Սուրբ Հովհաննես տաճար (Վալետա)

Սուրբ Հովհաննես տաճար (մալթ.՝ Kon-Katidral ta' San Ġwann), Հովհաննես Մկրտչին նվիրված կաթոլիկ տաճար Մալթայի մայրաքաղաք Վալետայում։ Կառուցվել է 1572-1577 թվականներին, Սուր Հովհաննեսի ուխտի ասպետների մեծ մագիստր Ժան Դը լա Կասիերի պատվերով ու հատկացրած միջոցներով։

Նախագծի հեղինակը մալթացի ճարտարապետ Ջիրոլամո Կասարն է, ով Վալետայում մի շարք այլ շինություններ էլ է նախագծել ու կառուցել։ 17-րդ դարում տաճարի ներսը վերստին պատկերազարդվել է, այս անգամ արդեն՝ բարոկկո ոճով։ Այդ աշխատանքն իրականացրել են Մատիա Պրետտին և այլ նկարիչներ։ Տաճարն իր ներքին հարդարանքով ու զարդարանքով համարվում է բարձր բարոկկո ոճի ճարտարապետության ամենասքանչելի նմուշներից մեկը Եվրոպայում։

Պատմություն
 
Տաճարը 1870-ական թվականներին

Սուրբ Հովհաննես տաճարի շինարարությունը պատվիրել է Մալթայի ասպետների ուխտի մեծ մագիստր Ժան դը լա Կասիերը 1572 թվականին[1][2]։ Սկզբնական շրջանում տաճարն անվանվել է այն ժամանակների իտալերենով Chiesa Conventuale di San Giovanni Battista.[3]: Նախագծման աշխատանքները կատարել է մալթացի ճարտարապետ Ջիրոլամո Կասարը, ով Մալթայի նորընծա մայրաքաղաք Վալետայում հեղինակել է մի շարք այլ կարևոր կառույցներ ևս[1][2]։ Ավանդազրույցի համաձայն՝ նա պատվերն ստանալուց հետո մեկնել է Հռոդոս, որպեսզի ուսումնասիրի և ընդօրինակի այդտեղի՝ մզկիթի վերափոխված քրիստոնեական տաճարի ճարտարապետությունը։ Բոլոր դեպքերում՝ Կասարը Սուրբ Հովհաննես տաճարը նախագծելիս չի սահմանափակվել ընդօրինակումներով, այլ զգալի նորամուծություններ է կատարել, և միանգամայն իրավացիորեն նրան կարելի համարել Սուրբ Հովհաննես տաճարի հեղինակ ճարտարապետ[4]։ 1577 թվականից, երբ ավարտվել է նոր տաճարի շինարարությունը, այն դարձել է Մալթայի ասպետական ուխտի գլխավոր սրբավայրը՝ նախկինում այդ դերը կատարած Սուրբ Լոուրենս եկեղեցու (Բիրգու, Վիտտորիոզա) փոխարեն[2]։

Իր գոյության առաջին հարյուրամյակի ընթացքում տաճարը զարդարված է եղել համեստորեն, սակայն 1660-ական թվականներին մեծ մագիստր Ռաֆայել Կոտոները պատվիրել է վերազարդարել ներսը և այն էլ՝ այնպես, որ կարողանա մրցակցել Հռոմի տաճարների հետ։ Կալաբրիացի նկարիչ Մատիա Պրետտին, ստանալով պատվերը, կարողացել է տաճարի ներսը վարպետորեն ու մեծ շքեղությամբ պատկերազարդել բարոկկո ոճով[5]։

Սուրբ Հովհաննես տաճարն իր գերադաս կարգավիճակը պահպանել է մինչև 1798 թվականը, երբ Մալթային տիրացած ֆրանսիացիները արտաքսել են ասպետական ուխտի անդամներին[5]։ Ժամանակի ընթացքում այս սրբավայրն իր նշանակությամբ հավասարվել է արքեպիսկոպոսական աթոռանիստին՝ Մդինայի Սուրբ Պողոս տաճարին։ 1820-ական թվականներին Մալթայի եպիսկոպոսը թույլատրել է, որ Սուրբ Հովհաննեսն օգտագործվի որպես այլընտրանքային մայր տաճար՝ Co-cathedral[6]:

1831 թվականին նշանավոր վիպասան Վալտեր Սքոթը, Սուրբ Հովհաննես իր այցելությամբ խորապես տպավորված, գրել է, որ դա մի դյութիչ տաճար է, այնպիսի տպավորիչ պատկերազարդմամբ, որպիսին ինքը երբևէ և ոչ մի տեղ չի տեսել[6]։

Երկրորդ համաշխարհային ատերազմի ժամանակ տաճարը թեթևակի վնասվել է 1941 թվականին տեղի ունեցած ռմբակոծության հետևանքով, սակայն, բարեբախտաբար, արվեստի ոչ մի գործ չի կորսվել[1][5]։

 
Տաճարի ճակտոնը 2014 թ. վերանորոգումից հետո

1980-ական թվականների վերջերից սկսվել են տաճարի վերականգնման աշխատանքները։ 2001 թվականին ստեղծվել է Սուրբ Հովհաննես տաճարի հիմնադրամ՝ սրբավայրի ու նրա թանգարանի պահպանությունն ու կառավարումն իրականացնելու նպատակով։ 2008-ից 2010 թվականներին վերականգնողական որոշակի աշխատանքներ են իրագործվել, իսկ 2014-ի հուլիսից սկիզբ է դրվել տաճարի ամբողջական վերականգնմանը՝ ճարտարապետ Ժան Ֆրեդոյի և ութ վերականգնող վարպետների ղեկավարությամբ ու վերահսկողությամբ։ 2015-ի սեպտեմբերին արդեն ավարտվել էին ճակտոնի կենտրոնական մասի վերականգնման աշխարանքները[7], իսկ նախագիծն ամբողջությամբ կյանքի է կոչվել 2017 թվականին[8]։

Ներկայումս տաճարը զբոսաշրջիկների համար առավել գրավիչ այցելավայրերից է Մալթայում[5] և ներառված է Մալթայի կղզիների մշակութային սեփականության ազգային գույքացանկում[9]։

↑ 1,0 1,1 1,2 «Restoration work on central part of façade of St John’s Co-Cathedral in Valletta complete»։ The Malta Independent։ սեպտեմբերի 4, 2015։ Արխիվացված է օրիգինալից մարտի 14, 2016-ին  ↑ 2,0 2,1 2,2 Micallef Mark (2004)։ «St Lawrence Collegiate Church»։ Maltese Association of the SMOM։ Արխիվացված է օրիգինալից մարտի 4, 2016-ին  Malta illustrata ovvero Descrizione di Malta. p. 342. Cassar Pullicino Joseph (October–December 1949)։ «The Order of St. John in Maltese folk-memory»։ Scientia 15 (4): 155։ Արխիվացված է օրիգինալից ապրիլի 17, 2016-ին  ↑ 5,0 5,1 5,2 5,3 «History of St John's – A Legacy of the Knights of Malta»։ St. John's Co-Cathedral։ Արխիվացված է օրիգինալից մարտի 4, 2016-ին  ↑ 6,0 6,1 «St John's Cathedral»։ Valletta International Piano Festival։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 22, 2015-ին  «Restoration work on central part of façade of St John’s Co-Cathedral in Valletta complete»։ The Malta Independent։ սեպտեմբերի 4, 2015։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 16, 2015-ին  Chetcuti Kristina (հուլիսի 24, 2014)։ «Co-cathedral's restoration will start in September»։ Times of Malta։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 27, 2014-ին  «St.John's Co-Cathedral»։ National Inventory of the Cultural Property of the Maltese Islands։ դեկտեմբերի 28, 2012։ Արխիվացված է օրիգինալից մարտի 3, 2016-ին 
Photographies by:
Kwasura - CC BY-SA 3.0
Kurjuz - CC BY-SA 4.0
Szilas - Public domain
Statistics: Position
679
Statistics: Rank
150087

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
732185694Click/tap this sequence: 3135

Google street view

Where can you sleep near Սուրբ Հովհաննես տաճար (Վալետա) ?

Booking.com
487.384 visits in total, 9.187 Points of interest, 404 Destinations, 10 visits today.