Լեֆկաս (հուն․՝ Λευκάς) կամ Լեֆկադա (հուն․՝ Λευκάδα), հունական կղզի, գտնվում է Հոնիական ծովում։ Բնակչությունը կազմում է 22 652 մարդ, 2011 թվականի մարդահամարի հաշվով։
XVIII—XIX դարերում անվանվել է նաև Աիյա-Մավրա` (հունարեն՝ Αγια Μαυρα, ռուս.՝ Սուրբ Մավրի կղզի) եկեղեցի-ամրոցի պատվին, որը կառուցվել է XIII դարում։
Կղզու ամենամեծ բնակավայրը և վարչական կենտրոնը Լեֆկադա քաղաքն է, որը գտնվում է կղզու հյուսիսայի հատվածում, Պրեվեզի քաղաքի օդանավակայանից մինչև այդտեղ 20 րոպե է։ Հունաստանի հետ ունի ծովային և ավտոբուսային կապեր։ Լաստանավային կապեր ունի Կեֆալինիեյի, Իթակեի, Մեգանիսի հետ։
Արևելյան մասում գտնվում են Լիիյա, Նիկիանա (Νικιάνα) և Պերիայալիոն (Περιγιάλιον) հանգստյան գոտիները։ Կղզու ամենամեծ հանգստյան գոտին Նադրիոնն է, գտնվում է փոքր ինչ հարավ։ Նադրիոնայ...Կարդալ ավելին
Լեֆկաս (հուն․՝ Λευκάς) կամ Լեֆկադա (հուն․՝ Λευκάδα), հունական կղզի, գտնվում է Հոնիական ծովում։ Բնակչությունը կազմում է 22 652 մարդ, 2011 թվականի մարդահամարի հաշվով։
XVIII—XIX դարերում անվանվել է նաև Աիյա-Մավրա` (հունարեն՝ Αγια Μαυρα, ռուս.՝ Սուրբ Մավրի կղզի) եկեղեցի-ամրոցի պատվին, որը կառուցվել է XIII դարում։
Կղզու ամենամեծ բնակավայրը և վարչական կենտրոնը Լեֆկադա քաղաքն է, որը գտնվում է կղզու հյուսիսայի հատվածում, Պրեվեզի քաղաքի օդանավակայանից մինչև այդտեղ 20 րոպե է։ Հունաստանի հետ ունի ծովային և ավտոբուսային կապեր։ Լաստանավային կապեր ունի Կեֆալինիեյի, Իթակեի, Մեգանիսի հետ։
Արևելյան մասում գտնվում են Լիիյա, Նիկիանա (Νικιάνα) և Պերիայալիոն (Περιγιάλιον) հանգստյան գոտիները։ Կղզու ամենամեծ հանգստյան գոտին Նադրիոնն է, գտնվում է փոքր ինչ հարավ։ Նադրիոնայից 20 կմ հարավ-արևելք գտնվում է Վասիլիկի հանգստյան գոտին։ Արևմտյան ափին գտնվում է Պորտո-Կացիկի (Πόρτο Κατσίκι) ափը։
Կղզու բնիկը Լաֆկադիո Հեռն է (1850), նա նաև Կոիձումի Յակումոն է, որին ճապոնացիները համարում են այն մարդը, որը ճապոնական մշակույթը հասցրել է Արևմուտք։ Լաֆկադիոն մահացել է 1904 թվականին Ճապոնիայում։ Լաֆկադիոյի թանգարանը գտնվում է ճապոնական Մացուե քաղաքում։
Ավելացնել նոր մեկնաբանություն