Río Tinto

( Ռիո Տինտո )

Ռիո Տինտո (իսպ.՝ Río Tinto, բառացիորեն «կարմիր գետ»), գետ, որը գտնվում է Իսպանիայի հարավ-արևմուտքում՝ Անդալուսիա տարածաշրջանում։ Սկիզբ է առնում Սիերա Մորենայի Ուելվա լեռներից, ապա հոսում է դեպի հարավ-արևելք և միաձուլվում Օդել գետին, ձևավորելով ընդհանուր Ռիա դե Ուելվա գետաբերանը։ Մոտավորապես մ․թ․ա 3000-ական թվականներին գետի վերին հատվածում կատարվում էր պղնձի, արծաթի, ոսկու և այլ օգտակար հանածոների ձուլում։ Էրոզիայի և օգտակար հանածոների արդյունահանման հետևանքով Ռիո Տինտո գետի ջուրը ունի չափազանց բարձր թթվայնություն (PH 2-2,5) և վառ կարմիր գույն։

Պատմություն
Ռիո Տինտոն 2006 թվականին 

Հանքագործական մարմինը գոյացել է քարածխի ժամանակահատվածում (300-350 մլն տարի առաջ) շնորհիվ ջրատաքացման գործընթացներին[1][2]։ Գետի ավազանում պղնձի արդյունահանում սկսել են իբերները և տերտեսները մոտ մ․թ․ա 3000 թվականներից, ապա պղինձ և արծաթ դարձյալ արդյունահանել են փյունիկցիները, հին հույները, հռոմեացիները, վեստգոթերը և մորսերը, որից հետո՝ 5-7-րդ դարերում բարբարոսների հարձակումների պատճառով հանքը լքվում է[1]։ 1873 թվականին ստեղծվել է Ռիո Տինտո ընկերությունը, որը ղեկավարում է հանքերը, դարավերջին այն վերածվեց խոշորագույն միջազգային հանքարդյունաբերական ընկերություններից մեկին (սակայն հանքի մոտակայքում Ռիո-Տինտոն ավելի ուշ գնել է Եմեդ Մինինգը)[3]։ 19-րդ դարում բրիտանական ընկերությունները սկսել են լայնածավալ արդյունահանում գետի մոտ՝ ծանր մետաղների հանքերում։ Արտադրության գագաթնակետը համընկել է 1930-ական թվականների հետ, որից հետո այն սկսել է անկում ապրել[4]։ 1986 թվականին այնտեղ դադարել էր պղնձի արդյունահանումը, իսկ 1996-ական թվականներին՝ արծաթի և ոսկու։ Հանքը փակվել է 2001 թվականին[5]։

↑ 1,0 1,1 Bordenstein Sarah։ «Rio Tinto, Spain»։ Science Education Resource Center։ Carleton College։ Վերցված է March 3, 2009  Salkield L.U. A technical history of the Rio Tinto mines: some notes on exploitation from pre-Phoenician times to the 1950s. — Springer Netherlands, 2012. — ISBN 9789400933774 Davis R. A., Jr., Welty A. T., Borrego J., Morales J. A., Pendon J. G., Ryan J. G. (2000)։ «Rio Tinto estuary (Spain): 5000 years of pollution»։ Environmental Geology 39 (10): 1107–1116։ doi:10.1007/s002549900096  Minder Raphael (April 12, 2012)։ «In Struggling Spanish Town, Hopes of Reopening Mine Are Delayed»։ The New York Times։ Վերցված է April 13, 2012  Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Lottermoser անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
Photographies by:
David Perez - CC BY 4.0
Statistics: Position
246
Statistics: Rank
276639

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
857346192Click/tap this sequence: 7113

Google street view

Where can you sleep near Ռիո Տինտո ?

Booking.com
489.844 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 6 visits today.