Մարսաշլոկ

Մարսաշլոկ (մալթերեն՝ Marsaxlokk), ձկնորսական ոչ մեծ քաղաք Մալթայի հանրապետությունում՝ Մալթա կղզու հարավարևելյան շրջանում։ Ունի նավահանգիստ, զբոսաշրջային կենտրոն է նաև՝ շնորհիվ իր հարուստ պատմության և տեսարժան բազմաթիվ վայրերի։ 2014 թվականի մարտի 31-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 3.534.: Բնակավայրի շուկան ևս բավականին համբավավոր է. ամեն կիրակի անմիջականորեն ծովեզրին վաճառքի են հանվում թարմ ձկնեղեն ու այլ ծովամթերք (շաբաթվա մնացած օրերին ձկնորսներն իրենց որսացածը վաճառում են Վալետայի շուկայում)։ Մալթայի Հանրապետության ձկնեղենի մատակարարումների շուրջ 70 տոկոսն ապահովում են Մարսաշլոկի ձկնորսները։ Քաղաքում գործում է նաև գյուղմթերքի և զբոսաշրջիկներին հրապուրող այլ ապրանքների շուկա՝ ամենօրյա ռեժիմով։ Բնակեցված լինելով դեռևս անտիկ ժամանակներից՝ Մարսաշլոկը՝ որպես նավահանգիստ, օգտագործվել է փյունիկեցիների, կարթագենցիների, հինհռոմեացիների կողմից:Բավական տևական ժամանակ Զեյթուն քաղաքի մի մասն է կազմել և միայն տասնիններորդ դարի վերջերին ձեռք է բերել առանձին ծխի կարգավիճակ...Կարդալ ավելին

Մարսաշլոկ (մալթերեն՝ Marsaxlokk), ձկնորսական ոչ մեծ քաղաք Մալթայի հանրապետությունում՝ Մալթա կղզու հարավարևելյան շրջանում։ Ունի նավահանգիստ, զբոսաշրջային կենտրոն է նաև՝ շնորհիվ իր հարուստ պատմության և տեսարժան բազմաթիվ վայրերի։ 2014 թվականի մարտի 31-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 3.534.: Բնակավայրի շուկան ևս բավականին համբավավոր է. ամեն կիրակի անմիջականորեն ծովեզրին վաճառքի են հանվում թարմ ձկնեղեն ու այլ ծովամթերք (շաբաթվա մնացած օրերին ձկնորսներն իրենց որսացածը վաճառում են Վալետայի շուկայում)։ Մալթայի Հանրապետության ձկնեղենի մատակարարումների շուրջ 70 տոկոսն ապահովում են Մարսաշլոկի ձկնորսները։ Քաղաքում գործում է նաև գյուղմթերքի և զբոսաշրջիկներին հրապուրող այլ ապրանքների շուկա՝ ամենօրյա ռեժիմով։ Բնակեցված լինելով դեռևս անտիկ ժամանակներից՝ Մարսաշլոկը՝ որպես նավահանգիստ, օգտագործվել է փյունիկեցիների, կարթագենցիների, հինհռոմեացիների կողմից:Բավական տևական ժամանակ Զեյթուն քաղաքի մի մասն է կազմել և միայն տասնիններորդ դարի վերջերին ձեռք է բերել առանձին ծխի կարգավիճակ։

Թե՛ տեղացիներին և թե՛ զբոսաշրջիկներին գրավում են նաև զբոսավայրերը, նավահանգիստը, գունագեղ ներկված, ինքնատիպ նավակներն ու մակույկները՝ լուցուները, նավանորոգարանը, ռեստորանները, լողափերը, Դելիմարայի՝ վերջին շրջանում շահագործման հանձնված էլեկտրակայանը...

Մարսաշլոկը երբեմն անվանում են Portus Herculis՝ թերևս նկատի առնելով նրա պատմական անցյալը։

Photographies by:
Statistics: Position
4527
Statistics: Rank
74533

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
659871423Click/tap this sequence: 4466
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Մարսաշլոկ ?

Booking.com

What can you do near Մարսաշլոկ ?

8.719.390 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 5.528 visits today.