Plaza de España (Sevilla)

( Իսպանիայի հրապարակ (Սևիլյա) )
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իսպանիայի հրապարակ (այլ կիրառումներ)

Իսպանիայի հրապարակ (իսպ.՝ Plaza de España, Seville), հրապարակ Սևիլյայի Մարիա Լուիզայի զբոսայգում, Իսպանիայում։ Հիմնադրվել է 1928 թվականին, 1929 թվականի Իբերո-Ամերիկյան ցուցահանդեսի համար։ Սա Ռեգիոնալիզմ ճարտարապետության կարևորագույն օրինակ է, Իսպանիայի ճարտարապետության Նեո-ռենեսանս և Նեո-Մուդեխար ոճերի խառնուրդ է։

Պատմություն Մարիա Լուիզայի զբոսայգի
PlazaEspanaBancos.jpg 

1929 թվականին Սևիլյայում կայացավ Իբերո-Ամերիկյան համաշխարհային ցուցահանդեսը, որը կայացավ Մարիա Լուիզայի այգում (Parque de María Luisa)։ Պուրակը նախագծվել է Ժան-Կլոդ Նիկոլաս Ֆորեսթիերի (Jean-Claude Nicolas Forestier) կողմից[1]։ Քաղաքի ողջ հարավային հատվածը վերափոխվել էր այգու և մեծ բուլվարների։ Կենտրոնում Մարիա Լուիզայի այգին էր «Մավրերի պարադիսական ոճը»՝ կես մղոն սալիկապատված շատրվաններով, տաղավարներով, պարիսպներով, լճակներով, նստարաններով և ամառանոցներով։ Ցուցահանդեսի համար կառուցվել են բազմաթիվ բարձրահարկ շենքեր[2]։

Իսպանիայի հրապարակ

Իսպանիայի արդյունաբերական և տեխնոլոգիական ցուցանմուշները ցուցադրելու համար, Մարիա Լուիզայի այգու մոտ կառուցվեց Իսպանիայի հրապարակը, որը նախագծել էր Անիբալ Գոնզալեսը (Aníbal González)։ Գոնզալեսը համադրում է 1920-ական թվականների Ար-դեկո և «mock Mudejar» և Նեո-Մուդեխար-ի ոճերը։ Իսպանիայի հրապարակը կիսաշրջանաձև է։ Կենտրոնում՝ Vicente Traver շատրվանն է։ Հրապարակի պարիսպներից շատերը սալիկապատ են, և յուրաքանչյուրը ներկայացնում է Իսպանիայի տարբեր նահանգները[3]։

Այսօր Իսպանիայի հրապարակը հիմնականում բաղկացած է կառավարության շենքերից։ Այգու վերջում, տեղի ամենահայտնի առանձնատները դարձել են թանգարաններ։ Ամենածայրինն ընդգրկում է քաղաքի հնագիտական հավաքածուները։

Իսպանիայի հրապարակը օգտագործվել է որպես ֆիլմերի նկարահանման վայր, օրինակ՝ 1962 թվականի Լոուրենս Արաբացի ֆիլմը։ Շենքերից մեկն օգտագործվել է որպես «Աստղային պատերազմներ» ֆիլմերի նկարահանման վայր[4]։

Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ 0 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: «Maria Luisa Park The City of Seville parks and gardens, Sevilla Andalucia, Spain»։ www.andalucia.com (en-GB)։ Վերցված է 2017-08-07  «Seville Plaza de España square The City of Seville main sights, Sevilla Andalucia, Spain»։ www.andalucia.com (en-GB)։ Վերցված է 2017-08-07  Symington, Andy (2004). "Sevilla". Andalucia (4. edition. ed.). Bath: Footprint Handbooks. p. 76. ISBN 9781903471876.
Photographies by:
WFan - CC BY-SA 4.0
Statistics: Position
2467
Statistics: Rank
52071

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
194263758Click/tap this sequence: 1648

Google street view

Where can you sleep near Իսպանիայի հրապարակ (Սևիլյա) ?

Booking.com
489.145 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 51 visits today.