Πάργα
( Պարգա )Պարգա (հուն․՝ Πάργα, արտասանությունը՝ [ˈpaɾɣa]), քաղաք Հունաստանի Հանրապետության հյուսիս-արևելքում՝ Էպիրուսի պերիֆերիայի հյուսիսային հատվածում։
Պարագա քաղաքային շրջանի կենտրոնը համարվում է Կանալլակի գյուղը, որտեղ էլ գտնվում է քաղաքապետի նստավայրը։ Պարգան առողջարանային քաղաք է, որը Հունաստանում հայտնի է իր բեմական գեղեցկությամբ։
Ամֆիթատրոնի ոճով կառուցված այս գեղեցիկ առողջարանային քաղաքը գտնվում է Պրևեզայի և Իգումենիցայի շրջանների միջև ընկած ափամերձ շրջանում՝ Միջերկրական ծովի ափին։ Այն գեղեցիկ, բարձր լեռների և բյուրեղյա մաքուր ծովի համադրումով քաղաք է։
Պարգան Հյուսիս-արևմտյան Հունաստանի առավել գեղատեսիլ և կոսմոպոլիտ քաղաքներից մեկն է, որին հաճախ նաև անվանում են «Էպիրուսի հարսնացու»։
Քաղաքը գտնվում է Պրևեզայի օդանավակայանից 65 կմ հեռավորության վրա։ Ամռան ամիսներին լաստանավներով միացվում է մոտակա Կերկիրա, Պաքսի և Անդիպաքսի կղզիների հետ՝ զբոսաշրջային նպատակներով։
Պարգան որպես քաղաք հայտնի է դարձել 13-րդ դարի սկզբին։ Այն կառուցվել է Պեզովոլո լեռան գագաթին։ Պարգայի բնակիչները ալբանացիների հարձակումներից խուսափելու նպատակով այն տեղափոխել է ներկայիս վայր։
Նորմանդացիներին օգնելու նպատակով մոտակա Կորֆու (հայտնի է նաև, որպես Կերկիրա) կղզում կառուցվել է ռազմական նպատակներով օգտագործվող բերդ։
11-րդ դարում Կոստանդնուպոլսի անկումից հետո Բյուզանդիան ևս դադարեց գոյություն ունենալ և ամբողջ Հունաստանը և հունական Էպիրուսը անցան Օսմանյան կայսրությանը։ 1798-1799 թվականներին քաղաքը հայտնվել է Ռուսական կայսրության հովանու ներքո։ Դրան հաջորդում է այն, որ ռուսական զորքերը ջախջախում են թուրք կայազորայիններին։
19-րդ դարերում Պարգան եղել է Էպիրուսի պատմական շրջանի միակ ազատ քրիստոնեական քաղաքը և դա է պատճառը, որ վերջինիս բնակչությունը բազմիցս հալածվել է հարակից Իսլամադավան ալբանացիների և թուրքերի կողմից։
1819 թվականին քաղաքը անցել է Մեծ Բրիտանիային։ Դրանից երկու տարի հետո ամբողջ Հունաստանում բռնկվում է ազգային-ազատագրական պայքար և 1832 թվականին Լոնդոնի համագումարից հետո այն միավորվում է նորաստեղծ Հունաստանի թագավորության մեջ։
Քաղաքում է ծնվել Օսմանյան կայսրության մեծ վեզիր Պարգալի Իբրահիմ փաշան։
Ավելացնել նոր մեկնաբանություն