Մետրոպոլ Պարասոլ( գտնվում է իսպ.՝ Metropol Parasol մետրոպոլիտենի հովանու ներքո),այլ կերպ անվանում են Սևիլյայի սունկ (իսպ.՝ Setas de Sevilla), վաֆլենման փայտե կառույց, գտնվում է Սևիլյայում, Իսպանիա։ Շենքը նախագծվել է գերմանացի ճարտարապետ Յուրգեն Մայերի կողմից գերմ.՝ Jürgen Hermann Mayer, կառուցման աշխատանքները ավարտվել են 2011 թվականի ապրիլին։
Օբյեկտը ունի ավելի քան 28 մետր բարձրություն, ընդգրկում է 5000 քառ․կմ տարածք, ընդհանուր հարկի մակերեսը կազմում է 12 քառ․ կմ, իսկ ընդհանուր ծախսը կազմում է 90 մլն եվրո, հավակնում է աշխարհի խաշորագույն կառույցի կոչմանը։ Դրա տեսքը, գտնվելու վայրը մի շարք հակասություններ է առաջացրել հասարակության մեջ։
19-րդ դարից սկսած այս հրապարակում կար շուկա, այն գտնվում էր առանձին շենքում։ Քաղաքի վերակառուցման ծրագրերի համաձայն՝ 1948 թվականին շենքը մասամբ քանդվել է։ Այնուամենայնիվ շուկան շարունակեց իր գործունեությունը մինչը 1973 թվականը, երբ մնացած շենքը վերջնականապես քանդվեց։ Մինչ 1990 թվականը տեղանքը մատնվեց անուշադրության, այնուհետև քաղաքի կառավարությունը որոշեց կառուցել ստորգետնյա ավտոկայանատեղ։ Սակայն շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հռոմեական և անդալուզյան ժամանակաշրջանի ավերակներ, այդ իսկ պատճառով այն մնաց անավարտ։ Շենքի կառուցման համար պահանջվեց 14 մլն եվրո։ Միայն 2004 թվականին քաղաքը կրկին փորձեց վերակառուցել այս վայրը և հայտարարեց միջազգային մրցույթ՝ շինարարությունը ավարտելու խնդրանքով։
Ավելացնել նոր մեկնաբանություն