Terme di Caracalla

( Կարակալլայի բաղնիքներ )

Կարակալլայի բաղնիքներ (իտալ.՝ Terme di Caracalla), երկրորդ ամենամեծ հասարակական բաղնիքները Հռոմում՝ կառուցված 212-217 թվականներին, Սեպտիմիոս Սևերոսի և Կարակալլայի կառավարման ընթացքում։

Համարվում է, որ 6 տարի շարունակ ամեն օր պահանջվել է 2 հազար տոննա շինանյութ`բաղնիքների կառուցումն ավարտելու համար։ Ըստ արձանագրությունների` բաղնիքների կառուցման գաղափարը պատկանում է Սեպտիմիոս Սևերոսին, իսկ շինարարությունն ավարտվել է, կամ բաղնիքները սկսել են գործել Կարակալլայի ժամանակաշրջանում։ Այսօր «Կարակալլայի բաղնիքները» զբոսաշրջային տեսարժանության վայր է։

Պատմություն
Rom Caracalla-Thermen von Süden.JPG 

Բաղնիքները գործածվել են մինչև 6-րդ դարը, որից հետո համալիրը գրավվեց օստգոթերի կողմից Գոթական պատերազմի ժամանակ, երբ ավերվեցին ջրաբաշխական սարքավորումները[1]։ Բաղնիքներն անվճար էին և բաց էին հանրության համար։ Կառույցը տաքացվում էր ստորգետնյա հնոցով, ածխի և փայտի միջոցով, որն էլ տաքացնում էր ջրմուղը։ Վերջինս օգտագործվել է մինչև 19-րդ դար։ Ակվա Անտոնինիանա ջրմուղը, որը հանդիսանում է Ակվա Մարսիայի ճյուղը, կառուցվել է Կարակալլայի կողմից, որպեսզի սպասարկեր բաղնիքները։ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին բաղնիքների ձևավորումն օգտագործվել է մի քանի ժամանակից շինությունների ոգեշնչման համար, ինչպես օրինակ Լիվերպուլի Սբ. Ջորջի դահլիճը և Փենսիլվանիա կայարանը Նյու Յորք քաղաքում։ 1960 թվականի Ամառային օլիմպիական խաղերը նույնպես անցկացվել են այնտեղ։ Բաղնիքները միակ հնագիտական վայրերն էին, որոնք ավերվեցին Լ'Աքվիլա քաղաքի մերձակայքում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով[2]։ Բաղնիքներն ի սկզբանե զարդարված էին բարձրորակ արձաններով։ Հայտնի «Ֆարնեզյան ցուլ» և «Ֆարնեզյան Հերկուլես» քանդակները վերակառուցվելուց հետո գտնվում են Նեապոլի ազգային հնագիտական թանգարանում, մյուսները՝ տեղի Կապոդիմոնտեի թանգարանում։ Բազմաթիվ արձաններից մեկն էլ Ասկլեպիոսի վիթխարի 4 մետրանոց արձանն է։

«Rome Guide tourist information - Monuments · Caracalla Thermal Baths»։ www.rome-guide.it։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-17-ին։ Վերցված է 2016-07-22  "L'Aquila earthquake damaged ancient baths inh Rome". Telegraph.co.uk. 2009-04-06.Archived from the original on 9 April 2009. Retrieved 2009-04-06.
Photographies by:
Statistics: Position
428
Statistics: Rank
198074

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
369158274Click/tap this sequence: 7377

Google street view

Where can you sleep near Կարակալլայի բաղնիքներ ?

Booking.com
489.359 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 186 visits today.