Մնայդրա
Մնայդրա (մալթ.՝ Mnajdra), եկեղեցական մեգալիթյան համալիր Միջերկրական ծովում` Մալթա կղզու հարավային ափին։ Մնայդրան գտնվում է մեգալիթյան մեկ ուրիշ շատ հայտնի կառույցից` Հաջար-Կիմից 0.5 կմ հեռավորությամբ։ Համալիրը կառուցվել է Ք. ա. մոտ 4 հազար տարի առաջ։ Եկեղեցական համալիրի ավերակները հայտնաբերվել են Ջ. Վենսի ղեկավարած հնագիտական աշխատանքների արդյունքում 1840 թվականին` Հաջար-Կիմի հայտնաբերումից մեկ տարի անց։ 1871 թվականին Ջեյմս Ֆերգյուսոնը կազմել է Մնայդրայի առաջին հատակագիծը, որը, սակայն, բազմաթիվ սխալներ էր պարունակում։ 1901 թվականին դոկտոր Ալբերտ Մայրը կազմում է առաջին ճիշտ հատակագիծը։ 1910 թվականին դոկտոր Թոմաս Էշբին կատարում է լրացուցիչ հետազոտություններ և հայտնաբերում հնագիտական կարևոր իրեր։ 1949 թվականի հնագիտական ուսումնասիրությունների ընթացքում հայտնաբերվում են ոչ մեծ երկու քանդակներ, երկու մեծ կարասներ, զենքեր և մեկ մեծ կլորավուն քար, որն ամենայն հավանականությամբ օգտագործվել է եկեղեցու մեծ քարերը տեղափոխելու համար։
1992 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ...Կարդալ ավելին

1992 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Մալթայի մեգալիթյան կառույցները, այդ թվում` Մնայդրան, ընդգրկել է Համաշխարհային ժառանգության ցանկում։
Ավելացնել նոր մեկնաբանություն