Ostia (città antica)
( Օստիա Անտիկա )Օստիա Անտիկա, (իտալ.՝ Ostia Antica), նշանավոր հնագիտական վայր, որը գտնվում է ժամանակակից Օստիա քաղաքի արվարձաններից մեկում։ Հռոմեական քաղաք է Լացիումի մարզում, Տիբեր գետի գետաբերանում, Հին Հռոմի գլխավոր նավահանգիստն է։ Ավանդաբար համարվում է Հռոմի առաջին գաղութը։ Օստիա լատիներենից թարգմանաբար նշանակում է գետաբերան։ Հռոմի հարևանությամբ հնագիտական վայրը նույնպես կոչվում է Օստիա։
Համաձայն լեգենդի Օստիան հիմնադրվել է Ք․ ա․ VII դարում, Անկոս Մարկիոսիուսի կողմից։ Շնորհիվ աղի կոլեկտորների առկայության (հնէաբանները դեռևս չեն հայտանբերել), ինչպես նաև կանխարգել են գետի երկայնքով նավերի ներթափանցումը Հռոմ։ Այնուամենայնիվ Օստիայի տարածքում հնագույն բանակավայր-ամրոցը հնագետների կողմից թվագրվում է Ք․ա․ IV դար։ Դատելով այն փաստից, որ լեգենդար քաղաքի վերլուծությունից և ուսումնասիրությունից, դամբարանների պեղումներից, հանրապետական կառավարման շրջանում Օստիան չի ունեցել ինքավարություն, այն կառավարվել է հռոմեական մագիստրոսի կողմից։ Ներկայումս գիտնականները հակված են ենթադրելու (օրինակ՝ Կառլո Պավոլինին), որ Օստիան ի սկզբանե IV դարից եղել է հռոմեական ռազմական ճամբար։ Ըստ ենթադրության քաղաքը կառուցված է եղել Տիբեր գետի գետաբերանում, որպեսզի վերահսկի ծովի ափերը։ Երբ Էտրուրիան (Ք․ա․ 396 թվական) գրավեց Հռոմը ավելի հրատապ դարցավ ծովափերի վերահսկողությունը, քան երբևէ։ Ըստ Աքմուս Մարսի այս ամենը գրված է Օստիայի մասին արքունի լեգենդում։ Մեկ այլ հեղինակավոր տարբերակի համաձայն, Օստիան VII դարում պարզապես այլ վայրում էր գտնվել և հետևաբար հնագետների կողմից դեռևս չի հայտնաբերվել:
Քաղաքացիական պատերազմներՔ․ա․ I դարում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմների ժամանակ Գայոս Մարիոսի և Սուլլայի միջև Օստիայի համար պատերազմ է տեղի ունեցել։ Ք․ա 87 թվականին Մարիոսը հարձակվեց քաղաքի վրա դեպի Հռոմ առևտրական հոսքը դադարացնելու համար։ Կինայի, Կարբոի և Սերտրորիոսի ղեկավարած ուժերը Իրբերը անցել են երեք մասից, գրավել քաղաքն ու այն թալանել։ Այս հաղթանակից հետո Մարիոսը հարձակվում է Հռոմի վրա։
Պունիկյան պատերազմի ժամանակ Օստիան դարձավ հանրապետականների հիմանական ռամական նավատորմը։ Հռոմեացների հաղթանակից հետո ռազմածովային վտանգը վերացավ և Օստիան ռազմածովային հենակետից կրկին դարձավ բարգավաճ քաղաք, որը երևում է քաղաքի պարիսպներից, միջնաբերդից և փողոցներից։ Ք․ա․ II դարում քաղաքի տարածքը ընդարձակվել է առանց որևէ ճարտարապետական պլանի։ Սուլլայի օրքր կառուցվել է քաղաքի պարիսպները։ Հռոմի բարգավաճման հետ մեկտեղ բարգավաճել է նաև Օստիայի առևտուրը, որը դարձավ Հռոմի հիմնական հացահատիկի առևտրական կենտրոնը։
Կայսերական ՕստիանՈրպես նավահանգիստ Օստիան շատ անհարմար կենտրոն էր։ Ցեխի և ավազի պատճառով հաճախ անհրաժեշտություն էր առաջանում մաքրել ափերը։ Դրա համար Կեսարը որոշեց կառուցել արհեստական նավահանգիստ։ Միայն Կլավդիոսի ժամանակ կառուցվեց արհեստական ջրամբար։ Տրայանոսը մեծացրեց նավահանգիստը, որի արդյունքում այն կոչվեց Պորտուս Ավգուի (Տրանիի) անգլ.՝ Portus Augusti (Traiani)։ Օստիայում հմնվեց նավատորմի նոր վարչակազմ։ Հռոմեական կայսրության ճգնաժամի ժամանակ առևտուրը թուլացավ և Օստիան դարձավ մի աննշան քաղաք։ IV դարում դարձավ արիստոկրատիայի հիմնական կենտրոն։ Այս շրջանի դոմուսները՝ առանձնատները շքեղ էին։ Հռոմի պապը Գրիգոր IV Գրիգորոպոլում նոր նավահանգիստ կառուցեց։ Ուժեղ ջրհեղեի, մալարիայի պատճառով մինչև միջնադար քաղաքը դատարկվել է։ Բնակիչները տեղափոխվել են մոտակա Բորգո քաղաքը, որն ավելի անվտանգ էր ծովահենների հարձակումներից։ Փոշին ու ցեխը աստիճանաբար փակում են քաղաքի փողոցները։ Գիտական նպատակներով առաջին պեղումները կատարվել են XIX դարում և XX դարի առաջին կեսին։ Օստիան ավերակները զբաղեցնում են 34 հա տարածք (հնագույն բնակավայրի 2/3-ը)։ XVI դարում ջրհեղեղի պատճառով Տիբերը փոխեց իր հունը և ծովը իր հին գծից հեռացավ 3 կմ։
Ավելացնել նոր մեկնաբանություն