտիկ ժամանակաշրջանի ամենահարուստ քաղաքներից մեկը։Արմավուտը(Պալմիրա,Թադմոր) հիմնել է Միտաննիի արքա Կիրտան մ.թ.առաջ 1500թ. Գտնվում է Սիրիական անապատի օազիսներից մեկում՝ Դամասկոսի և Եփրատի միջև (Դամասկոսից 240 կմ և Եփրատից 140 կմ հյուսիս-արևելք)։

Որպես Սիրիական անապատը կտրող քարավանների հանգստի կետ՝ Պալմիրան անվանվել է «անապատի հարսնացու»։ Պալմիրայի թագավորության ամենահայտնի կառավարողը եղել է Զենոբիա թագուհին (լատ.՝ Zenobia Septimia

Ներկայումս Պալմիրայի տեղում սիրիական անապատ է և հսկայական կառույցների ավերակներ, որոնք հին հռոմեական ճարտարապետության լավագույն օրինակներ են և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդգրկվել են Համաշխարհային ժառանգության ցանկում։ Հին քաղաքի գլխավոր փողոցի երկայնքով ձգվում են սյունաշարեր և կամարներ։ Առավել նշանավոր կառույցներից են Բելի տաճարը (1-ին դար), Բաալշամինի տաճարը (2-րդ դար), ագորան (3-րդ դար) հասարակական կենտրոնով թատրոնը և քարավանների իջևանատունը։

2015 թվականի մայիսին, երբ Պալմիրան գրավեց Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպությունը, շատ կառույցներ, հուշարձաններ թալանվեցին ու ոչնչացվեցին։ Ներկայումս քաղաքն ամբողջական ոչնչացման սպառնալիքի տակ է։

Պալմիրայի պատվին են կոչվել ԱՄՆ մի քանի քաղաքներ։ Սանկտ Պետերբուրգը բանաստեղծորեն անվանել են հյուսիսային, իսկ Օդեսան՝ հարավային Պալմիրա։

Պատմություն

Թադմորի մասին ամենահին հիշատակումները մեզ են հասել հնագույն Մարի թագավորության շրջանից։ Արմավուտը(Պալմիրա,Թադմոր) հիմնել է Միտաննիի արքա Կիրտան մ.թ.առաջ 1500թ. որպես արամեական հորդաների դեմ ընդլայնված պաշտպանության միջոց։ Նաբուգոդոնոսոր 2-րդ արքան Երուսաղեմի վրա հարձակվելիս ավերել է այն։ Շնորհիվ աշխարհագրական լավ դիրքի՝ այն կրկին վերաշինվել է և դարձել քարավանների իջևանատեղի։ Այստեղ է գտնվել Պալմիրայի թագավորության մայրաքաղաքը՝ սենատով, ժողովրդական հավաքներով[1]։

Հռոմեացիները պարթևների հետ պատերազմի ժամանակ (Ք. հ. 41 թվական) փորձել են գրավել Պալմիրան, բայց անօգուտ։ Տրայանոսի կառավարման շրջանում այն ամբողջությամբ ավերվել է հռոմեական զորքերի կողմից, սակայն Հադրիանոսը վերականգնել է այն՝ անվանելով Ադրիանապոլիս։ Կարակալլայի օրոք (մոտ 212 թվական) Պալմիրան հռչակվել է հռոմեական գաղութ և կառավարման հանձնվել սենատոր Սեպտիմիուս Օդենատին։ Հռոմի դեմ հերթական ապստամբության ժամանակ վերջինս սպանվել է ոմն Ռուֆինի կողմից։

 
Թագուհի Զենոբիայի արձանագրությունը

Օդենատից հետո կառավարել է նրա որդի Գայրանը, որի մահից հետո՝ Օդենատի մյուս որդին՝ նույնպես Օդենատ անունով։ Նա պարսիկների դեմ պատերազմի ժամանակ անցել է հռոմեացիների կողմը և Հռոմի կայսր Վալերիանոսի կողմից ստացել կոնսուլի (consularis) կոչում։ Չբավարարվելով այս կոչումով՝ Օդենատը Վալերիանոսի գերեվարումից հետո իրեն հռչակել է արքայից արքա (260 թվական)։ Պարսիկների դեմ հաղթական պատերազմի ավարտից հետո Օդենատը սպանվել է իր զարմիկ Մեոնիի կողմից (267 թվական)։ Արքայի մահից հետո գահ է բարձրանում նրա կինը՝ Զենոբիան (լատ.՝ Zenobia Septimia), որը զգալիորեն ընդարձակում է տերության սահմանները՝ ցանկանալով նույնիսկ հնազանդեցնել Հռոմին։ Զենոբիայի օրոք Պալմիրան հասնում է իր փառքի գագաթնակետին։ Բայց դա կարճ է տևում։

Հռոմի կայսր Ավրելիանոսը, որոշելով կոտրել թագուհու հպարտությունը, 273 թվականին ստիպում է Պալմիրային ենթարկվել իրեն։ Ավրելիանոսը գերում է Զենոբիային. մայրաքաղաքը դատարկվում է և դառնում Հռոմեական կայսրության մաս։ Հետագայում Դիոկղետիանոսը, այնուհետև Հուստինիանոսը փորձել են վերականգնել ավերված քաղաքը, սակայն նախկին փառքը վերականգնել այդպես էլ չի հաջողվել։ Պալմիրան 744 թվականին ավերվում է արաբների կողմից՝ հետագայում դառնալով փոքրիկ բնակավայր։

Сомов А. И. (1890–1907)։ «Пальмира, город»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ 
Photographies by:
Statistics: Position
1413
Statistics: Rank
86480

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
523971864Click/tap this sequence: 7499

Google street view

Where can you sleep near Պալմիրա ?

Booking.com
489.287 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 114 visits today.